Շամիլ Բասաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամիլ Բասաև
Shamil Basaev2.jpg
 
Քաղաքացիություն՝ Չեչեններ
Մասնագիտություն՝ զինվոր և leader
Դավանանք իսլամ և սուննի իսլամ
Ծննդյան օր հունվարի 14, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:14|2|0}})
Ծննդավայր Vedeno, Ռուսաստան
Վախճանի օր հուլիսի 10, 2006({{padleft:2006|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:10|2|0}})[1] (41 տարեկանում)
Վախճանի վայր Ինգուշեթիա, Ռուսաստան
 
Պարգևներ

Շամիլ Սալմանովիչ Բասաև, ինչպես նաև Աբդալլահ Շամիլ Աբու-Իդրիս[2](չեչեներեն՝ Шамиль Басаев), (հունվարի 14, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:14|2|0}}), Vedeno, Ռուսաստան - հուլիսի 10, 2006({{padleft:2006|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:10|2|0}})[1], Ինգուշեթիա, Ռուսաստան), չեչեն իսլամիստ ռազմական գործիչ, վարձկան ահաբեկիչ, չեչենական շարժման առաջնորդ։

Իր ռազմական գործունեությունը սկսելով որպես ռազմական հրամանատար Հյուսիսային Կովկասում՝ տարիներ շարունակ Բասաևը գլխավորել է պարտիզանական ջոկատներ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի, ինչպես նաև ձեռնարկել է քաղաքացիների մասսայական պատանդառության գործողություններ, որոնց նպատակն էր Չեչնիայից ռուսական զորքերի հեռացումը[3]։ 2003 թվականից Բասայևը կրում է Էմիր Աբդալահ Շամիլ Աբու-Իդրիս մարտական կեղծանունը։ 1997-1998 թվականներին Ասլան Մասխադովի կառավարման ներքո նա ստանձնեց Չեչնիայի վարչապետի պաշտոնը։ Հաճախ Բասայևը համարվել է չեչնիական ապստամբության արմատական թևի բացարձակ առաջնորդ։ Նա պատասխանատու էր Չեչնիայում և այլ վայրերում պարտիզանական հարձակումների համար[4][5][6]։ ABC News-ը նրան նկարագրում է որպես «աշխարհի ամենապահանջված ահաբեկիչներից մեկը»[7]։

2006 թվականի հուլիսի 10-ին Բասայեևը սպանվել է պայթյունի հետևանքով։ Դեռևս հակասությունուններ կան այն փաստի շուրջ, թե ով է պատասխանատու նրա մահվան համար։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ նա սպանել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից, իսկ չեչեն անջատողականները պնդում են, որ նրա մահը պարզապես պատահական պայթյունի արդյունք է եղել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամիլ Բասաևը ծնվել է 1965 թվականին Չեչնայի հարավարևելքում գտնվող Դիշնե Վեդենո վարչական շրջանի Վեդենո գյուղում[8]։ Ըստ Գենադի Տրոշևի՝ նա ունեցել է նաև ռուս նախահայրեր[9]։ Նրան անվանակոչել են Իմամ Շամիլի՝ Դաղստանի երրորդ և վերջին իմամի անունով, ով նաև հակառուսական կովկասցի չեչենավարական ուժերի առաջնորդն է եղել Կովկասյան պատերազմի ժամանակ։ Նրա ընտանիքը ռուսական տիրապետության դեմ պայքարի երկար պատմություն ունի։ 1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո նրա պապը մասնակցել է մասնատված Հյուսիսկովկասյան էմիրության վերամիավորման անհաջող պայքարում[10]։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նախագահ Լավրենտին Բերիայի հրամանով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բասաևները, չեչենական բնակչության մեծ մասի հետ միասին արտաքսվել են Ղազախստան։ 1940-1944 թվականների չեչնիական ապստամբության մասնակիցներին աջակցության հնարավորությունից զրկելու նպատակով։ Նրանց միայն թույլատրեցին վերադառնալ, երբ 1957 թվականին Նիկիտա Խրուշչովի կողմից արտաքսման օրենքը վերացվեց։ Բասաևը մոլի ֆուտբոլոստ է եղել։ 1982 թվականին 17 տերականում նա ավարտել է դպրոցն և որպես հրշեջ, մեկնել ծառայության ԽՍՀՄ բանակ։ Հաջորդ չորս տարիների ընթացքում, մինչև Մոսկվա մեկնելը, նա աշխատել է Ռուսաստանի հարավում գտնվող Վոլգոգրադ շրջանի Ակսայիսկի սովխոզում։

Նա փորձեց ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի իրավունքի դպրոց, սակայն ձախողվեց։ Փոխարենը 1987 թվականին ընդուվեց Մոսկվայի հողատարածքային կառավարման ճարտարագիտական համալսարան։ Այնուամենայնիվ, 1988 թվականին ցածր գնահատակաների պատճառով հեռացվեց համալսարանից։ Հետագա տարիներին Մոսկվայոում աշխատել է որպես համակարգիչներ վաճառող՝ համագործակցելով տեղացի չեչեն գործարար Սուփյան Տարամովի հետ։

Վաղ շրջանի ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սովետական կառավարության որոշ անդամներ փորձեցին գլխավորել 1991 թվականի հեղաշրջմանը՝ նա միացավ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի աջակիցներին, զինվեց նռնակներով ու դուրս եկավ Ռուսաստանի Սպիատկ տունը շրջապատող բարիկադների վրա[11]։

