Jump to content

Մագնիտոգորսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մագնիտոգորսկ
Магнитогорск
Դրոշ Զինանշան

Պատկեր:Проспект Ленина Магнитогорск.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՇրջանՉելյաբինսկի մարզ
ՀամայնքՄագնիտոգորսկի վարչաշրջան
Ներքին բաժանումԲաժանված է երեք մասի
Լենինյան,
Օրջոնիկիձեի,
Պրաբաբերեժնի
ՔաղաքապետՎիտալիյ Բախմտեյև
Հիմնադրված է1929 թ.
Առաջին հիշատակում1743
Մակերես392,35 կմ²
ԲԾՄ370 մ
Կլիմայի տեսակԲարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուՌուսերեն
Բնակչություն417 057 մարդ (2015)
Խտություն1062.97 մարդ/կմ²
Ազգային կազմռուսներ, ուկրաինացիներ և ուրիշ
Կրոնական կազմուղղափառություն, իսլամ, սուննի և այլ դավանանքներ
Տեղաբնականունմագնիտոգորսկցի
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ3519
Փոստային ինդեքս455000
Փոստային դասիչ455xxx
Ավտոմոբիլային կոդ74, 174
Պաշտոնական կայքmagnitogorsk.ru
Պարգևներ
Մագնիտոգորսկ (Ռուսաստան)##
Մագնիտոգորսկ (Ռուսաստան)

Մագնիտոգորսկ, քաղաք՝ Ռուսաստանի Չելյաբինսկ մարզում, գունավոր մետաղագործության[1], ինչպես նաև Հարավային Ուրալի տարածաշրջանի խոշորագույն կենտրոններից մեկը։

Ռուսական կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1740 թվականին Սիբիրի ճանապարհի վաճառական Բաիմ Կիդրաևը հանքային աշխատանքի պետ՝ Մարկովին և թարգմանիչ Ռոման Ուրազլինին ցույց տվեց երկաթի հանքավայրը Ատաչ լեռան վրա, որը գտնվում էր Յաիկ (Ուրալ)[2] գետի ձախ ափին։ Հրաբխային լեռը բաշկիրները անվանեցին Ատաչ լեռ իսկ հանքանյութը ըստ երևույթին օգտագործում էին վաղուց։ Հանքաքարի նմուշը տվել է գերազանց արդյունքներ. 100 ֆուտ մագնիսական հանքաքարից ստացվել է 75 ֆուտն երկաթ։ Հետագայում այդ լեռ կոչվել է Մագնիտոգորսկ, որը հայտնի է դարձել դեռևս խորհրդային տարիներին։ Բաիմ Թարխանից գործարանատեր՝ Իվան Միյասնիկովը և Իվան Տվերդիշևը իմացան երկաթի հանքաքարի պաշարների կան նաև մոտ Զիյանբա գյուղում[3]։

1743 թվականին Յաիկ գետի աջ ափին հիմնադրվել է Մագնետիկ բերդը (գյուղ)։ 1759 թվականին այս տարածքում սկսվեց շահագործվել Բելորեցկավո հանաքաքարը[4]։

1774 թվականի ապրիլին Պուգաչովի բանակը հարձակվել է բերդի վրա, և արդյունքում մայիսի 6-ին երկու օր հարձակումից հետո գրավել է բերդը։ Եկատիրինա 2-րդը աբստամբության ավարտից հետո հանձնարարել է, որ «կարգի բերեն այն ամենը, ինչը տեղի ունեցածի արդյունքում մատնվել է մոռացության»։

1840 թվականին Մագնետիկ գյուղում կար 108 բակ, 283 բնակիչ, 1866 թվականին 283 բակ, բնակչության թիվը ավելի քան 1700 մարդ։ 1874 թվականին Մագնիտա լեռան վրա արտադրվել է 500 մլ տոննա երկաթյա հանքաքար, որից 300 մլ տոննան ձուլվել է Բելորեցկավո գործարանում։

1877 թվականին գործարանը և լեռը պարտքերի համար աճուրդով վաճառվում է Պաշկովին։

Ըստ 1881 թվականին Մագնետիկում եղել է 1653 բակ, 1660 ընտանիք, 4646 տղամարդ, 4936 կին, 9582 բնակչություն։

1915 թվականին սկսվել է Բելորեցկ-Մագնիտիկա երկաթուղային գծի շինարարությունը։ Նոր լայնածավալ ճանապարհի շինարարությունը սկսվել է 20-րդ դարի 60-ական թվականներին։

