Սամարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սամարա (այլ կիրառումներ)
Քաղաք
Սամարա
ռուս.՝ Самара
Դրոշ Զինանշան
Flag of Samara.svg Coat of Arms of Samara (Samara oblast).png

Samara main.jpg
Կոորդինատներ: 53°11′0″ հս․ լ. 50°07′0″ ավ. ե. / 53.18333° հս․. լ. 50.11667° ավ. ե. / 53.18333; 50.11667
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանում Q4245609?, Q4406422?, Q4258380?, Q4178963?, Q4333159?, Q4426469?, Q4380737?, Q4221683? և Krasnoglinsky City District
Հիմնադրված է 1586 թ.
Մակերես 541,0 կմ², 782 dessiatin
ԲԾՄ 100 մետր
Բնակչություն 1 169 719 մարդ (2017)[1]
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ 846
Փոստային ինդեքսներ 443000–443999
Պաշտոնական կայք city.samara.ru (ռուս.)
##Սամարա (Ռուսաստան)
Red pog.png

Սամարա, (ռուս.՝ Самара) քաղաք Ռուսաստանում։ Սամարայի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 1 171 598 մարդ (2013)։ 1935-1991 թվականները կոչվել է Կույբիշև։ Տեղակայված է Վոլգա գետի ձախ ափին ՝ այն հատվածում որտեղ Վոլգա է լցվում Սամարա գետը, որից էլ առաջացել է քաղաքի անվանումը։

Բնակչությունը՝ 1 172 348 (2014)։ Բնակչության թվով Ռուսաստանի յոթերորդ խոշոր քաղաքը։ Ագլոմերացիայի շրջանակներում (բնակչության թվով երրորդն է Ռուսաստանում) բնակվում է ավելի քան 2,7 մլն. մարդ։

Խոշոր տնտեսական, տրանսպորտային, գիտակրթական և մշակութային կենտրոն է։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, նավթաարդյունաբերությունը և սննդի արդյունաբերությունը[2]։

Սամարան հիմնվել է թագավոր Ֆեոդորի հրամանով 1586 թվականին, որպես Սամարա քաղաքի պահակային ամրոց։ 1935-1991 թվականներին քաղաքը կրում էր Կույբիշև անվանումը՝ խորհրդային կուսակցական և պետական գործիչ Վալերիան Վլադիմիրովիչ Կույբիշևի պատվին[3]։ Սամարայում է գտնվում Ռուսաստանի ամենաերկար առափնյակը և Եվրոպայում երկաթուղային ամենաբարձր շենքը[4]։ Բացի այդ, Կույբիշևի անվան հրապարակը Եվրոպայի ամենամեծ հրապարակն է։

Սամարան մտնում է Մերձվոլժսկի դաշնային շրջանի մեջ (օկրուգ)։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամարան գտնվում է Սամարայի Աղեղի դիմաց, Վոլգա գետի ձախ ափին, Սամարա և Սոկ գետերի վտակների միջև։ Քաղաքը հյուսիսում ունի անկանոն կտրտված ձև։ Միջօրեականային ուղղության երկայնությունը կազմում է 50 կմ, իսկ լայնությունը՝ 20 կմ[5]։ Աշխարհագրական կոորդինատներն են (քաղաքի պատմական հատվածը)՝ հյուսիսային լայնության 53°12′ և արևելյան երկայնության 50°06′։ Քաղաքի տարածքի մակերեսը կազմում է մոտ 541 կմ²[6]։

   Հարևան բնակավայրեր   
 Տոլյատի ~ 79 կմ
Ուլյանովսկ ~ 242 կմ 
 Դիմիտրովգրադ ~ 157 կմ
Կազան ~ 441 կմ 
 Նաբերեժնիե Չելնի ~ 386 կմ
Ուֆա ~ 463 կմ 
 Պենզա ~ 444 կմ
Սարանսկ ~ 470 կմ 
RoseVents.svg  Մագնիտոգորսկ ~ 775 կմ
Չելյաբինսկ ~ 880 կմ 
 Սարատով ~ 484 կմ
Վոլգոգրադ ~ 853 կմ 
 Ղազախստան Ուրալսկ ~ 246 կմ
Ղազախստան Ատիրաու ~ 751 կմ 
 Օրենբուրգ ~ 407 կմ
Օրսկ ~ 674 կմ 

