Դաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դժվար դաս» William-Adolphe Bouguereau.

Դաս, դպրոցում ուսումնական աշխատանքի կազմակերպման ձև, երբ պարապմունքները տարվում են սովորողների կայուն կազմի՝ դասարանի հետ, կայուն դասացուցակով՝ օգտագործելով սովորողների կոլեկտիվ ու անհատական աշխատանքը, կիրառելով ուսուցման տարբեր մեթոդներ։ Դասին մասնակցում են մեկ կամ ավելի ուսանողներ (որոշ հանգամանքներում աշակերտ կամ սովորող), որոնք ուսուցանվում են ուսուցչի կամ մարզչի կողմից։ Դասը նաև դասագրքի մի հատված է (որը բացի տպագիր էջից կարող է նաև ներառել մուլտիմեդիա) կամ ավելի հաճախ կարճ ժամանակահատված, որի ընթացքում սովորողները ուսուցանում են առանձին առարկա կամ սովորում են ինչպես կատարել որոշակի։ գործողություններ։ Դասերը սովորաբար անց են կացվում լսարաններում, բայց այն կարող է փոխարինվել հասարակական միջավայրում տեղակայված ուսուցմամբ։ Կառուցվածքային տարրերի կարգով որոշվում է դասի հիմնական նպատակը և բովանդակությունը, ուսումնական պրոցեսի տրամաբանությունը։ Յուրաքանչյուր առարկայի դասն անցկացվում է ուսումնական ծրագրի համաձայն ։ Ուսուցիչը դասը նախապատրաստում և վարում է դիդակտիկայի սկզբունքներով։ Ավելի լայն իմաստով՝ դասը սովորողի կողմից նախկինում անծանոթ առարկայի մասին պատկերացում կազմելուն ուղղված գործողություն է։

Ըստ իրենց նպատակի` լինում են`

  • համակցված դասեր,
  • նոր նյութի հաղորդման դասեր,
  • ինքնուրույն աշխատանքի դասեր,
  • կրկնության դասեր,
  • գիտելիքներ, կարողությոնւների ու հմտությունների ստուգման դասեր և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png