Դամբարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դամբարան (այլ կիրառումներ)
| Տեսակ | ճարտաթապետության ոճ |
|---|---|
| Կազմված է | ḳabr? |
Դամբարան (հուն․՝ τύμβος ՝ թումբոս), մինչքրիստոնեական գերեզմանների անվանումը հնագիտության մեջ։ Քարի դարից հայտնի են հիմնահողային դամբարանները, դոլմենները, կրոմլեխները։
Բրոնզի դարում առաջացել են քարարկղային դամբարանները, դամբարանաբլուրները։ Ցեղային առաջնորդներին մեծ մասամբ թաղել են դիասայլերի, դիակառքերի վրա, զենքերի և այլ առարկաների (Լճաշեն, Ներքին Գետաշեն և այլն), սպանված կանանց, ծառաների, ձիերի հետ։ Արթիկի բրոնզեդարյան դամբարանադաշտում պեղվել են տուֆաքարի մեջ փորված շատ դամբարաններ։
Մ․թ․ա․ 1-ին հազարամյակում երևան են եկել կարասե, իսկ անտիկ շրջանում՝ կավե տարատեսակ դագաղներով դամբարանները։ Բրոնզի դարաշրջանի նյութական մշակույթը հիմնականում ներկայացնում են դամբարաններից հայտնաբերված գտածոները։
Ճարտարապետության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետության մեջ դամբարանը ստորգետնյա կամ վերգետնյա գերեզմանային կառույց է։ Հայաստանում հնագույներից են Աղավնատան շրջանաձև և Օշականի ուղղանկյուն հատակագծով կառույցները, ուրարտական ժայռափոր դամբարանները։
Հելլենիստական Հայաստանի դամբարաններից են Փարաքարի բոլորակ հատակագծով, քարե բազմանիստ հարթակի վրա բարձրացող աշտարակաձև կառույցը, մեջտեղում ձվաձև գերեզմանով, ինչպես և Սիսիանի իշխանական դամբարանը, որի կեղծ թաղով գետնափոր խցում դրված է կավե սարկոֆագը։ Քրիստոնեական վաղ շրջանի պահպանված օղակներից են Աղցի Արշակունի թագավորների դամբարանը և նույն հորինվածքն ունեցող՝ Իգաձորի (Անի) ժայռափոր կառույցները (4-րդ դար), Էջմիածնում՝ Հռիփսիմեի և Գայանեի (4-5-րդ դարեր), Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի, Ամարասում՝ Գրիգորիսի (5-րդ դար) դամբարանները։
Ճարտարապետությամբ ինքնատիպ են Զովունիի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը և Ջրվեժի հուշահամալիրը (երկուսն էլ՝ 5-րդ դար)՝ բաղկացած եկեղեցուց, գետնափոր դամբարաններից և կոթողից, Նախճավանի Կամսարականներից երկու խցով դամբարանը (8-րդ դար)։ Հայաստանում որպես դամբարան են ծառայել եռաստիճան եկեղեցիների ստորին հարկը, գավիթներն ու ժամատները։
- Հալիկառնասոսի դամբարանի մանրապատկերը
- Պեր Լաշեզ դամբարան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամբարան» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 272)։ |