Բուժական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուժական (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Բուժական | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ, Նաիրիի շրջան և Ապարանի շրջան | |
Գյուղապետ | Զոհրակ Հովհաննիսյան | |
Մակերես | 39.66 կմ² | |
ԲԾՄ | 1800 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1701 մարդ (2012[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Տեղաբնականուն | բուժականցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +(374)224 | |
Փոստային ինդեքս | 2405 | |
| ||
Բուժական, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, պատմական Նիգ գավառի տարածքում, մարզկենտրոնից 34 կմ հարավ-արևմուտք, Ծաղկունյաց լեռների հարավային լանջին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիների մի մասը 1829 թ.-ից սկսած այստեղ են գաղթել Բիթլիսից, Արծափից, Ալաշկերտից, Մուշից, Սասունից, ինչպես նաև Խոյ (քաղաք),Բասեն,Խլաթ և Սալմաստից։
Բուժականի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1873 | 1922 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 72 | 268 | 384 | 1190 | 1008 | 1298 | 1201 | 1450[3] | 1724 | 1546[4] | 1701 |
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման։ Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու բլրաշարքեր են։

Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժականից 3 կմ հյուսիս՝ անտառում գտնվում է «Թեղենյաց» վանական համալիրը (7-15 դարեր)։ 7-րդ դար «Կաթողիկե» և 10-րդ դար եկեղեցիները, արևելյան կողմում՝ «Թեղենիս» գյուղատեղին (7 դար) իր 7 դարի եկեղեցիով։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովետական կարգերից առաջ Բաբաքշին (Բուժական) թուրքաբնակ էր։ Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղերում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր՝ Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն։ Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր՝ իր հռչակավոր վանքերով։ Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյանց հազարամյա վանքը։ Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը։
Բուժականում ծնված հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Կոտայքի մարզպետարանի կայքում Արխիվացված 2012-10-10 Wayback Machine
- Համայնքի ղեկավարի Էջը Կոտայքի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 48» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 12-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 604
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
|