Ավազե մանդալա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավազե մանդալա (տիբեթերեն དཀྱིལ་འཁོར།՝կիլխոր), գունավոր ավազից մանդալաներ ստեղծելու և ոչնչացնելու տիբեթյան բուդդայականության ավանդույթ։ Ավարտելուց անմիջապես հետո ավազե մանդալան արարող վանականները ծիսականորեն ոչնչանում են այն։ Ողջ արարողակարգը խորհրդանշում է նյութական կյանքի անցողիկության մասին բուդդայականության դավանաբանական համոզմունքը։

Նյութը և կառուցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն մանդալան չի ստեղծվել բնական գունավոր ավազից, այլ՝ փշրված գունավոր քարի մանր բեկորներից։ Ժամանակակից աշխարհում նույն էֆեկտը ստանալու համար գետնին են փռում հարթ սպիտակ քար և ներկում անթափանթ թանաքով։ Ավազը փռելուց առաջ արարողությանը մասնակից վանականները նկարում են մանդալայի երկրաչափական պատկերը։ Այնուհետև ավազի հատիկները տարածում են հատուկ նախատեսված փոքր խողովակների և ձողիկների օգնությամբ, մինչև ստացվում է ցանկալի պատկերը։ Ավազե մանդալայի պատրաստումը սովորաբար մի քանի շաբաթ է տևում, քանի որ հսկայական աշխատանք է պահանջվում ավազը նման մանրամասնությամբ փռելու համար։ Վանականների խումբը միասին է աշխատում ստեղծագործության վրա՝ ստեղծելով պատկերի որևէ հատվածը և շարժվելով կենտրոնից ծայրամասեր։
Թեմաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալաչակրայի մանդալան, օրինակ, պարունակում է 722 աստվածություններ, որոնք պատկերված են բարդ կառուցվածք և երկրաչփություն ունեցող մանդալայում։ Յամանտակայի մանդալան ավելի քիչ աստվածություններ և երկրաչափական պատկերներ ունի, սակայն մի քանի օր է տևել պատրաստումը։ Բոլոր մանդալաների նման դրանք երկչափ են։ Հայտնի է եռաչափ մանդալա պատրաստելու դեպք Բորոբուդուրում (վանական համալիր Ջավայում)։
Ավազե մանդալաներից շատերն ունեն հատուկ արտաքին եզրագիծ, որը խորհրդանշում է շմաշանան (վայր, որտեղ վառվում են հուղարկավորության խարույկները)։
Օգտագործվող գույները սովորաբար բնական գունավոր ավազի գույներն են. մանրացված գիպս (սպիտակ), դեղին օխրա, կարմիր ավազաքար, փայտածուխ, փայտածուխի և գիպսի խառնուրդ (կապույտ)։ Կարմիրը և սևը խառնելով՝ կարելի է ստանալ շագանակագույն, կարմիրի և սպիտակի միջոցով ստացվում է վարդագույնը։ Մյուս գույները ստացվում են եգիպտացորենի ալյուրի, ծաղկափոշու, փոշիացրած արմատների և ծառակեղևի միջոցով։
Ծիսական ոչնչացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավազե մանդալան ոչնչացվում է մեծ հանդիսավորությամբ։ Նույնիսկ աստվածության մասերը հեռացվում են հատուկ կարգով, երկրաչափական պատկերների հետ միասին, մինչև վերանում է ամբողջ մանդալան։ Ավազը հավաքում են անոթներում, ապա փաթաթում մետաքսի մեջ և դնում գետի (կամ հոսող ջրի) մեջ, որտեղ այն վերադառնում է բնությանը։ Սա խորհրդանշում է կյանքի և աշխարհի անհաստատությունը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավազե մանդալա կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |