Օսերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսերեն
Ирон æвзаг/Дигорон æвзаг[1] կամ Ирон æвзаг[2]
Օսերենով գրված գրքի մեկ թերթիկ, 1940 թ.
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասարևելաիրանական լեզուներ և Սկյութերեն
ԵրկրներՌուսաստան Ռուսաստան
Հարավային Օսիա Հարավային Օսիա
Վրաստան Վրաստան
Թուրքիա Թուրքիա
ՇրջաններՀյուսիսային Օսիա, Հարավային Օսիա
Պաշտոնական կարգավիճակՀյուսիսային Օսիա Հյուսիսային Օսիա
Խոսողների քանակ599 250 մարդ (2010)[3]
Լեզվակիրների թիվը530 000
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի[4]
Դասակարգում
Հնդեվրոպական ընտանիք
Հնդիրանական ճյուղ
Իրանական խումբ
Արևելաիրանական ենթախումբ
Գրերի համակարգկյուրեղագիր
IETFos
ԳՕՍՏ 7.75–97օսթ 524
ISO 639-1os
ISO 639-2oss
ISO 639-3oss
Կովկասի էթնիկ լեզուներ
 Ossetian language Վիքիպահեստում

Օսերենը (օսերեն՝ ирон æвзаг, իրոն ը̆վզագ կամ иронау, իրոնաւ) պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական ճյուղի իրանական ենթաճյուղի հյուսիսարևելյան խմբին։ Օսերենը Հյուսիսային Օսիայի և Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի հիմնական բնակչության՝ օսերի լեզուն է։ Ներկայումս օսերենով խոսում է մոտ 500,000 մարդ։ Օսերենը բաժանվում է երկու հիմնական բարբառների՝ իրոնական և դիգորյան։ Օսերի մեծ մասը խոսում է իրոնական բարբառով։ Այն ընկած է գրական օսերենի հիմքում, որի զարգացման գործում մեծ դեր է խաղացել օս բանաստեղծ և հասարակական գործիչ Կոստա Խեթագուրովի ստեղծագործությունը։

Օսական այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսական լեզվով գրերը գոյություն ունեն 18-րդ դարի վերջից։ Նախապես օսական գիրը ստեղծվեց միսիոներական նպատակներով (օսերի շրջանում քրիստոնեության տարածման), և նրա հիմքում ընկան եկեղեցա-սլավոնական տառերը։ Միայն հետագայում օսական այբուբենի հիմքում ընկան ռուսական քաղաքացիական տառերը։ 1923-1938 թթ. Օսիայում օգտվում էին լատինական հիմք ունեցող այբուբենից։ 1938 թ. Հյուսիսային Օսիայում լատինական հիմքով այբուբենը փոխարինվեց ռուսական հիմքով այբուբենով, որը գործածվում է ցայսօր։ Ռուսերենում բացակայող օսական հնչյունների համար օգտագործվում է տառերի համակցումը։ 1939 թ. Հարավային Օսիայում լատինական հիմքով օսական այբուբենը փոխարինվեց վրացական հիմք ունեցող այբուբենով (մխեդրուլի)։ Հարավային Օսիայում գործածվում է նաև ռուսական հիմքով այբուբենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fridrik Thordarson. «Ossetic Language. History and description». Encyclopædia Iranica. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. В. И. Абаев. Русско-осетинский словарь. Изд. 2-е испр. и доп. Под ред. М. И. Исаева. — М.: «Сов. Энциклопедия», 1970. — С. 577.
  3. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022. — ISSN 1946-9675
  4. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]