Մի քանի ամիս անց՝ 1991 թվաականի նոյեմբերին, չենչեն ազգայնական առաջնորդ Ջոխար Դուդաևը միակողմանի հայտարարություն արեց նոր ձևավրված Ռուսաստանի Դաշնությունից անկախանալու վերաբերյալ։ Ի պատասխան այդ հայտարարության՝ Յելցինը հայտարարեց արտակարգ իրավիճակ և զորքեր ուղարկեց դեպի Չեչնիայի սահման։ Այդ ժամանակից էլ Բասաևը սկսեց իր ապստամբական գործունեությունը՝ փորձելով միաջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել գործող ճգնաժամի վրա։ Բասաևը, Լոմ այի Չիչնևն ու Սաիդ Ալի Սատուևը, ով նախկին օդաչու էր, 1991 թվականի նոյեմբերի 9-ին առևանգեցին Ռուսաստանի խոշորագույն Աերոֆլոտ ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը, որը ուղևորվում էր Ռուսաստանի Միներալնիե Վոդիից դեպի Անկարա։ Նրանք սպառնացին պայթեցնել ինքնաթիթռը, եթե արտակարգ իրավիճակը չհանվեր։ Ինքնաթիռի առևանգումը խաղաղ լուծում ունեցավ Թուրքիայում։․ Ինքնաթիռ ու ուղևորները ապահով կերպով վերադարձան, իսկ առգրավողները ապահով թռիչքով վերադարձան Չեչնիա։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամիլ Բասաևն Ադրբեջանի իշխանությունների կողմից հրավիրվել է Ադրբեջան՝ մասնակցելու հայերի դեմ պատերազմին։ Հետագայում Բասաևը հայտարարում է, որ Արցախում կռվելն անիմաստ էր, քանի որ հայերին հաղթելն գրեթե անհնար էր։ 2000 թվականին Բասաևը ANS ադրբեջանական հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է.

“Մենք եկանք Ղարաբաղ կռվելու ոչ թե ավարի, այլ Ջիհադի գաղափարի համար: Սակայն, տեղ հասնելով և իրավիճակը տեսնելով, հասկացանք, որ այնտեղ չկա Ջիհադի և ոչ մի նշան”։

Չեչենների վերջին մարտը հայերի դեմ տեղի է ունեցել 1993 թվականի աշնանը: Բասաևի խմբավորումը խոշոր կորուստներ է կրել, քանի որ ադրբեջանցիները լքել էին Բաշ-Կարբենդի մատույցների դիրքերը: Հայերը Գյուղն ազատագրել են հակահարձակմամբ[12]:

Չեչենները բազմաթիվ զոհեր են տվել, և հայկական կողմը նրանց հնարավորություն է տվել իրենց տանել դիակներին: Չեչենները մեկընդմիշտ հեռացան Արցախից: Չի բացառվում, որ անհատ չեչեններ հետո էլ են մասնակցել մարտական գործողությունների, սակայն դա կազմակերպված բնույթ չի կրել[13]:

1993 թվականին Բասաևը որոշեց Արցախից դուրս բերել իր ենթակայության տակ գտնվող չեչենական ջոկատները[14]։

Վրաց-աբխազական հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Բասաևը մեկնում է Աբխազիա՝ մասնացելու տեղի անջատողականների Վրաստանի դեմ կազմակերպված անջատողական շարժմանը[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://english.pravda.ru/accidents/21/96/382/14918_basayev.html
  2. «Басаев Шамиль Салманович («Абдаллах Шамиль Абу Идрис»)»։ Кавказский узел։ 28 декабря 2016։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-03-29-ին։ Վերցված է 29 марта 2017 
  3. Jonathan Steele (11 July 2006)։ «Shamil Basayev -Chechen politician seeking independence through terrorism»։ Obituary (London: Guardian Unlimited)։ «one-time guerrilla commander who turned into a mastermind of spectacular and brutal terrorist actions ... served for several months as prime minister» 
  4. «Russia's tactics make Chechen war spread across Caucasus»։ Kavkaz։ 16 September 2005։ Արխիվացված օրիգինալից-ից 1 January 2014-ին։ Վերցված է 4 November 2010 
  5. «Russia: RFE/RL Interviews Chechen Field Commander Umarov»։ Rferl։ 28 July 2005։ Վերցված է 4 November 2010 
  6. No Terrorist Acts in Russia Since Beslan: Whom to Thank? Archived 18 September 2008 at the Wayback Machine.
  7. «Chechen Guerilla Leader Calls Russians 'Terrorists'»։ ABC News։ 28 July 2005։ Վերցված է 30 March 2010 
  8. Wilhelmsen Julie (January 2005)։ «Between a Rock and a Hard Place: The Islamisation of the Chechen Separatist Movement»։ Europe-Asia Studies 57 (1): 35–59։ doi:10.1080/0966813052000314101։ Վերցված է 30 December 2012 
  9. Troshev, Gennadiy (2001). Moya Voyna. Chechenskiy Dnevnik Okopnogo Generala (Моя война. Чеченский дневник окопного генерала). Vagrius (Вагриус). ISBN 5-264-00657-1. http://lib.ru/MEMUARY/CHECHNYA/troshew.txt. 
  10. Chechen separatist who battled hard for his country.(չաշխատող հղում)
  11. The Wolves of Islam: Russia and the Faces of Chechen Terror by Paul J. Murphy, Brassey's Inc. p. 9
  12. գրոհայինները ղարաբաղյան պատերազմի, հայերի և ադրբեջանցիների մասին Անդին 9, 2013
  13. գրոհայինները ղարաբաղյան պատերազմի, հայերի և ադրբեջանցիների մասին Անդին 9, 2013
  14. «Աղդամի մատույցներում Բասաեւն աղաչում էր իրեն օգնություն ուղարկել» Copyright Mediamax 1999 -2017 Փետրվար 01, 2017
  15. Russia 'planned Chechen war before bombings' Archived 27 August 2009 at the Wayback Machine. 29 January 2009 The Independent Archived 27 August 2009 at the Wayback Machine.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]