Չեչեներեն
| Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
|---|---|
| Ենթադաս | Վեյնախյան լեզուներ[1] |
| Երկրներ | |
| Շրջաններ | Չեչնիա, Ինգուշեթիա, Դաղստան և այլն։ |
| Պաշտոնական կարգավիճակ | |
| Խոսողների քանակ | 1 393 900 ± 0 մարդ (2010)[2] |
| Վերահսկող կազմակերպություն | Chechen Academy of Sciences? |
| Լեզվակիրների թիվը | 1 354 705 մարդ Ռուսաստանում (2010)[3] |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի |
| Դասակարգում | Հյուսիսկովկասյան վերընտանիք (չճանաչված) |
| Գրերի համակարգ | լատինական այբուբեն, Chechen writing?, կյուրեղագիր և արաբական գիր |
| IETF | ce |
| ԳՕՍՏ 7.75–97 | չեչ 785 |
| ISO 639-1 | ce |
| ISO 639-2 | che |
| ISO 639-3 | che |
Չեչեներեն (չեչեներեն՝ Нохчийн мотт), նախական լեզուներից մեկը։ Տարածված է Չեչնիայում, Ինգուշիայում, Դաղստանի Խասավյուրտի շրջանում և Վրաստանի Ախմետի մունիցիպալիտետում։ 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, Ռուսաստանում չեչեներենով խոսում է 1 354 705 մարդ։ Չեչեներենը Չեչնիայի պաշտոնական (ռուսերենի հետ միասին) և Դաղստանի գրական լեզուներից մեկն է։
Չեչեներենով են հրատարակվաում տարածաշրջանային թերթեր Չեչնիայում («Դայմոխկ», «Ազատ Չեչնիա» ռադիոթերթ) և Դաղստանում («Նիյսո-Դաղստան»)
Գրային համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամի տարածման հետ Չեչնիայում հաստատվել է արաբական գրային համակարգը, որը կիրառվում էր Չեչնիայում մինչև 1926 թվականը։ 1925 թվականին չեչեներենի համար տեղայնացվել է լատինական այբուբենը, իսկ 1938 թ.-ին՝ կիրիլիկ։ 1992 թվականին Իչկերիայի Չեչենական Հանրապետության խորհրդարանը օրինականացրել է չեչեներենը լատինական այբուբենի հիման վրա։ Նոր այբուբենի անցկացման նախագիծը այդպես էլ չիրականացվեց 1994 թվականի վերջին սկսված ռազմական գործողությունների պատճառով։ Այժմ Չեչնիայում լատինատառ այբուբենը չի օգտագործվում։
Ողջույնի խոսքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարշալլա կամ մարշալլա խաթար՝ ավանդական չեչենական ողջույնի խոսքերն են, լեզվային էթիկետի մի մասը։ Ի տարբերություն չեչենական միջավայրում միայն տղամարդկանց կողմից օգտագործվող «Ասսալամ ալեյքում» (Ассалам Іалайкум) բառակապակցությունից, «մարշալլան» ունի համընդհանուր տարածում ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց մոտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեչեներեն» հոդվածին։ |
| ||||||
| ||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 716)։ |
