Կիպչակ
Գյուղ | ||
---|---|---|
Կիպչակ | ||
Gypjak | ||
Երկիր | Թուրքմենստան | |
Վելայաթ | Ահալի վելայաթ | |
Համայնք | Ահալի վելայաթ | |
Խոսվող լեզուներ | Թուրքմեներեն | |
Բնակչություն | 12,000 մարդ (2014) | |
Ազգային կազմ | Թուրքմեններ | |
Կրոնական կազմ | Իսլամ | |
Ժամային գոտի | UTC+5 | |
|
Կիպչակ (թուրքմ.՝ Кипчак), գյուղ Թուրքմենստանի հարավ-արևմուտքում, վարչականորեն՝ Ահալի վելայաթում[1]։
Այս գյուղը առավել հայտնի է նրանով, որ այստեղ է ծնվել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիպչակը գտնվում է Թուրքմենստանի արևմուտքում։ Այն համարվում է Ահալի վելայաթի խոշորագույն գյուղերից մեկը՝ ըստ բնակչության թվի և զբաղեցրած տարածքի։
Այն գտնվում է երկրի մայրաքաղաք Աշխաբադից 15 կիլոմետր հեռավորության վրա։ Աշխաբադի հետ կապված է ավտոխճուղով։
Համարվում է խոշոր սրբատեղի։ Այստեղ է գտնվում Թուրքմենստանի և Կենտրոնական Ասիայի ամենամեծ մզկիթը, որտեղ էլ գտնվում է առաջին նախագահի դամբարանը։ Այնտեղ թաղվել են Սափարմուրատ Նիյազովի մայրը, հայրը և երկու եղբայրները, ովքեր զոհվել են 1948 թվականի Թուրքմենստանի երկրաշարժի ժամանակ։
2006 թվականից այստեղ է թաղված նաև երկրի առաջին նախագահը։
Կիպչակում կան մի քանի հանրակրթական դպրոցներ, մանկապարտեզներ և խանութներ։ Այստեղ գործում է նաև փոստ, մշակութային կենտրոն, հյուրանոց, անասնաբուժական կենտրոն, շտապօգնության կենտրոն, առևտրի կենտրոն, ինչպես նաև շուկա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է ամենաշատ բնակչություն ունեցող թուրքմենական գյուղերից մեկը։ Ըստ 2014 թվականի պաշտոնական տվյալների՝ Կիպչակում բնակվում է ավելի քան 12,000 մարդ։
Հիմնական բնակիչները տեղաբնիկ թուրքմեններն են, որոնք խոսում են թուրքմեներենով։ Կիպչակի բնակիչները դավանում են իսլամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В поселке Кипчак неподалеку от Ашхабада будет построен ряд новых социальных объектов | Интернет-газета Turkmenistan.Ru». www.turkmenistan.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.