1917 թվականի հուլիսին Մագնիտիկ կազակական պահակախմբի հսկողությունը գույքի և դրամական միջոցների վրա վերացվեց։ Գործելով ըստ մարզային հանձնակատար Ենիգեևի հաղորդմանը, և նրա ձեռնարկա միջոցներով վերականգնվեց քաղաքի բնակչությունը։ 1918 թվականի ապրիլի 1-ին քաղաքում հաստատվել է Խորդրային կարգեր։

1920 թվականին քաղաքը սկսեց զարգանալ, սկսվեց կառուցապավել Բելորեցկ-Մագնիտա նախագծի կառուցումը։ Սիբիրի գերագույն տնտեսական խորհրդի կողմից իրականցվել է Տոմսկի ինժեներ՝ Ն. Վ. Գուտովսկոյի գլխավորած Ուրալ-Կուզնեցկ նախագիծը։ Ստեղծվել է 4 պողպատի գործարան։ 1923 թվականին գլխավոր կոմիտեի որոշման համաձայն և Կենտրոնական գործադիր կոմիտեի նոյեմբերին կայացող երրորդ նստաշրջանի որոշման համաձայն ստեղծվել է Ուրալի տարածաշրջանը, որը ընդգրկում էր Երրորդության տարածքը և Մագնիտա շրջանը։ Շրջանը դարձավ տարածաշրջանային կենտրոն, 1935-1940 թվականներին կառուցվեց Մագնիտոգորսկի գործարանը։ Սվերդլովսկ քաղաքում սկսվեց Մագնիոգորսկ գործարանի կառուցումը։ Մագնիտա լեռան վրա պրոֆեսոր Ա.Ն. Զավարիտսկիյի գլխավորությամբ իրականացվել են նոր հետազոտություններ, երկրաբանական աշխատանքներ։ Աշխատանքը շարունակվել է 2 տարի, հայտնաբերվել է 51 հորանցք։

1929 թվականի հունվարին ԽՍՀՄ կոմիսարների համատեղ նիստում որոշեց Մագնիտոգորսկում սկսել մետաղագործական գործարանի շինարարությունը։ Իսկ մարտին Մագնիտա լեռ են եկել շինարարներ՝ Դմիտրի Բորիսովի գլխավորությամբ։ Հունիսի 30-ին Մագնիտոգորսկի առաջին գնացքն է ժամանել, այդ օրը համարվում է Մագնիտոգորսկի ծննդյան օրը, սակայն Մագնետիկ գյուղը հիաշատակվում է դեռևս 1743 թվականին։

1930 թվականի հունվարի 1-ին հրապարակվել է «Մագնիտոգորսկի աշխատող» թերթի առաջին համարը։ Ապրիլին հանձնաժողովի ներկայացուցիչները որոշել են «կառուցել Մագնիտոգորսկ քաղաքը Ուրալի աջ ափին»։ Որոշումը իրականացնելւ համար շատ ժամանակ պահանջվեց, և միևնույն ժամանակ ձախ ափին սկսվեց կառուցել քաղաքը, որին տվեցին Սոցիալիստական քաղաք անունը։ Առօրյա խոսքում քաղաքի անունը կրճատվել է կոչվելով Սոցքաղաք։ Մինչև 1931 թվականի դեկտեմբերը քաղաքի շինարարության վրա աշխատում էր ավելի քան 40000 մարդ։

1932 թվականին Մագնիտոգորսկում բացվեցին առաջին մանկավարժական ինստիտուտը, դպրոցը, կինոթատրոնը, թատրոնը, ակումբը։ 1937 թվականի ապրիլին փակվեցին ստորին ջրատարները, որովհետև լրացվել է ջրամբարի պահանջները։ Հետագայում Մագնետիկ գյուղի մի մասը անհետացել է ջրի տակ։ 1934-1936 թվականներին Չելյաբինսկ տարածաշրջանում կառուցվեց Մագնիտոգորսկ թաղամասը։

Ըստ 1939 թվականի տվյալների Մագիտոգորսկում կար 146 հազար բնակչություն, Մագիտոգորսկում բացվել է երաժշտական դպրոց, ավարտվել է ցեմենտի գործարանի շինարարությունը։ Ապրիլին Նյու Յորքում բացվացծ ցուցահանդեսում, նրկայացվեցին Մագնիտոգորսկի մետաղագործական կոմբինատի ապրանքները։

