Լեռնանիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Լեռնանիստ
Lernanist.jpg
Լեռնանիստ գյուղը. տեսքը Մենակսար լեռան լանջից
Կոորդինատներ: 40°28′03″ հս․ լ. 44°47′53″ ավ. ե. / 40.46750° հս․. լ. 44.79806° ավ. ե. / 40.46750; 44.79806
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի
Այլ անվանումներ Կոթգորան, Վերին Ախտա
ԲԾՄ 1900 մ
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 2877 մարդ (2018[1])
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Լեռնանիստ (Հայաստան)
Red pog.png
##Լեռնանիստ (Կոտայքի մարզ)
Red pog.png

Լեռնանիստ, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 5 կմ հարավ-արևելք, Մենակսար լեռան հյուսիսային կանաչապատ ու ծաղկաշատ լանջին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականի հունվարի 25-ին վերանվանվել է Լեռնանիստ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Խոյի, Մակուի ու Սալմաստի գյուղերից։

Լեռնանիստի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1989 2000 2004 2018
Բնակիչ 349 1624 2442 3028 748 2300 2447 2920 3168 2877

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին գյուղում արագ զարգանում է տուրիզմի ոլորտը։ 2017 թվականին մասնավոր ներդրումներով Լեռնանիստում կառուցվել է դահուկավազքի սահուղի և 350 մետր երկարությամբ ճոպանուղի[3]։

Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական հրապարակման, Լեռնանիստը հավակնում է դառնալ ձմեռային տուրիզմի կենտրոն։ Միայն 2019 թվականի հունվարին գյուղն ընդունել է մոտ 1000 զբոսաշրջիկ[4]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին գյուղում բացվել է ազգագրության թանգարան, որը գործում է համայնքի մշակույթի տանը։

Գյուղում է գտնվում 1892 թվականին կառուցված «Սբ. Մարիամ Աստվածածին» եկեղեցին և 1861 թվականին կառուցված «Սուրբ Հակոբ» մատուռը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]