Բորոբուդուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
World Heritage Logo global.svg
Բորոբուդուր
Borobudur*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Borobudur Temple.jpg
Երկիր Ինդոնեզիա
Տիպ Կրոնական
Չափանիշներ i, ii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա և Խաղաղ օվկիանոս
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1991  (15 նստաշրջան)
Համար 592
##Բորոբուդուր (Ինդոնեզիա)
Locator Dot2.gif
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 592
ռուս..անգլ..ֆր.

Բորոբոդուր տաճար (ինդոն.՝ Borobudur), գտնվում է Ինդոնեզիայում, Ճավա կղզու սուրբ լեռանհովտում` Մերալի հրաբխից ոչ հեռու։ Բուդդայական Բորոբուդուրը կարելի է համարել աշխարհի հրաշալիքներից մեկը։ Այն համապատասխանում է բոլոր չափորոշիչներին` իր չափերով, գեղեցկությամբ, վիթխարիությամբ և գեղապատկերությամբ։ Կա տեղեկություն, ըստ որի ցանկացել են մասեմաս անել տաճարը և տարածել ամբողջ աշխարհի տարբեր թանգարաններում։ Սակայն գաղափարը հավանության չի արժանացել[1]: Ճավայում Բորոբուդուրի բուդդիստական ստուպան, որը հիմնադրվել է 8-րդ դարում, այնուհետև ծածկվել հրաբխային մոխրով ու ջունգլիներով, իրոք կորուսյալ գանձ է։ Այն 1814 թվականին հայտնաբերվել է, գրեթե ամբողջությամբ վերականգնվել և այսօր համարվում է աշխարհի ամենամեծ բուդդայական դամբարանը և բուդդայական ուխտագնացության ամենահայտնի վայրերից մեկը։

Տաճարի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 55 000 մ³։

Տաճարի տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե Բորոբուդուրին նայես ներքևից, տպավորություն կստեղծվի, որ գտնվում ես ահռելի քարե բուրգերի մոտ։ Իր չափերով հին բուդդայական տաճարը[Ն 1] զիջում է հին եգիպտական կառույցներին։ Սակայն արտաքին ձևավորմամբ և դիզայնով այն գերազանցում է եգիպտական կառույցներին. բազմաթիվ հարթաքանդակներ, արձաններ, կոմպոզիցիաներ, որոնցով չհիանալ անհնար է։ Զարմանալի չէ, որ այս տաճարը անվանում են ոչ միայն աշխարհի 8-րդ հրաշալիքը, այլև բուդդայականության քարե տարեգրություն։ Որպեսզի Ինդոնեզիայում կառուցվի Բորոբուդուրը, հին շինարարներին պահանջվեց ավելի քան 100 տարի։ Արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները։ 8-րդ դարի վերջում և 9-րդ դարի սկզբում կառուցված Բորոբուդուրը դարձավ ամենամեծ բուդդայական տաճարը Հնդկաստանի և Կամբոջայի սահմաններից դուրս։ Տաճարի ներսում չկա ներքին տարածություն, քանի որ այն կառուցվել է բնական բլրակի շուրջ, որը ժամանակին վարպետները շրջապատել են քարե կառույցահատվածով։ Հետազոտողները հաշվարկել են, որ այս կառուցվածքի համար օգտագործվել են ավելի քան 2 մլն. աղյուս, մի քանի հազար գեղազարդված պանելներ: Ստեղծվել են Բուդդայի 500 արձան[Ն 2]: Բորոբուդուրի առանձնաշենքի կառուցումից հետո ստացվեց ահռելի, բրգանման աստիճանաձև կառուցվածք, որ ուներ մորավորապես 30 մետր բարձրություն, 123 մետր երկարություն։ Կառուցվածքին տվեցին քառակուսի ձև` յուրաքանչյուր կողմը համապատասխանեցնելով աշխարհի 4 կողմերին և ավելացնելով բոլոր կողմերին աստիճան և մուտք։ Յուրաքանչյուր կողմում տեղադրված են Բուդդայի արձանները` որոշակի դիրքերում։ Եվ այսպես. արևելքում կանգնեցված արձանները վկայակոչում են իրենց ուսմունքի ճշմարտությունը, հարավային կողմի արձանները ուխտագնացներին խոստանում են կատարել բոլոր իրենց ցանկությունները, արևմտյան արձանները մտածող արձաններ են, իսկ հյուսիսային արձանները հավատացյալներին հիշեցնում են շարունակել դեպի փրկություն տանող ճանապարհը։ Տաճարի կենտրոնական մուտքը արևելյան կողմից է և, քանի որ վերջինս խորհրդանշում է Բուդդայի ուսմունքը, այստեղ իրավունք ունեն մտնել միայն բուդդայական վանականները։ Հենց կենտրոնական մուտքից քարերի վրա փորագրված բարձրաքանդակները սկսում են իրենց պատմությունը բուդդայականության զարգացման պատմությունը[Ն 3]: Ուխտավորները, ուսումնասիրելով հարթաքանդակներն ու արձանները Բորոդուդուրի յուրաքանչյուր հարկում, ծիսական շրջայցի ժամանակ[Ն 4], հնարավորություն են ունենում ծանոթանալու Բուդդայի և նրա աշակերտների կյանքին։ Տաճարը բաղկացած է մի քանի մակարդակներից` Կամատխադու, Ռուպատխատու, Արապատխաու։