Ժամային գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամարան գտնվում է Սամարայի ժամային գոտում։ Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) ուղղությամբ տեղաշարժի հարաբերությունը կազմում է +4։00 ժամ։ Մոսկվայի ժամանակի հարաբերությամբ ժամային գոտին ունի +1 ժամ մշտական տեղաշարժ և Ռուսաստանում նշվում է որպես MSK+1։ 2010-2014 թվականները քաղաքում և մարզում գործում էր մոսկովյան ժամանակը։ 2014 թվականի հոկտեմբերի 26-ից տարածաշրջան վերադարձվել է Սամարայի ժամանակը (MSK+1)։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է նոր (կայնոզոյան) գոյացությունների վրա, որոնք ընկած են պերմյան և քարաածխային հանքատեսակների վրա, որոնք գոյացել են 240-300 միլիոն տարի առաջ։ Արխեյան դարաշրջանի բյուրեղային հիմքը ընկած է 1400-1600 մ խորության վրա։ Քաղաքի ռելիեֆը չափավոր լեռնային է։ Առավելագույն բարձրությամբ աչքի է ընկնում քաղաքի հյուսիսային մասը (Կրասնոգլինսկի շրջան), որի կազմի մեջ մտնում են Սոկոլի լեռները։ Տեղանքի ամենաբարձր կետը, որը մտնում է Սամարայի վարչական քաղաքային սահմանների մեջ, Տիպ Տյավ լեռը՝ ծովի մակարդակից 286 մ։ Հարավ-արևմուտքում, Վոլգա գետի երկայնքով, որոշ վայրերում կիրճերով բաժանված տեղանքը աստիճանաբար նվազում է մոտավորապես մինչև Հեղափոխության հրապարակը, ինչից հետո արագորեն նվազում է մինչև բարձրության նվազագույն մակարդակը, որը ծովի մակարդակից 28 մ է և համընկնում է Վոլգա գետի մակարդակի հետ։ Հարավում և հարավ-արևելքում, ընդհուպ մինչև Հաղթանակի փողոցը տեղանքը ավելի կտրուկ է նվազում, այնուհետև շատ դանդաղ նվազում է ընդհուպ մինչև նվազագույն բարձրությունը, որը համընկնում է Սամարա գետի մակարդակի հետ (նույնպես ծովի մակարդակից 28 մ)։

Վոլգա գետի կողմից գերակշռում են ավազոտ հողերը, իսկ Սամարա գետի կողմից՝ կավահողերը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չափավոր մայրցամաքային է։ Քաղաքային շրջանի հյուսիսից մինչև հարավ առավել արտահայտված է մայրցամաքային չոր կլիման, ինչը պայմանավորված է Վոլգայի գետային օդային հոսքի ազդեցությամբ։ Միջին ամսական ամառային և ձմեռային ջերմաստիճանների տարբերությունը հասնում է 31 °C, իսկ բացարձակ էքստրեմումների տարբերությունը՝ 83 °C։ Տեղումների առավելագույն քանակը թափվում է հուլիսին և հունիսին։ Ձմռանը գերակշռում են հարավային, գարնանը և ամռանը՝ հյուսիսային, աշնանը՝ հարավարևմտյան և հարավային քամիները։[7]

  • Տարեկան միջին ջերմաստիճանը +5,7 °C
  • Քամու տարեկան միջին արագությունը՝ 3,3 մ/վ
  • Օդի տարեկան միջին խոնավությունը՝ 74%։