Հայրենական մեծ պատերազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի նախօրեին քաղաքում գործում էր մետաղագործական ձեռնարկություն։ 1940 թվականին արտադրվել է երկաթ - 8.7%, պողպատ-11.2%: Սակայն, մետաղի գրեթե 90%-ը հասարակ պողպատ էր։ Ռազմական գործողությունները սկսվելուց հետո անհրաժեշտություն եղավ զարգացնել սարքավորումները և ստացված ապրանքը արտահանել պատերազմի գոտի, որը պետք է արտադրեին քաղաքի 34 ձեռնարկությունները։

  • Ջերժինսկու անվան Դնեպեր մետալուրգիական գործարան
  • Դնեպրորետրովսկի գետնածուխի արտադրամաս
  • «Զապորոժստալի» գործարան
  • Ենակիևսկիյի գետնածուխի արտադրամաս
  • Նովո-Տուլսկիըի մետալուրգիական գործարան
  • Ալչևսկի պողպատի արտադրամաս
  • Մակևեկայի մետալուրգիական գործարան
  • Գործարան «Ազովստալ»
  • Մոսկվայի «Մուրճ և մանգաղ», «Պրոլետարական» գործարաններ
  • Գործարան «Էլեկտրոստալ»
  • Հարցիզկոյի մետալուրգիական գործարան
  • Լենիգրադի պողպատի գործարան
  • Խարկով տուրբոգեներատոր գործարան

Հատուկ ուշադրություն է դարձվում զրահապատ պողպատե ապրանքների արտադրությանը և զարգացմանը։ Պատերազմից առաջ գործարանը հիմնականում տվել է մետաղապալաստե արտադրանք։ Որակով պողպատը կազմում է ընդհանուր արտադրության 12 տոկոսը։ Անհրաժեշտ էր բարձրորակ պողպատե զրահի արտադրությունը։

Պողպատե զրահները արտադրվել է պատերազմից առաջ, հիմանակաում հարավային շրջաններում։ Զարգացմանը զուգընթաց արտադրվեցին զրահներ։

Հատուկ գործարանը սկսել է արտադրել տեխնոլոգիաներ, որոնցով կարելի է պողպատե զրահապատ ստանալ։ Այդ գործում մեծ ներդրումներ ունեն Նոսովը, Ժուկովը և մի շարք այլ մարդիկ։ 1941 թվականի հուլիսի 23-ին արտադրվել է առաջին պղնձաձուլական պողպատե զրահը, որի մեջ եղել է 185 տոննա կրակարան։ Բայց դա բավական չէր, որպեսզի զրահը վերջնական տեսքի գար անհրաժեշտ էր զրահե ափսե։ Սակայն մինչ պատերազմը գործարանը թղթերը չի ուղղում, հետևաբար չկար համապատասխան հումք։

Կենտրոնական կոմիտեն որոշել է, որ Մագնիտոգորսկ պետք է տեղափոխել ԽՍՀՄ-ի ամենահզոր զրահային գործարանը, որը կրում էր Իլյիչի անունը։ Նրա հատուկ բաժնի և ժամանակի բացակայության պատճառով շինարարությունում որոշեցին տեղադրել բլոմինգ։ Այն պարզապես համարձակ և ցնցող որոշում էև, ոմանք հակված էին համարել արկածային քայլ սարքավորումներին։ Սակայան գործարանի մեխանիկի տեղակալ Ն.Ա. Ռիժենկոն հայտարարել է «Սա Ուրալի ճամբարն է և անվտանգության ռեսուրսները բավական են և տեխնիկական առանձնահատկությունները թույլ են տալիս պատատել հաստ, առավել հատու պողպատի տեսակ։ Անհրաժեշտ է փոխել որոշ բաներ և կազմակերպել պատրաստի թիթեղի մաքրում»։ Համարձակ հայտարարությունը հավանության է արժանացնում գոնավոր մետալուրգիայի կոմիսար Ի.Ֆ. Տեվոսյանը, թեև զգուշացրել էր՝ անհաջողության դեպքում պատասխանատվությունը ընկնելու է նրանց վրա։

Քրտնաջան աշխատաքը և ստեղծագործական որոնումը հաջողությամբ պսակվեց 1941 թվականի հուլիսի 28-ին՝ պատրաստվեց առաջին զրահայաին թիթեղը։ Ճակատը Մագնիտոգորսկի զրահը ստացավ նախատեսվածից երկու ամիս շուտ։ Այդ գիտական աշխատանքային սխրանքի համար գործարանի 14 աշխատակիցներ պարգևատրվեցին Սովետական միության մեդալներով ու շքանշաններով։ Բացի պողպատե զրահից սկսվեց ինամթերքի սկավառակի, ավտոմատի սկավառակի, ծակող ընդունիջների և այց բազմաթիվ բարձորակ պողպատից ռազմամթերքի արտադրություն։ 1945 թվականի ՄՄԿ արդեն արտադրում էր 83% որակով պողպատ։ Մագնիտոգորսկի արտադրված զինամթերքի տեսակից պատերազմում կարելի էի առանձնացնել զինվորական գործողությունների բնույթը և հատկապես պաշտպանական ու հարցակողական գործողությունների ճակատում։

