Աբազերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Աբազերեն
Абаза бызшва
Տեսակլեզու[1] և կենդանի լեզու[2]
ԵնթադասԱբազգի լեզուներ
Մասն էԱբազգի լեզուներ և Աբխազա-ադըղեական լեզուներ[3]
ԵրկրներՌուսաստան Ռուսաստան
Թուրքիա Թուրքիա
ՇրջաններԿարաչայ-Չերքեզիա Կարաչայ-Չերքեզիա
Պաշտոնական կարգավիճակԿարաչայ-Չերքեզիա Կարաչայ-Չերքեզիա
Խոսողների քանակ48 000 մարդ
Լեզվակիրների թիվըմոտ 50 000
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[4]
ԴասակարգումՀյուսիսկովկասյան վերնաընտանիք (համընդհանուր ճանաչված չէ)
Աբխազա-ադըղեական ընտանիք
Աբխազա-ադըղեական լեզուների ճյուղ
Գրերի համակարգկիրիլիցա
IETFabq
ԳՕՍՏ 7.75–97aba աբա 005
ISO 639-3abq

Աբազերեն, աբազիներեն (Абаза Бызшва), աբազների լեզուն. այդ լեզվով խոսացողների թիվը 38 247 է[5] Ռուսաստանում (հիմնականում՝ Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, որտեղ աբազերենը ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ) և մոտ 10 000՝ Թուրքիայում[6]։ Աբազերենը պատկանում է կովկասյան լեզուների աբխազա-ադըգեական լեզվախմբին, քերականական և հնչյունաբանական կառուցվածքով շատ մոտ է աբխազերենին։ Ունի երկու հիմնական բարբառ, որոնք փոխըմբռնելի են։ Լեզուն պատկանում է իբերա-կովկասյան ընտանիքի հյուսիսարևմտյան խմբին։ Ունի բազմահամադրական տիպ (ստորոգյալի կառուցվածքով), նախադասության անդամների կայուն դասավորություն, բայական ժամանակների բարդ համակարգ, գործիական և վերածական հոլովներ[7]։

Լեզվի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբազերենի յուրահատկություններից ամենաուշագրավն այն է, որ ունի միայն երկու ձայնավոր (а և ы) և բազմաթիվ բաղաձայներ (63 հնչույթ)։ Աբազերենի այբուբենի մյուս ձայնավորները (ինչպես о, у, э, և այլն) ռուսերենի ազդեցության արդյունք են և օգտագործվում են միայն օտար լեզուներից փոխառված բառերում։

Այբուբենը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբազերենի լատինատառ և կիրիլիցայի վրա հիմնված այբուբենների համեմատական աղյուսակ։

Աբազերեն գիրը ստեղծվել է 1932 թ. (լատինատառ), որին 1938 թ. փոխարինեց կիրիլիցան։ Բաղաձայների առատությունը պահանջ առաջացրեց աբազերեն այբուբենում բազմաթիվ կցատառերի ստեղծման[7]։

А а Б б В в Г г Гв гв Гъ гъ Гъв гъв Гъь гъь
Гь гь ГӀ гӀ ГӀв гӀв Д д Дж дж Джв джв Джь джь Дз дз
Е е Ё ё Ж ж Жв жв Жь жь З з И и Й й
К к Кв кв Къ къ Къв къв Къь къь Кь кь КӀ кӀ КӀв кӀв
КӀь кӀь Л л Ль ль М м Н н О о П п ПӀ пӀ
Р р С с Т т Тл тл Тш тш ТӀ тӀ У у Ф ф
Х х Хв хв Хь хь ХӀ хӀ ХӀв хӀв Ц ц ЦӀ цӀ Ч ч
Чв чв ЧӀ чӀ ЧӀв чӀв Ш ш ШӀ шӀ Шв шв Щ щ Ъ ъ
Ы ы Ь ь Э э Ю ю Я я

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ethnologue — 19 — Dallas, Texas: SIL International, 2016.
  2. https://iso639-3.sil.org/code/abq
  3. Crystal D. The Cambridge Encyclopedia of LanguageCambridge University Press, 1987. — P. 305. — ISBN 978-0-521-42443-1
  4. Atlas of the World's Languages in Danger
  5. 2002թ. Բնակչության համառուսական մարդահամար
  6. Ethnologue-ի զեկուցումը աբազերենի վերաբերյալ
  7. 7,0 7,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]