Մեդիտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեդիտացիա (սանսկրիտով՝ դհիյանա, որը երբեմն թարգմանում են՝ մտակենտրոնացում), նշանակում է մտքերի տատանումների սանձումը, որ թույլ է տալիս սովորականի համեմատ մտակենտրոնացման առավել խորը մակարդակների հասնել, սակայն, ի տարբերություն կրոնական, մասնավորապես բուդդիստական կրոնական ազդեցությունների ենթարկված Յոգայի ուղղությունների, դասական Յոգայի դեպքում սա չի ենթադրում մտքերի տոտալ բացակայություն, որովհետև դա պրակտիկորեն անհնար է և հակագիտական, այլ ընդամենը վերջիններիս գիտակցված ուղղորդման շնորհիվ բանականության այնպիսի ակտիվացում, որը թույլ կտա արդեն անցնել Սամադհի վիճակին, կամ Աշտանգա Յոգայի (սանսկրիտերեն բառ է, թարգմանաբար՝ մտացնծություն, գերագույն բանականության արթնացում, մտավոր-հոգևոր կատարելության հասնել և այլն) գերնպատակային վիճակին, որը մարդու ֆիզիկական, մտավոր և հոգևոր կոմպլեքս կատարելության վիճակն է։

Յոգա գիտության գոյության ընթացքում տարբեր դարերում առաջացած, բնօրինակից բավական հեռու գտնվող ու հաճախ հակասական ուղղությունները, սակայն, այլ տեղեկություններ են տալիս, ինչպես օրինակ՝ Սահաջա Յոգայում մեդիտացիան մտքերի բացակայությունն է՝ լիարժեք գիտակցությամբ։ Այն մաքուր գիտակցության վիճակ է, որի մեջ, ըստ այս աղբյուրի, հնարավոր է մտնել ինքնաբերաբար, երբ Կունդալինին անցնում է Սահասրարա չակրայի միջով (Յոգա)։ Մտքերի առկայության դեպքում անհնար է գտնվել մեդիտացիայի մեջ։

Ինչպես վերևում արդեն նշվեց՝ սա անհիմն պնդում է և պրակտիկորեն անհնար։

Չինաստանում այս բառը ձևափոխվել և փոխարինվել է չան բառով, իսկ Ճապոնիայում՝ ձեն։ Մեդիտացիան

Մեդիտացիան ինքնաներշնչանք, հիպնոս կամ տրանս չէ։ Այն չի հանդիսանում մտավոր, երևակայական պատկերումների գործընթաց։ Դրա ընթացքում չեն կարող լսվել թվացյալ ձայներ, չեն կարող երևալ տեսիլքներ և այլ իրականությունից հեռու երևույթներ։

Լոտոսի դիրք
Aquote1.png Դուք նման եք արևի, ում գեղեցկությունը փակում են մութ ամպերը»։ Այստեղ արևը մեր պարզ գիտակցությունն է, իսկ ամպերը՝ մեր էներգետիկ դաշտում եղած բացասական էներգիաները։ Ամենամեծ խոչընդոտը էգոն է, որի մասին երկու բառով անհնար է խոսել։ Մարդը լույս աշխարհ է գալիս իր մաքուր Եսով (հոգով), բայց կյանքի հարվածներից և պատրանքներից մարդու մոտ սկսում է զարգանալ նոր ես (էգո)։ Էգոն սնվում է մտքերով, անվերջ մեծանալու միտում ունեցող ցանկություններով, մարդկանց իշխելով, ապագայով, փառքով, իրեն վեր դասելով, ցուցամոլությամբ, մյուսների առջև դերասանություն անելով, ֆանատիզմով և այլն, սրանք բոլորը էգոյի արտահայտումներն են։ Երբ դառնում եք դիտորդ և տեսնում էգոն կամ սուպերէգոն ձեր մեջ, դա նշանակում է, որ դուք կամաց-կամաց սկսում եք ազատվել նրանցից։ Մարդու ներսում կան երեք էներգետիկ ուղիներ, որոնք համապատասխանում են երեք ժամանակների՝ անցյալ (սուպերէգո), ներկա և ապագա (էգո)։ Ներկա ուղին բացվում է ինքնաիրականացումից հետո, Կունդալինին բարձրանում է այդ ուղով և հաստատում յոգան, ահա թե ինչու է հարկավոր լինել ներկայում։ Ուշադրությունը պահելով գլխի վերևի մասում՝ մենք հաստատում ենք կապ մեր հոգու և տիեզերքի միջև։ Առաջներում այս պրոցեսը եզակի մարդկանց է հասանելի եղել, իսկ հիմա Սահաջա Յոգայի շնորհիվ հասանելի է բոլորին
- Շրի Մատաջի[1]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]