Քաղաքի համար վատ տարի է եղել 1942 թվականը, երբ թշնամին կանգնած էր Ստալինգրադի պարիսպների մոտ և շտապում էին հասնել Կովկաս, մետալուրգիկան կոմբինատին հանձնարարված էր ստեղծել բեռանաթոխադրումների գոտիներ տանկերի համար։ Այդպիսի տանկային գոտիների արտադրության կազմակերպման համար օգտագործվել են ստան 300-2։

Պատերազմի ժամանակ գործարանի աշխատակիցների 70%-ը նորեկներ էին։ Պատերազմը ջնջել էր բորոլ հասկացություններ, նույն զբաղմունքով զբաղվում էին թե տղաները, թե կանայք։ Կանայք պատերազմի ճակատում աշխատում էին տղամարդկանց հետ, հաճախ տղամարդկանց փոխարեն։ Մարտենյան հրակայուն քարե աշխատանքների մեջ երբեք չեն աշխատել կանայք։ 1941 թվականի հոկտեմբերին մատենյան վառարաններում հայտնվել են նույնիսկ կանաց թիմեր։ Առաջատար աշխատանքերում հիմնականում աչքի էին ընկում տղամարդիկ։ Այդ ավանդույթները խախտեցին Սմիռնովը և Պիտերը։ Կանայք սկսել են աշխատել, որպես հրշեջներ և մեքենավարերի տուրբիններ։

1942 թվականի ուժի մեջ է մտել ստուգաճշտման գործարանը, որը դարձել է խոշորագույն ձեռնարկություն։ Ձեռնարկություն տեղափոխվեց ապարատային սարքավորումներ։ Օգոստոսի 6-ին հանդես է եկել ստուգաչափված պողպատը։ Շինարարության նմանատիպ տեմպեր չեն գրանցվել անգամ Միացյալ Նահանգներում, Հարավային Չիկագոյում։

Պատերազմական գործողությունների ժամանակ իրենց սխրագործություններով աչքի են ընկել կանայք։ Այդ կանանցից առաջինն էր Օլգա Լոպատինան, որից հետո մեծ սխրագործություններով աչքի են ընկել Չելգովան, և նրա ընկերներ Հաբարովան և Կոդձևը։ Աննա Ժավորոնկովայի փոփոխություններից հատկապես կարևոր է եղել այն, որ նա կարողացել է 109 տոննա մետաղի փոխարեն օգտագործել նորմայի սահմաններում։ Կանայք աշխատել են հրամանատարական հաղորդագրությունների վրա։ Կային կանաց խմբեր, որոնք աշխատում էին մարտենյան վառարաններում։

Կոլեկտիվ գործարանը մշտական համալրվել է արհեստակցական դպրոցների ուսանոցներով։ 1941 թվականի մայիսին ստեղծվել է 13 մասնագիտական դպրոցներ։ 1942 թվականին մոտ հազար աշակերտներ աշխատել են իրենց կամքով՝ 10 մարտենյան վառարաններում։ Հոկտեմբերին գործարանում աշխատող ուսանողների թիվը հասնում էր 311։ Լավ սպասարկոց ստորաբաժանումները պատերազմի ընթացքում թողարկել են բազմաթիվ մետաղներ, հիմանում տնօրինության ախատանքի ջանքերով, և ավելի քան հարյուր ուսանողներ և աակերտներ պարգևատրվել են «Սոցիալիստական մրցույթի գերազանցություն» կրծքանշանով։ Նույն տարում դպրոցը արժանացել է «Խորհրդային միության լավագույն դպրոց» պատվոնշանի և Կարմիր դրոշը հանձնվել է դպրոցին։ Հարյուրավոր դպրոցականների ՖԶՈ դպրոցն ավարտելով դարձան հմուտ աշխատողներ։ Օրինակ միայն ՖԶՈ դպոցը 1942 թվականի հունվարին հմտացրել է 600 հմուտ շինարարների։

