Վաղաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբդալաղալիից)
Գյուղ
Վաղաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մարզ Գեղարքունիք
Այլ անվանումներԱբդալաղալի, Աբդալ-Աղալու, Ավդալաղալու, Ավտալաղալի, Ավտալաղալու
Մակերես12,45 կմ²
ԲԾՄ1956±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4267 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վաղաշեն (Հայաստան)##
Վաղաշեն (Հայաստան)

Վաղաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Մարտունի քաղաքից դեպի արևելք, Սևանա լճից 2 կմ հարավ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքած ռուս-թուրքական պայմանագրի 13-րդ կետով հնարավորություն ընձեռնվեց Ալաշկերտի Քուփկռան գյուղի բնակիչներին գաղթել Արևելյան Հայաստան՝ Սևանի ավազանի Բար գյուղ։ Վերաբնակները գյուղամիջի կիսաքանդ եկեղեցու հարևանությամբ խարխուլ տներից մեկը նորոգել և դարձրել են հավաքատեղի։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հին անունը Բար է, որը մոռացություն է մատնվել բռնագաղթի և ավերվածությունների հետևանքով։ Բարը Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի գյուղերից մեկն է եղել։ Բանավոր զրույցների համաձայն գյուղն Ավդալաղալու է կոչվել խաշնարած քրդի անունով։ Վերաբնակիչները, չիմանալով գյուղի հին անունը, այդպես էլ կոչել են իրենց նոր բնակավայրը։

Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելուց հետո, գյուղն Ավդալաղալու անունով մտել է Հայկական մարզի Երևանի գավառի, ապա՝ 1849 թվականին նոր ձևավորված Երևանի նահնգի Նոր Բայազետ գավառի մեջ։ Այդ անունը հիշատակվում է 1831 թվականի և հետագա տարիների ծխական նկարագրություններում։

Գյուղը 1935 թվականին Հայաստանի կառավարության հրամանագրով վերանվանվել է Վաղաշեն, իսկ մինչ այդ ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահության 1927 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով Ավդալաղալուն անվանվել է Մենվաշեն, որը գրավոր փաստաթղթերում 1932 թվականից հետո չի հիշատակվում։

Հայաստանը խորհրդայնացվելուց հետո գյուղը Նոր Բայազետի գավառի Մարտունու գավառամասի կազմում էր։ 1930 թվականին հանրապետությունը շրջանների բաժանելուց հետո, Մարտունու շրջանի գյուղերից էր։

Հնագիտական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը փռված է հազարամյակների հնություն ունեցող դամբարանադաշտի վրա։ տարածքում պահպանվել են «Սլոյի կող» և «Քրդի կող» հնավայրերը, որոնցից առաջինը Վաղաշենից հեռու է 1 կմ, երկրորդը՝ 2 կմ։ Բնակատեղիների հետքեր են պահպանվել Աղլներ կոչվող վայրում, որոնք ևս կիկլոպյան կառույցներ ենանտաշ քարերից՝ օղակաձև շարված պարսպով։ Այստեղ հայտնաբերվել են ուշ բրոնզեդարյան ժամանակների դամբարաբլուրներ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վաղաշենի մշտական բնակչությունը կազմել է 4267, առկա բնակչությունը՝ 3594 մարդ[4]։ Բնակիչները 1831 թվից ի վեր հայեր են[5]։ Վաղաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 96 մարդ [6]
1873 311 մարդ [7]
1897 677 մարդ [6]
1926 1209 մարդ [6]
1939 1332 մարդ [6]
1959 1835 մարդ [6]
1970 2407 մարդ [6]
1979 2743 մարդ [6]
1989 3264 մարդ [6]
2001 3601 մարդ [6]
2011 4267 մարդ [1]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986 — 804 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 179 — 992 էջ։
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 185. — 184 p.
  7. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]