Դոլմեն
Jump to navigation
Jump to search
Շինանյութ | քար |
---|---|
Կառուցի ձև | cuboid? |

Դոլմեն (Իռլանդիա)
Դոլմեն (բրետոն. dolmen < dol -սեղան, men - քար), հնագույն դամբարանային կառույց է։ Կառուցված են վիթխարի քարերից մինչև մի քանի տոննա։ Ծածկված են մեկ կամ մի քանի սալաքարերով։ Դոլմենը առաջին ճարտարապետական կառույցներից է։ Դոլմեններում սովորաբար թաղվել է մեկ, կամ մի քանի աճյուն՝ քարե կամ բրոնզի զենքերի հետ։ Որոշ դեպքերում օգտագործվել են թաղման նպատակով տասնամյակներ, և երբեմն էլ մի ամբողջ դար։ Ենթադրվում է որ դոլմենները կառուցվել են տոհմավագների հուղարկավորության համար։ Հայաստանում դոլմեններ կան Աշտարակում, Արթիկի Առիճ գյուղում, Տավուշում։
Ձևերը՝ ըստ տեղանքի[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր տեղերում դոլմենները տարբեր ձևով են կառուցված։
- Կովկաս, Կրասնոդարի շրջան (Ռուսաստան) - սալերով, հավաքական, տաշտաձև, մոնոլիտ դոլմեններ, նաև կրոմլեխներ։
- Դանիա - դոլմենները հսկայական քարերից են, ընդ որում վերևի սալաքարը ամենամեծն է։
- Մեծ Բրիտանիա, Իռլանդիա - դոլմենները լավ մշակված ուղղանկյուն քարերից են, պատերի քանակը չորսից պակաս մենհիրներ։
- Կորեա, Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա - վերին սալը ներքևիններին համեմատ շատ խոշոր է, Կորեայում դոլմենները հիմնականում առանց անցքի են
- Պորտուգալիա, Իսպանիա - դոլմենները թեք հարթ սալեր են, դասավորված շրջանով և ծածկով(անտոսներ)։
- Ֆրանսիա, Գերմանիա - Ուղղանկյուն մշակված քարեր են, իրար մոտիկ շարված ստեղծում են սրահը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի մենհիրներն ու դոլմենները Archived 2008-12-18 at the Wayback Machine.
- Դոլմենները, մենհիրները և կրոմլեխները Ֆրանսիայի հարավում
- Դոլմենների նկարներ Նիդերլանդիայից
- Կորեայի դոլմենները
- Դոլմենների նկարներ
Օգտագործված աղբյուրներ Հայկական Սովետական Հանրագիտարան
Ծանոթագրություններ և նշումներ