Սամարայում օդի ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը (1936 թվականից տարվող օդերևութաբանական դիտարկումների ժամանակահատվածի ընթացքում) կազմում է 39,9 °C ստվերում (օգոստոսի 2, 2010)։ Նախկին ռեկորդը կազմում էր 39,0 °C ստվերում (1984 թվականի հուլիս)։

Օդի ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը նույն ժամանակահատվածում գրանցվել է 1942 թվականի հունվարի 22-ին և կազմում է -43 °C։

Սամարաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 4.2
(39.6)
6.8
(44.2)
15.8
(60.4)
31.1
(88)
34.4
(93.9)
39.6
(103.3)
40.4
(104.7)
39.9
(103.8)
34.2
(93.6)
26.0
(78.8)
14.0
(57.2)
7.3
(45.1)
40.4
(104.7)
Միջին բարձր °C (°F) −6.8
(19.8)
−6.1
(21)
0.4
(32.7)
12.1
(53.8)
20.8
(69.4)
25.4
(77.7)
26.9
(80.4)
25.0
(77)
18.6
(65.5)
9.9
(49.8)
0.1
(32.2)
−5.4
(22.3)
10.1
(50.2)
Միջին օրական °C (°F) −10.1
(13.8)
−9.8
(14.4)
−3.5
(25.7)
6.9
(44.4)
14.8
(58.6)
19.6
(67.3)
21.4
(70.5)
19.2
(66.6)
13.2
(55.8)
5.8
(42.4)
−2.4
(27.7)
−8.3
(17.1)
5.6
(42.1)
Միջին ցածր °C (°F) −13.1
(8.4)
−13.1
(8.4)
−7.0
(19.4)
2.6
(36.7)
9.4
(48.9)
14.4
(57.9)
16.3
(61.3)
14.2
(57.6)
8.9
(48)
2.7
(36.9)
−4.7
(23.5)
−11.0
(12.2)
1.6
(34.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −43.0
(−45.4)
−36.9
(−34.4)
−31.4
(−24.5)
−20.9
(−5.6)
−4.9
(23.2)
−0.4
(31.3)
2.0
(35.6)
2.3
(36.1)
−3.4
(25.9)
−27.3
(−17.1)
−28.1
(−18.6)
−41.3
(−42.3)
−43.0
(−45.4)
Տեղումներ մմ (դյույմ) 50
(1.97)
41
(1.61)
33
(1.3)
38
(1.5)
36
(1.42)
57
(2.24)
58
(2.28)
47
(1.85)
43
(1.69)
53
(2.09)
51
(2.01)
50
(1.97)
557
(21.93)
Միջ. անձրևոտ օրեր 4 3 5 11 14 15 14 12 14 14 10 6 122
Միջ. ձնառատ օրեր 24 20 14 4 1 0.1 0 0 0.3 4 15 22 104.4
 % խոնավություն 83 80 79 67 58 64 67 69 73 76 83 83 73
Միջին ամսական արևային ժամ 65.1 100.8 148.8 213.0 303.8 303.0 310.0 275.9 189.0 108.5 48.0 46.5 2 112,4
Աղբյուր #1: Pogoda.ru.net[8]
Աղբյուր #2: Hong Kong Observatory[9]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.gks.ru/free_doc/doc_2017/bul_dr/mun_obr2017.rar
  2. «Федерализм. Региональная политика. Субъекты РФ. Самарская область»։ // novrosen.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-28-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 27 
  3. «Исторические этапы становления Самары»։ // city.samara.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-15-ին 
  4. «Жителям Самары вернули главный символ города»։ // vesti.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-23-ին։ Վերցված է 2012 թ․ մարտի 19 
  5. «Географическое положение» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-01-24-ին։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29 
  6. «Общая характеристика» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-15-ին։ Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18 
  7. Погода и климат. Климат Самары
  8. «Pogoda.ru.net» (Russian)։ Վերցված է սեպտեմբերի 8, 2007 
  9. Climatological Norms of Samara [1]. Retrieved on: August 24, 2011.