Պավլիկ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլիկ Ռազմիկի Մանուկյան
Pavlik Manukyan in 2016 (Cropped).jpg
մարտի 3, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:3|2|0}}) (53 տարեկան) -
Ծննդավայր Բուժական
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ 1985-1987
ԽՍՀՄ ԶՈՒ
1988-1991 կամավորական զինյալ ջոկատներ
1991-1994 Արցախյան պատերազմ
1994-2002 ՀՀ ԶՈՒ
Կոչում ՀՀ ԶՈՒ կապիտան (1996թ.)
Մարտեր/պատերազմներ Բերձորի ենթաշրջանի և Շահումյանի շրջանի ինքնապաշտպանություն
Շուշիի ազատագրում
Կրկժանի, Մալիբեկլուի,
Ղուշչուլարի, Բերձորի մարդասիրական միջանցքի բացում|Բերձորի միջանցքի]],
Քարվաճառի (Օմարի լեռնանցք),
Մարտակերտի, Ասկերանի,
Կուբաթլուի, Զանգելանի,
Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանների ազատագրում
Զինված ապստամբություն Երևանում (2016)
Պարգևներ Հրաժարվել է մարտական մեդալներից ի նշան բողոքի
Պաշտոնաթող 2002 թվականից

Պավել (Պավլիկ) Մանուկյան (ծնվ. է մարտի 3, 1964 թվական, Բուժական, ՀԽՍՀ), հայ ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից-հրամանատար, Հիմնադիր Խորհրդարան կազմակերպության անդամ, Սասնա Ծռեր խմբավորման անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի մարտի 3-ին Բուժական գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)։ 1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1990 թվականին անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը, սակայն կարճ ժամանակ անց, համարելով ՀՅԴ-ն ազգակործան կառույց, հեռացել է վերջինիս շարքերից։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արցախյան ազատամարտ

1990-1991 թթ. անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել և պահվել է Շուշիի բանտում։ Սակայն, հիվանդության պատճառով ազատ է արձակվել։ Ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ 1988-1994 թթ. Պավլիկ Մանուկյանը մասնակցել է Բերդաձորի ենթաշրջանի, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի ազատագրմանը, Կրկժանի, Մալիբեկլուի, Ղուշչուլարի, Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Քելբաջարի (Քարվաճառ) (Օմարի լեռնանցք), Մարտակերտի, Ասկերանի, Կուբաթլուի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։ Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչված դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաև ծայրահեղական Շամիլ Բասաևի հրամանատարությամբ գործող չեչենական գումարտակը։ 1991-1992 թթ. Պավլիկ Մանուկյանը եղել է «Սեդրակ Ջալալյան» մարտական ջոկատի, 1992-1993 թթ.՝ Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար՝ միաժամանակ լինելով նաև Մարտակերտ – Քարվաճառ (Քելբաջար) ինքնապաշտպանական շրջանի պարետը։ 1993-1996 թթ. Պավլիկ Մանուկյանը եղել է Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակի հրամանատար, 1996-1999 թթ. և 2000-2002 թթ.՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար թիկունքի գծով։ 1999-2000 թթ. Արմավիրի ուսումնական բրիգադի փոխհրամանատարն էր, 2000-2001 թթ.՝ Ստեփանակերտի հոսպիտալի պետի տեղակալը։ 2002 թ. զորացրվել է պահեստազոր։

Քաղաքական ակտիվությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականների երկրորդ կեսից Պավլիկ Մանուկյանը ներգրավվեց քաղաքական պայքարի գործին։ Նա անդամագրվեց Հիմնադիր Խորհրդարան կազմակերպությանը և ակտիվ քաղաքական պայքար էր իրականացնում «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շրջանակներում։

Պավլիկ Մանուկյանը իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման։

100-ամյակն առանց ռեժիմի[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ 100-ամյակն առանց ռեժիմի
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բերձորյան միջադեպ (2015)

Պավլիկ Մանուկյանը 2015 թ.-ի հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամների և նրանց ընտանիքի անդամների հետ Արցախ մեկնելիս Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման և դաժան ծեծի ենթարկվեց։[1][2][3] Սույն հանցագործությունը կատարած իշխանության ներկայացուցիչները մինչ օրս մնացին անպատիժ։

ՊՊԾ գնդի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]


Պավլիկ Մանուկյանը (մեջտեղում) գրավված ՊՊԾ գնդում

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա Ծռեր խմբավորման կազմում Պ. Մանուկյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի գրավմանը։

Սասնա Ծռեր խմբավորման անունից ՊՊԾ գնդի տարածքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Պ.Մանուկյանը վերահաստատել է իրենց պահանջները։ Դրանք են՝ ՀՀ իշխանությունների հեռացում, այդ թվում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հրաժարական, նրանց քրեական պատասխանատվության ենթարկում կատարած հանցագործությունների համար, երկրում անցումային կառավարության ձևավորում, ՀՀ բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականություն, սոցիալ-տնտեսական առաջընթաց, երկրում արդարության վերականգնում։[4]

2016 թ. հուլիսի 26-ի ուշ երեկոյան՝ ՊՊԾ գնդի գրավման 10-րդ օրը ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ ազդրերի շրջանում վիրավորել և ձերբակալել է Պավլիկ Մանուկյանին և նրա որդուն։ Քիչ անց արդեն Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկները հայտարարեցին, որ նրանց վիրահատվել են և վիճակը ծանր է։[5]

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլիկ Մանուկյանը իր ստացած բոլոր մարտական մեդալներից հրաժարվել է՝ ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականությանը, որոնց լեգիտիմությունը նա չի ընդունում։[6]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]