Հայրենական Մեծ պատերազմի համար անվեհեր աշխատել են ավելի քան 2000 բնակչություն, որոնք պարգևատրվել են շքանշաններով, մեդալներով, իսկ 12 մարդ արժանացել է ԽՍՀՄ-ի պետական մրցանակի։

Այդ թվում՝

  • Գ.Լ. Նոսով-ՄՄԿ-ի տնօրեն 1939-ից մինչև1951 թվականը
  • Կ.Լ Բուրցև- գլխավոր ինժեներ
  • Ն.Ա. Ռիժենկո-գլխավոր մեխանիկ
  • Վ.Պ. Կոզ;եսնիկով- գործարանի գլխավոր ներկրող 1939-ից մինչև 1962 թվականը
  • Գ.Վ Սավելեև- բլյուբինգայի № 3-ի վարիչ
  • Ե.Լ Դիկշտեյն-Մարտենյան վառարանի ղեկավար № 2
  • Ֆ.Դ. Վորոնով-մարտենյան վառանի ղեկավար № 3
  • Վ.Է. Դիմշից-«Մագնստրոյ»-ի ղեկավար

Հետպատերազմյան շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանը մնաց պողպատի արտադրություն մեջ առաջատարը և արտադրությունը գնալով սկսել ավելի աճել ու զարգանալ։ Գրեթե ամեն տարի շահագործման էր հանձնվում նոր ագրեգատներ։

1946 թվականի գարնանը քանդվեց փայտե կամրջի աջ հատվածը։

1948 թվականի դեկտեմբերին կենտրոնական հատվածներում կառուցվել են տրամվայի գիծեր։

1943 թվականի ապրիլին կառուցվել է բարձրահարկ շենք՝ Մոսկվայից եկած շինարարների կողմից։

1947 թվականին ՌՍՖՍՀ նախարարների խորհուրդը ընդունել է Մագնիտոգորսկի հատակագծի նախագիծը։ Հեղինակները սկսնակ ճարտարապետներ՝ Մ. Բելայա, Ա. Դուբինին, Յու. Կիլովատով, Մ. Մորոզով, Ա. Սորոկին, Ա. Տիդերման, իսկ գլխավոր ճարտարապետը՝ Ա. Դուդինն։

1950 թվականին Մագնիտոգորսկը ծաղկում էր ապրում։ Կառուցվել է 3 դպրոց, 5 մանկապարտեզ, հաղաբուլկեղենի փուռ, քաղաքի հիվանդանոցի նոր շենքը, պոլիկլինիկա, բացվել է «Կոմսոմոլեց» կինոթատրոնը։ Ավարտվել է սպանդանոցի շինարարությունը։ Կառուցվել է Հարավային տրանսֆեր նախագծի մեջ մտնող «Գիպրոկոմմունդորտրանս» և Մագնիտոգորսկի գիպրոմեզի համալսարանները։ 1950-ական թվականների ավարտին Մագնիտոգորսկն ուներ 311 հազար բնակրչություն։

Շարունակվում է քաղաքի զարգացումը։ 1963 թվականին Մագնիտոգորսկով է անցկացվել Բուխարա-Ուրալ գազատարը, որոնք գազաֆիկացնում է 12000 բնակարաններ, սկսեցին օգտագործվել բնական գազի ջերմային կասթսաները։ 1966 թվականի մայիսի 9-ին բացվել է «Մագնիոտոգորսկի առաջին շինարարներ» հուշարձան-կոթողը։ Հեղինակը ՌԽՍՖՀ-ի վաստակավոր քանդակագործ Լև Գալավինսկին է, ճարտարապետը՝ Եվգենի Ալեքսանդրովը։ Այս հուշարձանը Մագնիտոգորսկի միակ պատմամշակութային ժառանգությունն է։

Մագնիտոգորսկում բացի պողպատից շրջանառության մեջ էին մտել «Կալիբրատոր», «Մետիզնիկ», «Ուսուցիչ» և «Զնամյա» բազմատիրաժթերթերը։ Մագնիտոգորսկում արդատրվում է 461,000 տպաքանակով թերթեր ու ամսագրեր, յուրաքանչյուր հազարերորդ բնակչին հասնում է 1300 թերթ և ամսագիր։

