Աղբյուրակ
(Վերահղված է Ախպարաից)
Քաղաք | |||
---|---|---|---|
Աղբյուրակ | |||
Ս. Ստեփանոս վանքը
|
|||
Կոորդինատներ: 40°30′22″ հս․ լ. 44°44′12″ ավ. ե. / 40.50611° հս․. լ. 44.73667° ավ. ե. | |||
Երկիր | ![]() |
||
Մարզ | Կոտայքի | ||
Այլ անվանումներ | Ախպարա, Ախփարա, Աղբարա, Աղբրակ, Աղպարա, Աղփարա | ||
Մակերես | 21 կմ² | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() |
||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Աղբյուրակ, գյուղ Հայաստանի Հանրապետության Հրազդանի շրջանում։ Նախկինում Ախպարա կամ Աղփարա անվանումով մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում։[1]
Բովանդակություն
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը ստացել է սառնորակ աղբյուրների պատճառով։ Աղբյուրներից շատերը հիմա մնացել են Հրազդանի լճակի տակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների նախնիները 1829 թվականին գաղթել են Մակուի գավառի Օղակ գյուղից։ Աղբյուրակը 1959 թվականին միացվել է Հրազդան քաղաքին և ստացել է Աղբյուրակ թաղամաս անվանումը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջին ուներ 30 տուն, իսկ 1906 թվականին 775 հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրակում կա XIX դարում կառուցված ավերված եկեղեցի: Գյուղից հյուսիս արևմուտք, 3-4 կմ հեռավորության վրա գտնվում էր սուրբ Ստեփանոս վանքը, որը X-XII դարերի կառույց է։[2]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|