Դարգիներեն
Արտաքին տեսք
| Տեսակ | բարբառային կոնտինուում, լեզու, կենդանի լեզու և լեզուների խումբ |
|---|---|
| Ենթադաս | դաղստաներեն |
| Երկրներ | |
Դարգիներեն, դարգինների լեզուն։ Պատկանում է իբերակովկասյան ընտանիքի դաղստաևյան լեզվախմբին։ Խոսվում է Դաղստանի ՀԽՍՀ-ի կենտրոնական շրջաններում։ Խոսողների թիվը՝ 510 հազար մարդ (2002 թվական)։ Առավել հայտնի բարբառներն են՝ հյուրկիլյան, ակուշյան, ցուդուհարյան, կուրաչյան։ Աչքի է ընկնում բաղաձայնական համակարգի հարստությամբ։ Գոյականն ունի հոլովի, թվի, դասի կարգեր, խոնարհման համակարգը՝ դիմային ու դասային ցուցիչներ։ Այբուբենը մինչև 1928 թվականը՝ արաբագիր, 1928-1938 թթ.-ը՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 315)։ |
