Բաշկիրերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Բաշկիրերեն
Տեսակլեզու[1] և կենդանի լեզու[2]
Ենթադասղփչաղերեն և Թյուրքական լեզվախումբ[3]
ԵրկրներFlag of Russia.svg Ռուսաստան
Խոսողների քանակ1 245 990±1 մարդ (2010)[1]
Վերահսկող կազմակերպությունThe Institute of History, Language and Literature of the Ufa Science Center of the Russian Academy of Sciences?
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի
Գրերի համակարգկյուրեղագիր
IETFba
ԳՕՍՏ 7.75–97баш 086
ISO 639-1ba
ISO 639-2bak
ISO 639-3bak
Bashkir language Վիքիպահեստում

Բաշկիրերեն, թյուրքական լեզուների խումբ, որը կիպչակ լեզուների մաս է կազմում։ Այն ռուսերենի հետ կազմում է Բաշկորտոստանի պաշտոնական լեզուն և Ռուսաստանում ունի մոտավորապես 1.2 միլիոն խոսող։ Բաշկիրերենն ունի երեք բարբառ՝ արևելյան, հարավային և հյուսիսարևմտյան։

Խոսողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրերենով խոսողները մեծամասամբ ապրում են Բաշկորստանի ռուսական հանրապետությունում։ Նաև շատ խոսողներ ապրում են Չելյաբինսկում, Օրենբուրգում, Սվերդլովսկում, Սամարայում և Կուրգանում, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում, Թաթարստանում և Ուդմուրտիայում։ Բաշկիրական փոքրամասնություններ նաև ապրում են Ղազախստանում։

Ուղղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկիրները նախկինում օգտագործել են չագատային, որպես գրավոր լեզու։ Ուշ 19֊րդ դարում այն փոխարինվեց թյուրքերենի տարբեր տարածքային խոսվածքներով, թուրքական գրական լեզվում, որը գործածվում էր մինչև 1923 թվականը։ Ե՛վ Չագատային, և՛ թյուրքերենը գրվում էին արաբական տառատեսակներով։

1923 թվականին արաբական տառատեսակների հիման վրա, հատկապես բաշկիրերենի համար, ստեղծվեց գրային համակարգ։ Միևնույն ժամանակ բաշկիր գրական լեզուն ստեղծվեց՝ վերացնելով հին թյուրքական ազդեցությունները։ Սկզբում այն օգտագործում էր ձևափոխված արաբական այբուբեն։ 1930 թվականին այն փոխարինվեց լատիներենի վրա հիմնված այբուբենով, որը Կիրիլիցա այբուբենով՝ 1938 թվականին։

Բաշկիրների այբուբենը հիմնված է Կիրիլիցա այբուբենի վրա՝ հետևյալ հավելյալ տառատեսակների հավելումով․ Ә ә [æ], Ө ө [œ], Ү ү [y], Ғ ғ [ɣ], Ҡ ҡ [q], Ң ң [ŋ], Ҙ ҙ [ð], Ҫ ҫ [θ], Һ һ [h]։

Բաշկիրյան այբուբեն (Башҡорт әлифбаһы)

А а (а) [a]
Б б (бэ) [b]
В в (вэ) [w], [v] փոխառություններում
Г г (гэ) [ɡ]
Ғ ғ (ғы) [ʁ]
Д д (дэ) [d]
Ҙ ҙ (ҙ) [ð]
Е е (йе) [e], [je]
Ё ё (йо) [jo]
Ж ж (жэ) [ʒ]
З з (зэ) [z]
И и (и) [i]
Й й (short и) [j]
К к (ка) [k]

Ҡҡ (ҡы) [q]
Л л (эль) [l]
М м (эм) [m]
Н н (эн) [n]
Ң ң (эң) [ŋ]
О о (о) [o]
Ө ө (ө) [ø]
П п (пэ) [p]
Р р (эр) [r]
С с (эс) [s]
Ҫ ҫ (ҫэ) [θ]
Т т (тэ) [t]
У у (у) [u]
Ү ү (ү) [y]

Ф ф (эф) [f]
Х х (ха) [χ]
Һ һ (һа) [h]
Ц ц (цэ) [t͡s]
Ч ч (чэ) [t͡ʃ]
Ш ш (ша) [ʃ]
Щ щ (ща) [ɕ]
Ъ ъ (համր․ փափկեցնում է նախորդող բաղաձայնի փափկեցումը)
Ы ы (ы) [ɯ]
Ь ь (համր, թեթևակի փափկեցնում է նախորդող բաղաձայնը)
Э э (э) [e]
Ә ә (ә) [æ]
Ю ю (йу) [ju]
Я я (йа) [ja]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]