Կարաչայ-բալկարերեն
Jump to navigation
Jump to search
Տեսակ | լեզու, կենդանի լեզու և խոցելի լեզու |
---|---|
Ենթադաս | Kypchak–Cuman languages? |
Երկրներ | ![]() |
Խոսողների քանակ | 305 364 մարդ (2010)[1] և 310 400 մարդ (2010)[2] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[3] |
Գրերի համակարգ | կյուրեղագիր և լատինական այբուբեն |
IETF | krc |
ԳՕՍՏ 7.75–97 | као 280 |
ISO 639-2 | krc |
ISO 639-3 | krc |
Կարաչայ-բալկարերեն, կարաչայների և բալկարների լեզուն։ Պատկանում է թուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբի ղփչաղ-պոլովեցյան ենթախմբին։ Խոսվում է Կարաչայ-Չերքեզական ԻՄ-ում, Կաբարդինա-Բալկարական ԻՍՍՀ-ում, մասամբ նաև Ղազախական, Ուզբեկական, Կիրգիզական ՍՍՀ-ներում։ Խոսողների թիվը՝ կարաչայներ՝ 110, 9 հազար, բալկարներ՝ մոտ 58, 3 հազար։ Ներկայանում է կարաչայ-բասկանա-չեղեմյան և մալկարյան բարբառներով։ Ունի 8 ձայնավոր և 27 բաղաձայն հնչույթ (արտահայտվում են 25 տառով)։ Շեշտն ուժային (դինամիկ) է։ Կառուցվածքով կցական է։ Գոյականն ունի թվի, հոլովի, ստացական առման, բայը՝ եղանակի, ժամանակի, կերպի, սեռի և այլ կարգեր։ Այբուբենը մինչև 1924 թվականը՝ արաբագիր, մինչև 1937 թվականը՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Перепись населения 2010
- ↑ Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
- ↑ Красная книга языков ЮНЕСКО
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 302)։ ![]() |
|