Ներքին Գետաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներքին Գետաշեն (այլ կիրառումներ)
Այս հոդվածը Գեղարքունիքի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գետաշեն (այլ կիրառումներ)։
Գյուղ
Ներքին Գետաշեն
Ներքին Գետաշենի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ1948±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն8553 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ներքին Գետաշեն (Հայաստան)##
Ներքին Գետաշեն (Հայաստան)
Ներքին Գետաշեն (Գեղարքունիքի մարզ)##
Ներքին Գետաշեն (Գեղարքունիքի մարզ)

Ներքին Գետաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հին անվանումը՝ Կոթ։ Միջին դարերում, Կոթը հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Գետաշեն գյուղը Մարտունու տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Մարտունուց 2 կմ հյուսիս-արևմուտք` Արգիճի գետի ափին` Սևանա լճից ոչ հեռու։ Ունեցել է Ներքին Ադյաման անունը։

Գյուղը նախկինում Ադիաման անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ներքին Գետաշենի մշտական բնակչությունը կազմել է 8553, առկա բնակչությունը՝ 8071 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1829 թթ. եկել են Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից, ոմանք` Մուշից[4]։ Ներքին Գետաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 331 մարդ [5]
1873 955 մարդ [6]
1897 1516 մարդ [5]
1926 2197 մարդ [5]
1939 2548 մարդ [5]
1959 3246 մարդ [5]
1970 4906 մարդ [5]
1979 5637 մարդ [5]
1989 6835 մարդ [5]
2001 7658 մարդ [5]
2011 8553 մարդ [1]


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից գյուղը հիմնադրվել 1828-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից, ինչպես նաև Մուշից գաղթած հայերի կողմից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում են 2 միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, կապի բաժանմունք, բուժկետ, գրադարան։ Ներքին Գետաշենի տեղում եղել է դեռևս IX դարից հայտնի Կոթ գյուղաքաղաքը, որը IX-X դարերում առևտրական կարևոր հանգույց էր Դվին-Պարտավ քարավանային ճանապարհի վրա, ինչպես նաև Բագրատունիների արքունական ձկնորսարանը։ Գյուղը և նրա շրջակայքը հարուստ են հնություններով։

Գյուղի կենտրոնում գտնվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ (XIX դ.) և Սբ. Վարդան (IX-X դդ.) եկեղեցիները, Սբ. Ամենափրկիչ մատուռը (XII-XIII դդ.)։ Գյուղի արևմտյան կողմում` բլրի վրա, գտնվում են նշանավոր Կոթավանքը կամ Կոթի Սբ. Աստվածածին եկեղեցին (IX դ.), բազմաթիվ խաչքարեր։ Գյուղի մոտ կան նաև դամբարանադաշտ, միջնադարյան գյուղատեղի և XI-XIII դարերի «Իշխանհատիկ» եկեղեցին։

Մարտունի ավանում «Ներքին Կզնուտ» բնակեցվեցին Ալաշկերտի գավառի Մանգասար գյուղից գաղթածները, Գեղհովիտում «Վերին Կզնուտ» Մանգասար, Քուպշրան, Զանգե Դիդամ, Ղամուր, Սչտլու և Ղզլղայա գյուղերից եկածները, Զոլաքարում՝ «Ակնախառ» Զիրոյի, Խամուր, Մանգասար գյուղերից եկածները, Ծովինարում՝ Կոփ, Յոնջալու, Շեյխաղուբ (Շեյխ Յակուբ) գյուղերից եկածները։

1830 թ ձմռանը հիմնականում ավարտվեց գաղթի նախապատրաստումը։ Ժողովրդական գաղթը սկսվեց 1830 թվականի գարնանը։ Թոփրախկալայից գաղթածների մի մասը բնակություն հաստատեց Ներքին Ադյամանում։ Դա նախկին Կոթ գյուղաքաղաքն էր։ Թուրքական նվաճողները ճիշտ չեն կարողացել անունը արտասանել և բնակավայրը կոչել են Ադիյաման՝ անունը վատ է, սոսկալի է։ Ներքին Ադյամանում բնակչության գաղթը ղեկավարում էր մելիք (իշխան) Հակոբ Եղյանը։

Երվանդ Լալայանը նշում է, որ գյուղում Կոթավանքին մոտիկ գտնվում է մեկ այլ մեծ գերեզմանատուն։ Դա հայտնի է Խաչեր անունով, այն փակ է։ Ականավոր հնագետը չի նկատել գյուղի մեջտեղ Մյասնիկ Գրիգորյանի (Շոխոյան) տնամերձում գտնվող գերեզմանատունը, ուր մինչև այժմ էլ կանգնած են բազմաթիվ խաչքարեր։ Ե. Լալայանը գյուղի տարածքում պեղումները կատարել է 1907 և 1908 թթ.: Նա արդյունավետ աշխատանք է կատարել հատկապես 1908 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին։ Լալայանը ղեկավարել է պեղումները։ Հայտնաբերված իրերը պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։ 1908 թվականի հոկտեմբերի 17-ին գալով Ներքին Ադյաման, նա ստեղծում է բանվորական երկու խումբ։

Լալայանը գյուղում կատարել է 53 դամբարանի պեղում, որոնց արդյունքները ամփոփված են «Գեղարքունիք կամ Նոր Բայազետի գավառ» աշխատության «Ազգագրություն» բաժնում։

Բոլոր դամբարանները պատկանում են բրոնզե դարի վերջին շրջանին։ Այդ են ապացուցում դամբարաններում հայտնաբերած իրերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Գետաշենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Գեղարքունիքի մարզ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 34
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 844
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 144. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.