Ագուլերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագուլերեն
Агъул чIал
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասսամուր
ԵրկրներԴաղստան Դաղստան
Պաշտոնական կարգավիճակԴաղստան
Խոսողների քանակ29 300 մարդ (2010)[1]
Վերահսկող կազմակերպությունԳամզատ Ցադասի անվան լեզվի, գրականության և արվեստի ինստիտուտ
Լեզվակիրների թիվը29300
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[2]
Գրերի համակարգկիրիլիցա
IETFagx
ISO 639-3agx

Ագուլերեն, իբերակովկասյան լեզվաընտանիքի հյուսիսային ճյուղի արևելյան խմբի լեզու, պատկանում է դաղստանյան լեզուների լեզգիական խմբին։ Ագուլերեն խոսում են Ռուսաստանի Դաշնության Դաղստանի Հանրապետության կենտրոնական մասի հարավ-արևելքում ապրող ագուլները։ Դաղստանի պաշտոնական լեզուներից է։ Ունի 4 բարբառ։ Մինչև 1990 թ. գիր չուներ, գործածվում է ռուսական գիրը։ 1992 թվականից ուսուցանվում է դպրոցում՝ իբրև մայրենի լեզու։ Ագուլերեն նյութեր տպագրվում են «Вести Агула» երկլեզու (ռուսերեն և ագուլերեն) շաբաթաթերթում։ Խոսողների թիվը 2010 թ. 29300 էր։

Ունի բաղաձայնական բարդ համակարգ։ Գոյականն ունի 28 հոլով, 4 հիմնական (ուղղական, էրգատիվ, սեռական, տրական) և 24 տեղանիշ։ Բայը դեմքի և թվի քերականական կարգեր չունի։ Խոնարհման մեջ դեմքի և թվի գաղափարը արտահայտվում է ոչ թե բայական վերջավորություններով, այլ հարակից դերանուններով։ Առկա են բազմաթիվ նախամասնիկներ՝ բայերին կից։ Ունի դասեր և դասանիշներ[3]։

Ագուլերենի այբուբենը[խմբագրել | խմբագրել կոդը]

А а Б б В в Г г Гъ гъ Гь гь ГI гI Д д

Дж дж Е е Ё ё Ж ж З з И и Й й К к

Кк кк Къ къ Кь кь КI кI Л л М м Н н О о

П п Пп пп ПI пI Р р С с Т т Тт тт ТI тI

У у Уь уь Ф ф Х х Хъ хъ Хь хь ХI хI Ц ц

ЦI цI Ч ч Чч чч ЧI чI Ш ш Щ щ ъ I

ы ь Э э Ю ю Я я

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022. — ISSN 1946-9675
  2. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  3. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, հ.3, Երևան, 1977, էջ 271
  • Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 2
  • Шаумян Р. М. Грамматический очерк агульского языка (с текстами и словарем). М.—Л., 1941.
  • Тарланов З. К. Агулы: их язык и история. Петрозаводск, 1994
  • Рамазанов М. Р. Грамматика агульского языка: Научно-нормативное исследование. Махачкала, 2014