1969 թվականի հունիսի 30-ին Մագնիտոգորսկի 40-րդ տարելիցն էր։ Բնակչության թիվը հասնում էր 365 հազարի։ Մագնիտոգորսկի Լեռնամետալուրգիական համալսարանը ունեցել է 8000 ուսանող և 4000 մանկավարժ։ Քաղաքում եղել են 8 մասնագիտացված հանրակրթական դպոցներ, 15 միջին մասնագիտական դպրոցներ, 92 հանրային դպրոցներ աշակերտների կրթության համար, նոր դրամատիկական թատրոն, հեռուստատեսային կենտրոն, երաժշտական դպրոց, 7 կինոթատրոն, 18 մշակությանի կենտրոն, ակումբներ և ավելի քան 100 գրադարաններ։

Մայիսին քաղաքի Կայարան հրապարակում կառուցվել է «Մետալուրգ» հուշարձանը։ 1959 թվականին Նյու Յորքում ստեղծվել է Խորհրդային տաղավար ցուցահանդեսը «ԽՍՀՄ-ի ձեռքբերումները գիտության և տեխնոլոգիանների ոլորտում» թեմայով։ 1960 թվականին քանդակ զարդարել էր Վիեննայի միջացգային ցուցահանդեսը (Ավստրիա1963 թվականին ցուցադրվել է նաև Մոսկվայում տեղի ունեցած ցուցահանդեսում։ 1967 թվականի ԽՍՀՄ-ի 50-ամյակի կապակցությամբ Նկարիչների միությունը քանդակը տեղափոխել է Մագնիտոգորսկ քաղաք և տեղադրվել է քաղաքում, վերանվանվելով «Մետալուրգ»։

  • Կառուցվել է օդանավակայանի նոր տերմինալ։ Մագնիտոգորսկ հանքավայրի արդյունաբերության 40-ամյա հիշատակին նվիրված Ուզյանկի լեռան վերևում կանգնեցվել է հուշարձան։
  • 127 թաղամասերով անցկացրել են տրամվայի գիծեր։ Տրամվայի ընդհանուր երկայությունը 111,2 կմ էր։
  • Ըստ Գերագույն խորհուրդը որոշման Մագնիտոգորսկում ձևավորվել է Լենինի շրջանը։
  • Մագնիտոգորսկի առաջին ինքնաթիռը՝ Յակ-40-ը, կատարել է իր առաջին թռիչքը։
  • «Մետալուրգ» ֆուտբոլի հավաքականը արժանացել է ՌՍՖՍՀ-ի գավաթի։
  • Հյուսիսային պողոտայի ամբողջ երկանքով Կառլ Մարքսը բացեց ամենամեծ հանրախանութը՝ «Зори Урала»-ը։
  • Կառուցվել է նոր կրկես։
  • 1979 թվականի հունիսի 29-ին բացվել է հուշարձան ի հիշատակ «Ետին ճակատի»։
  • 1980 թվականի մարտի 25-ին քաղաքային ժողովրդական խորհրդում գործադիր կոմիտեն որոշել է քանդել Հին Մագնիտոգորսկ գյուղը, որը սակայն չի կատարվել։ Հաղթանակի հրապարակում բացվել է «Տանկ» հուշարձանը «Առաջին համաշխարհային պատերազմի երկրորդ տանկը, և բոլոր վահանակները պատրաստված Մագնիտոգորսկի պողպատից» հետգրությամբ։
  • 1984 թվականի հոկտեմբերի 11-ին ՌՍՖՍՀ-ի Գերագույն խորհրդի նախագահությամբ Մագնիտոգորսկի արևմտյան թաղամասերը վերանվանվել են Օրզոնիկիդձե։
  • 1987 թվականի հունվարի 1-ին Մագնիտոգորսկի Մետալուրգիական գործարանի թիմը կատարեց ինքնարժեքի հաշվառում և ինքնաֆինանսավորում։
  • 1987 թվականի հուլիսի 27-ին ԽՍՀՄ-ի պետական մաքսային կոմիտն Մագնիտոգորսկում ստեղծել է Ուրալի առաջին մաքսային ընկերությունը։ Որից հետո Ուրալի մաքսային ընկերություններ սկսեցին գործել 5 ոլորտներում։
  • 1988 թվականի հուլիսին քաղաք է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը՝ պարոն Ջեկ Ֆ. Մետլոկը կնոջ հետ։ Մետալուրգիայի կենտրոնական մարզադաշտում հոկտեմբերին պաշտոնապես բացվել է «Ինֆորմատիկան Ամերիկայի Միացյալ Նահանգների կյանքում» ցուցահանդեսը։
  • 1989 թվականի հունիսի 30-ին լրացավ Մագնիտոգորսկի արդյունաբերության 60 տարին։ 35 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ընդհանուր ծախսերը մեկ տարվա ընթացքում կազմում է 3.5 միլիարդ ռուբլի։ Քաղաքն ունի 2 թատրոն, կրկես, 2 թանգարան, 177 գրադարան, 2 համալսարան, երաժշտական դպրոց, երգչախումբ։

