Մանդալա

Մանդալա (սանսկրիտ Maṇḍala, «շրջան»), տիեզերքը ներկայացնող հոգևոր և ծիսակարգային խորհրդանիշ հնդկական տարբեր կրոններում[1]։ Առօրյայում մանդալան դարձել է ընդհանուր տերմին ցանկացած սխեմայի, աղյուսակի, երկրաչափական նմուշի համար, որը ներկայացնում է տիեզերքը մետաֆիզիկական և խորհրդանշական ձևով. մի փոքրիկ պատկեր տիեզերքից։ Մանդալայի ամենապարզ օրինակը 4 մուտքից բաղկացած քառակուսին է, որը կենտրոնում շրջան ունի։ Յուրաքանչյուր մուտք ունի T տառի ձև[2][3]։ Մանդալայում հաճախ առկա է ճառագայթային հավասարակշռություն[4]։
Մանդալա տերմինը առաջին անգամ հայտնվել է Ռիգվեդայում՝ որպես աշխատանքի տարբեր մասերի անվանում, բայց այն նաև օգտագործվում է ուրիշ կրոններում, փիլիսոփայություններում, հատկապես բուդդիզմում։
Հոգևոր տարբեր ավանդույթներում մանդալան կարող է կիրառվել որպես հոգևոր ուղղորդության գործիք, պարապողի և վարպետի ուշադրությունը կենտրոնացնելու, սրբազան տարածք հաստատելու, մեդիտացիային օժանդակելու և տրանսի հասցնելու համար։
Հինդուիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանտրան երկաչափ կամ եռաչափ երկրաչափական աշխատանք է, որը որը օգտագործվում է սադհանաներում, փուջայում և մեդիտացիոն ծեսերում։ Համարվում է, որ այն ներկայացնում է աստվածների բնակավայրը։ Յուրաքանչյուր յանտրա եզակի է և ճոխ, խորհրդանշական երկրաչափական նախշերի միջացով կանչում է Աստծո գոյությունը դրանով զբաղվողի մեջ։ Համաձայն մի գիտնականի․ «Յանտրաները կատարում են տիեզերական ճշմարտությունների բացահայտման և մարդկային փորձը հոգևոր տարբեր տեսանկյուններով ուսուցանելու գործառույթ»[5]։ Շատ յանտրաններ ծառայում են որպես հիմնական կետեր հնդկական տանտրիկ ուսումնասիրության համար։ Յանտրանները պատկերներ չեն, այլ կենդանի, փորձառական, ոչ երկակի իրողություններ, ճշմարտություններ։ Ինչպես նկարագրում է Խաննան․ Հակառակ իր տիեզերական նշանակության յանտրան կյանքի իրողություն է։ Տանտրաներում գոյություն ունեցող արտաքին աշխարհի (մակրոկոսմ) և մարդու ներքին աշխարհի (միկրոկոսմ) միջև հարաբերության շնորհիվ յուրաքանչյուր խորհրդանիշ հակասական կերպով մեծ արձագանք առաջացնող երևույթ է ներքին և արտաքին սինթեզներում և կապված է հոգևոր մարմնի և մարդկային գիտակցության հետ[6]։
Տարբեր մանդալաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գարբխատու կենտրոն
-
սխեմատիկ նկար Շրի-յանտրա
-
Վիշնու-մանդալա
-
Տիբեթյան մանդալա XIX դ., Վաջրայոգինին՝ կանգնած երկու կարմիր եռանկյունների մեջ
-
վեց չակրավարտինի մանդալա
-
Վաջրավարախի մանդալա
-
Ջայնիզմի տիեզերաբանական սխեմա և տեքստ
-
Մախավիրայի պատկերը
-
Կարլ Յունգի հիվանդի մանդալան
-
Աշխարհի մանդալա
-
պարզ մանդալա
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «mandala». Merriam–Webster Online Dictionary. 2008. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ [Artiste Nomade, What's a mandala?]
- ↑ «Kheper,The Buddhist Mandala - Sacred Geometry and Art». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ www.sbctc.edu (adapted). «Module 4: The Artistic Principles» (PDF). Saylor.org. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Khanna Madhu, Yantra: The Tantric Symbol of Cosmic Unity. Thames and Hudson, 1979, p. 12.
- ↑ Khanna, Madhu, Yantra: The Tantric Symbol of Cosmic Unity. Thames and Hudson, 1979, pp. 12-22