Կամատխադու (կրքի աշխարհ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին զբոսաշրջիկների համար այս հարկը փակ է[Ն 5]: Հայտնի է, որ տաճարի պատվանդանի վրա ի սկզբանե եղել են 160 պանելներ, որոնց վրա արտացոլված է եղել բուռն զգացմունքների աշխարհը և որոնք պատմում են, թե ինչի կարող են հանգեցնել` ըստ կարմայի օրենքի։

Ռուպատխատու (պայքար ցանկություններ դեմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հարկի պանելների վրա պարտերված են Բուդդայի կյանքի պատմությունները։ Նրանցից մեկը պատմում է իր` Աստծուն, թագավորին, մարդուն և նույնիսկ կենդանուն (առյուծին, եղնիկին, կապիկին) մարմնավորելու մասին։ Իր ամեն մի կյանքի մասին ուսուցիչը ցուցաբերում է կարեկցություն և վեհություն` բացահայտելով բուդդայական սկզբունքները։ Մի քանիսը պատմում են Բուդդայի տանջանքների մասին իմաստության փնտրտուքների ճանապարհին։

Արապատխաու (մոտեցում երանությանը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրանալով 5-րդ հարկ` ուխտավորը հայտնվում է բարձր մակարդակում, որը խորհրդանշում է մերձեցում երանությանը։ Ի տարբերություն նախորդ հարկերի` այստեղ ամբողջությամբ բացակայում են հարթաքանդակներն ու սալաքարերը, բայց տեղադրված են Բուդդայի արձանները (դրանք այստեղ 72-ն են)։ Վերջիններս տեղադրված են ցանցանման շրջած զանգ հիշեցնող որմնախորշերում կամ սանդերի մեջտեղում։ Այսպիսի գտնվելու տեղը հենց այնպես չէ որոշված. սանդերի տակ թաքնված արձանները խորհրդանշում են աշխարհից կտրվելու գաղափարը և Բուդդայի` երանության մեջ մնալը[2]: Այդ սանդերից մեկում կա յուրահատուկ սանդ, որը իրենից ներկայացնում է Բուդդայի կացարանը, որտեղ Բուդդան հատվող ոտքերով է։ Ըստ լեգենդի` եթե մոտենան ու կպչեն հատվող ոտքերին, ապա անպայման կկատարվի երազանքը[3] Արապադխատուի կենտրոնում` կենտրոնական սանդում, գտնվում է վերջին, Բուդդայի ամենամեծ արձանը։ Զանգը ամբողջությամբ փակ է, այդ իսկ պատճառով արձանը անհնար է տեսնել։ Երբ գտան արձանը. բացակայում էր դրա գլուխը: Թե ինչու է այդպես եղել, կան մի քանի վարկածներ։ Դրանցից մեկի համաձայն` այն ջարդվել է երկրաշարժի ժամանակ, մյուս վարկածը ասում է, որ արձանը ինչ-ինչ պատճառներով ի սկզբանե եղել է անավարտ։

Տաճարի ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

1006 թվականին տեղի ունեցած Մերապի հրաբխի հզոր ժայթքումը ոչ միայն ավերեց Բորոբուդուրը, այլև 8 հարյուրամյակ շարունակ թաղեց նրան մոխիրների հաստ շերտի տակ։ Միայն 19-րդ դարում նահանգապետ Թոմաս Սմամֆորդ Ռաֆլիզը (1781-1826), լսելով լեգենդը, որոշեց կազմակերպել գիտական հետազոտություն, որի շնորհիվ շատ արագ հայտնաբերվեց տաճարը, և արդյունքում սկսվեցին վերականգնողական աշխատանքներ։

Վերակառուցումից հետո Բորոբուդուրը և Պրամբանան, որը գտնվում է հինդուական տաճարների կոմպլեկսի դիմաց, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեցին Համաշխարհային ժառանգության հուշարձաններ[2]:

