Ալթունդաղ Ներքին, ավերակ գյուղ, Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Գտնվում էր Գեղամա լեռնահամակարգին պատկանող Ալթունդաղ լեռնալանջին։ Գյուղից ոչ հեռու գտնվում էր Ալթունդաղ Վերին գյուղը։
Վարկածներից մեկի համաձայն Ալթունդաղ գյուղերից մեկը համապատասխանում է Թառյաց տափ կամ Ուռյաց տափ գյուղին, որը Աշոտ Ա-ն նվիրել էր Սևանի վանքին։ Սակայն Ղևոնդ Ալիշանը հերքում է այդ վարկածը[1]։