Լակերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լակերեն
Տեսակբնական լեզու, լեզու և կենդանի լեզու
ԵնթադասԴաղստանյան լեզուներ և դաղստաներեն[1]
Երկրներ Ռուսաստան[2]
Խոսողների քանակ154 820 մարդ (2010)[3]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի[4]
Գրերի համակարգLak script?
IETFlbe
ԳՕՍՏ 7.75–97лак 370
ISO 639-3lbe

Լակերեն, լակ ժողովրդի լեզուն։ Պատկանում է իբերակովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան խմբին։ Խոսվում է Դաղստանի առանձին շրջաններում։ Ունի 5 հիմնական բարբառ, որոնցից կումուխյանը ընկած է գրական Լակերենի հիմքում։

Բաղաձայնական համակարգը հարուստ է։ Գոյականն ունի հոլովի (մոտ 40), թվի (հոգնակիի մոտ 40 ցուցիչ), դասի (4) կարգեր։ Բայական կարգերում առկա են դիմային ու դասային ցուցիչներ։ Նախադասությանը հատուկ է էրգատիվ կառուցվածք։ Այբուբենը մինչև 1928 թ.-ը՝ արաբագիր, 1928-1938 թ.-ը՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։

Գիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1928 թվականը լակերենն օգտագործում էր արաբերենի այբուբենի նմանողությամբ այբուբեն, 1928-1938 թվականներին՝ լատիներենի, իսկ 1938 թվականից լեզվում գործածվում է ռուսերենի այբուբենի հիման վրա ստեղծված այբուբենը։

А а Аь аь Б б В в Г г Гъ гъ Гь гь Д д
Е е Ё ё Ж ж З з И и Й й К к Къ къ
Кк кк Кь кь КӀ кӀ Л л М м Н н О о Оь оь
П п Пп пп ПӀ пӀ Р р С с Сс сс Т т Тт тт
ТӀ тӀ У у Ф ф Х х Хх хх Хьхь хьхь Хъ хъ Хь хь
ХӀ хӀ Ц ц Цц цц ЦI цІ Ч ч Чч чч ЧӀ чӀ Ш ш
Щ щ Ъ ъ Ы ы Ь ь Э э Ю ю Я я

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 476