Բորոբուդուրի տաճարը բուդդայական հուշարձան է` հսկայական չափերով, որի նման աշխարհում չի հանդիպում։ Գիտնականները չէին կարողանում գալ ընդհանուր կարծիքին` երբ է կառուցվել տաճարը։ Սակայն մեծամասնությունը կարծում է, որ կառուցվել է 7-8-րդ դարերում։

Վերջին 100 տարիների ընթացքում տաճարը լքվել է մասսայական իսլամ ընդունելու հետևանքով։ Տաճարի կառուցվածքը իրենից ներկայացնում է առեղծվածային մոդել` կազմված է տարբեր սանդղավանդակներից։

Լուսավորման օր. Հարի Ռայա Վայսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենագեղեցիկ և ամենասուրբ բուդդայական իրադարձություններից մեկը, որին կարող է ներկա գտնվել ցանկացած ոք, տեղի է ունենում տարվա մեջ մեկ անգամ` մայիս կամ հունիս ամսվա լիալուսնի ընթացքում։ Բուդդայական քահանայապետերը նախօրոք են հայտարարում օրն ու ամսաթիվը, քանի որ նրանք հստակ կարողանում են պարզել ամսաթիվը` օգտագործելով լուսնային օրացույց։ Նշանակված օրը` ժամը 2:00-ին, սկսվում է շքերթը դեպի Քանդի Մենդութ (անգլ.՝ Candi Mendut) կոչվող տաճար։ Շարժման տևողությունը կազմում է մոտավորապես 1.5 մղոն և ավարտվում է Բորոբուդուրում։ Ոտաբոբիկ վանականները հագնվում են զաֆրանի գույնի շորեր, իսկ կանայք հանգնում են սպիտակ սարի և նույնպես մասնակցում են շքերթին` կրելով վառվող մոմեր։ Վանականները շարժվում են շատ դանդաղ` երգելով ու աղոթելով։ ժամը 4:00-ին տեղի է ունենում կուլմինացիոն պահը, երբ բոլորը հասնում են տաճար։ Հարյուրավոր վանականներ շրջապատում են տաճարը ժամսլաքի ուղղությամբ դեպի կենտրոնական սանդը, որտեղ նրանք սպասելու են լուսնին։ Վերջինս նշանավորում է Բուդդայի ծնունդը[3]:

Բորոբուդուր բառի իմաստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ այսօր դեռ շարունակվում են վեճերը այն մասին, թե ինչ է նշանակում հենց «բորոբուդուր» բառը։ Գիտնականները միայն եկան այն ընդհանուր համոզմանը, որ բառը կազմված է 2 մասից` «բորո» և «բուդուր»: Ըստ վարկածներից մեկի` «բորո» բառը գալիս է սանսկրիտական «վիհարա» բառից, որը նշանակում է տաճարների կամ վանքերի կոմպլեքս, իսկ «բուդուր» բառը նշանակում է «վերևում»: Հետևաբար հենց բառը կարելի է վերծանել ինչպես «տաճարների կոմպլեքս բլրակի վրա»: Ըստ հաջորդ վարկածի` «բորո» բառը տեղանքի անուն է, «բուդուր» բառը նշանակում է հին։ Բորոբուդուրը բուդդիզմի փիլիսոփայությունն է քարի մեջ, տիեզերքի ինքնատիպ մոդել։ Ինը հարկերը խորհրդանշում են այս աստիճանները, որոնք մարդ պետք է անցնի նախքան առօրյա տանջանքնեից ազատվելը, նա պետք է դուրս գա լաբիրինթոսից, մաքրվի և հասնի երանության, այսինքն` բացարձակ հանգստության։ Բուդդայականները համարում են, որ եթե մարդուն հաջողվում է անցնել լաբիրինթոսը, ապա մահից հետո նրա հոգին կանջատվի մարմնից և հազարավոր անգամ վերամարմնավորվելուց հետո վերջապես կհայտնվի երանության մեջ[4]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. բարձրությունը կազմում է ընդամենը 34 մետր
  2. հնագետները դեռևս չեն կարողանում պարզել այն քարհանքը, որտեղից վերցրել և մշակել են քարը
  3. պատմությունը ձգվում է ավելի քան 5 կմ
  4. յուրաքանչյուր հարկաշար նրանք պետք է անցնեն 7 անգամ
  5. դա արված է, որպեսզի չխախտվի տաճարի կայունությունը

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի հրաշալիքները. 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում. Երևան, «Զանգագ-97» հրատարակչություն, 2009 թ., էջ 138

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]