Ադըղեերեն, ադիղեերեն, ադիգեերեն ադըղների լեզուն, պատկանում է իբերո–կովկասյան լեզվաընտանիքի աբխազա–ադըղեական լեզվախմբին։ Հարուստ է բայական ձևերով․ բայական համակարգին հատուկ է բազմադեմ խոնարհումը։ Կրավորական կառուցվածքը շատ աղքատ է։ Ունի չորս հոլով՝ ուղիղ, թեք, վերածական, գործիական։ Հարուստ է բաղաձայններով, որոնք բարբառներում հասնում են մինչև 66-ի։ 1938 թվականին կազմվել է այբուբեն կիրիլիցայի հիման վրա, որը փոխարինել է 1927 թվականին մտցված լատինական այբուբենը։ Դրանից ավելի առաջ փորձեր են կատարվել կազմել այբուբեն արաբական գրի հիման վրա[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 73)։