Բուդդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդդա
Buddha in Sarnath Museum (Dhammajak Mutra).jpg
Ծնվել է մ. թ. ա. 566
Ծննդավայր Լումբինի
Մահացել է մ. թ. ա. 483
Մահվան վայր Քուշինագար
Քաղաքացիություն Կապիլավաստու
Ազգություն Շաքյա
Կրոն բուդդայականություն
Մասնագիտություն բհիկու և փիլիսոփա
Ամուսին Յաշոդհարա
Ծնողներ հայր՝ Շուդդհոդանա, մայր՝ Maya[1]
Հարազատներ քույր՝ Նանդա
Երեխաներ Ռահուլա
Gautama Buddha Վիքիպահեստում

Բուդդան (Սիդհարթա Գաութամա) (մ.թ.ա. 624-544) բուդդայականության հիմնադիրն է։ Բուդդա նշանակում է լուսավորյալ, ճշմարտությանը հասու եղած, պայծառացած մարդ։

Բուդդան ծնվել է արիական շակյա ցեղի Գաութամա տոհմում։ Նրա հայրը որդու համար ստեղծել էր այնպիսի պայմաններ, որպեսզի նա չտեսնի կյանքի դժբախտությունները և տհաճ կողմերը։ Բայց մի անգամ նա տեսավ հիվանդ, այնուհետև՝ ծեր, հետո՝ հանգուցյալ, հետո՝ մի ճգնավորի. մարդկային կյանքի տառապանքները ցնցեցին նրան։ Բուդդան փախավ հայրական տնից՝ ճշմարտություն որոնելու նպատակով։ Նա ուսումնասիրեց Վեդաները, սակայն այդտեղ չգտավ իսկական ճշմարտությունը։ Վերջապես, երկար թափառումներից ու որոնումներից հետո նա եկավ ճշմարտությանը, այսինքն՝ հայտնաբերեց տառապանքից փրկվելու միջոցը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


  1. 1,0 1,1 1,2 https://www.wikidata.org/wiki/Q877831