Ռուսաստանի Դաշնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Համբարձման, Մայր Տաճարը
  • 1991 թվականի փետրվարի 24-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության անկախության պաշտպանության հանրահավաք, որին մասնակցել են ավելի քան 10.000 մարդ։
  • 1992 թվականի հոկտեմբերին Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանը վերածվել է կորպորացիայի։
  • Սկսել է շահագործվել Ռոմազանա սառցե պալատը։
  • Պիկ գագաթում 1992 թվականին ընկել է Մագնիտոգորսկի բնակչության 441 հազարը, երկու տարի անց 1994 թվականին 427 հազարը։
  • 1996 թվականի Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանը արտադրել է 7.5 միլիոն տոննա մետաղ, քանի որ շատերն հանդես են եկել Մեծ Բրիտանիային և Կանադային համակցված։ Քաղաքապետի առաջին ընտրություններում հաղթել է Անիկուշինը։
  • Կառուցվել է օղակաձև ճանապարհ, որի երկարությունը 100 կմ է։ Ճանապարհի կառուցումը ավարտվել է 2007 թվականին։
  • 1999 թվականի սեպտեմբերի 17-ին վերականգնվել է օդանավակայանի կարողությունները, ավելացվել է 200 ուղևոր և մեկ օրվա մեջ 20 ժամ կատարում թռիչքներ։
Մագնիոտոգորսկի մզկիթը
  • 2000 թվականի փետրվարի 4-ին կատարվել է առաջին Մագնիտոգորսկ-Ցյուրիխ միջազգային չվերթը։
  • 2002 թվականին բացվել է «Հրաշքների ջրվեժը»։
  • 2003 թվականին օծվել է Քրիստոսի Համբարձում եկեղեցին։
  • 2007 թվականին բացվել է Արենա Մետալուրգը, որտեղ նա անցկացրվել է հոկեյի հանդիպումներ, «Մետալուրգ» (Մագնիտոգորսկ)
  • 2009 թվականին բացվել է 5000 գործարան, արժողությունը 40 մլդ ռուբլի։ Դա ամենամեծ արդյունավերական նախագիծն է, որ իրականացվել է վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանում։
  • 2009 թվականին բնակչությունը բնական աճ է արձանագրվել առաջին անգամ՝ 1992 թվականից։
  • 2011 թվականի հուլիսին Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատը բացել է Ստան-2000-ը, շարժակազմերի ընդհանուր արժեք 46մլդ ռուբլի։ Ծրագրի հիմնական նպատակն է արտադրել բարձր որակի ցինկապատ պողպատից ավտոմեքենաների մասին, կենցաղայի տեխնիկա և շինարարական կոնստրուկցիաներ։
  • 2012 թվականի հունվարին «Մագնիտոգորսկի քաղաքային ֆիլհարմոնիկը» վերակազմավորվել է «Մագնիտոգորսկի համերգային ասոցիացիայում»։
  • 2012 թվականի հուլիսին, քաղաքի ծննդյան նախօրեին անցկացվել է միջտարածքային նկարահանումների հեռուստատեսային փառատոն «Նվագիր, ակարդիոն»։ Այն կազմակերպել է Մագնիտոգորսկ քաղաքի մշակութային վարչությունը, «Մագնիտոգորսկի համերգային ասոցիացիան» և «Նվագիր, ակարդիոն»-ի ամբողջ կենտրոնը։ «Նվագիր, ակարդիոն» անունը գալիս է Գենադի Զավոլոկինի անվանից։ Մրցանակ շնորհվեց երեխաների և ֆոլկլորագիտության անսամբլին, որը եկել էր Սվերդլովսկի մարզից։ Նույն տարվա ընթացքում փառատոնին միացան նաև Մագնիտոգորսկի Առաջին և Երկրորդ հեռուստաալիքները, իրենց հեռուստատեսային ծրագրորով։
  • «Մագնիտոգորսկի համերգային ասոցիացիայի» գեղարվեստական տնօրեն L-band՝a-ը և Սերգեյ Սոկոլովը կազմակերպել են հեռուստատեսային փառատոն «Երգ-2012», կոմպոզիտորի երգի վերնագիրը «Դա չի լինում»։ Երգը կատարել է «Եվրատեսիլի» հաղթող, Կաբարդինո-Բարկարիայի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Դիմա Բիլանը։
  • 2012 թվականին ստեղծվել է Մագնիտոգորսկի և Վերհնեուրալսկի ուղղափառ եկեղեցու թեմերը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիտոգորսկը գտնվում է Չելյաբինսկի երկաթուղային ճանապարհից 420 կմ հեռավորության վրա, մայրուղուց՝ 310 կմ։ Մոսկվայի երկաթուղային ճանապարհից 1916 կմ, Մ5 մայրուղուց մոտ 1800 կմ (Տոլյատի, Ռյազանի միջոցով) և Մ7 մայրուղուց մոտ 1700 կմ (Կազանի, Նիժնի Նովգորոդի միջոցով)։

