Չուվաշերեն
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Oghur?, ալթայան լեզուներ[1] և թյուրքական լեզվախումբ[1] |
Երկրներ | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Խոսողների քանակ | 1 279 650 մարդ (2021)[2] |
Վերահսկող կազմակերպություն | Chuvash State Institute of Human Sciences? |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչ նպաստավոր[3] |
Գրերի համակարգ | չուվաշական այբուբեն և կյուրեղագիր |
IETF | cv |
ԳՕՍՏ 7.75–97 | чув 795 |
ISO 639-1 | cv |
ISO 639-2 | chv |
ISO 639-3 | chv |
![]() |
Չուվաշերեն (ինքնանվանումը՝ чӑваш чӗлхи, Çovaş Çölhi, چأۋاش چۀلخې), չուվաշների ազգային լեզուն, Չուվաշիայի Հանրապետության պաշտոնական լեզուն[4]։ Աշխարհի լեզուների տոհմաբանական դասակարգմամբ այն պատկանում է թյուրքական լեզվախմբին և հանդիսանում է բուլղարական խմբի միակ կենդանի լեզուն[5]։
Բացի Չուվաշիայից, լեզուն տարածված է նաև Բաշկորտոստանի, Սամարայի մարզի, Ուլյանովսկի մարզի, Սարատովի մարզի և Պենզայի մարզի չուվաշական համայնքներում, ինչպես նաև Ուրալի, Պովոլժիեի և Սիբիրի մարզերում։ Չուվաշական Հանրապետությունում այն ռուսերենին զուգահեռ պաշտոնական լեզու է, Չուվաշական Հանրապետության օրենքները պաշտոնապես հրապարակվում են երկու լեզուներով[6]։
Ռուսաստանում չուվաշերենին տիրապետողների թիվը կազմում է մոտ 1,04 միլիոն մարդ (2010 թվականի մարդահամարի հիման վրա)։ Ընդ որում, էթնիկ չուվաշների թիվը 2010 թվականի համառուսական մարդահամարի տվյալներով կազմում է 1 մլն 436 հազար մարդ, որոնց 55 %-ը ապրել է Չուվաշական Հանրապետությունում։
Չուվաշերենը որպես դպրոցական առարկա դասավանդվում է Չուվաշական Հանրապետության դպրոցներում, Բաշկորտոստանի և Թաթարստանի որոշ շրջաններում, դասավանդվում է նաև Չուվաշիայի բուհերում։ Չուվաշական Հանրապետությունում չուվաշերենով թողարկվում են ռադիո- և հեռուստահաղորդումներ, լույս են տեսնում պարբերականներ[7][8]։ Բաշկորտոստանի և Թաթարստանի որոշ շրջաններում թերթերը հրատարակվում են չուվաշերենով (օրինակ՝ «Սուվար» թերթը, որը հրատարակվում է Թաթարստանում)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Crystal D. The Cambridge Encyclopedia of Language — Cambridge University Press, 1987. — P. 307. — ISBN 978-0-521-42443-1
- ↑ https://www.ethnologue.com/language/chv/24
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
- ↑ Конституция Чувашской Республики. Статья 8
- ↑ Чувашский язык Archived 2009-08-08 at the Wayback Machine., статья в Чувашской энциклопедии.
- ↑ «Закон №36 - ЗАКОН ЧУВАШСКОЙ РЕСПУБЛИКИ "О ЯЗЫКАХ В ЧУВАШСКОЙ РЕСПУБЛИКЕ"»։ Министерство культуры, по делам национальностей и архивного дела Чувашской Республики։ Վերցված է 2021-01-30
- ↑ «Наши издания | ХЫПАР»։ hypar.ru։ Վերցված է 2021-01-30
- ↑ «Радио»։ Национальная телерадиокомпания Чувашской Республики։ Վերցված է 2021-01-30
|