Քաղաքի տարածքը 392,35 կմ² է[5], երկարությունը հյուսիսից հարավ 27 կմ, արևելքից արևմուտք 22 կմ, բարձրությունը ծովի մակարդակից 310 մ։

Մագնիտոգորսկ քաղաքը արևմուտքից սահմանակից է Չելյաբինսկ մարզին և Բաշկորտոստանի հանրապետությանը, Ուրալի և Վոլգայի դաշնային շրջաններին։

Քաղաքը գտնվում է Մագնետ լեռան ստորոտին, Հարավային Ուրալի արևելյան լանջին, Ուրալ գետի երկու ափերին (աջ ափը` Եվրոպայում, ձախը` Ասիայում)։ Մագնիտոգորսկը գտնվում է պատմական Բաշկորտոստանի և այս պահին 25 մետր մակերեսով և 42 մետր ավելի խիստ բնակեցված քաղաքն է՝ Ռուսաստանում։

Ժամային գոտի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիտոգորսկ քաղաքը, ինչպես նաև Չելյաբինսկի մարզը գտնվում է Եկատերինբուրգի ժամային գոտում՝ UTC է +5: 00. Իսկ ինչ վերաբերվում է Մոսկվայի ժամային գոտուն, այն մշտապես տատանման մեջ է +2 ժամ, և նախատեսած է Ռուսաստանի MSK + 2 համար։

Մագնիտոգորսկի կլիման խիստ ցամաքային է, գտնվում է Ուրալի հարավային տափաստանային գոտում (հայտնի է ցուրտ ձմեռներով և չոր ու տաք ամառներով)։ Մեծ դեր է խաղում սիբիրյան հակացիկլոնը ձմռան եղանակին, որը առաջացնում է փոթորիկ Արկտիկայի ճակատաում։ Հաճախ եղանակը ազդում է հարավային ցիկլորնների տեխափոխման վրա, որ գալիս է Սև, Կասպից և Արալյան ծովերից։

Ամենացուրտ ամիսը հունվարն է, ամսվա միջին ջերմաստիճանը -14,1° է։ Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46° է։ Ամառները տաք են լինում, հատկապես վերջին մի քանի տարիներին։ Հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը + 19,2° է։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը +39° է։ Չսառեցեղ շրջանի միջին տևողությունը 105 օր է՝

Տարեկան միջին ջերմաստիճանը +2.8

Տարեկան քամու միջին արագությունը -4.7 մ/վ

Տարեկան միջին խոնավությունը 70%

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մագնիտոգորսկ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 3 5,6 16,5 30,1 33,9 38,5 38,9 37,2 35,1 24,3 15,8 8,2 38,9
միջին առավելագույնը (°C) −10 −8,8 −2,1 10,6 19,4 24,9 25,2 23,4 17,4 9,1 −1,9 −7,9 8,3
միջին ջերմաստիճանը (°C) −14,1 −13,5 −7,1 4,5 12,6 18,2 19,2 17 11,1 3,8 −5,9 −11,9 2,8
միջին նվազագույնը (°C) −18,3 −18,1 −12 −1 5,9 11,4 13,4 11,1 5,3 −0,8 −9,6 −15,9 −2,4
բացարձակ նվազագույնը (°C) −42,8 −46,1 −36,1 −23,9 −8,9 −2,8 3,9 0 −11,1 −21 −36,1 −38,9 −46,1
տեղումների քանակը (մմ) 19 14 18 27 33 39 60 48 27 24 23 21 353

Բուսականությունը՝

  • Ներմուծվում է այլ վայրերից։ Առավել հաճախ բույսերը ունեն Հյուսիս Ամերիկյան ծագում։
  • Տեղանքի կլիմային բնորոշ բուսատեսակներից է սիբիրյան խեժափիճին[6]։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դահուկասպորտային կենտրոն «Մետալուրգ-Մագնիտոգորսկ»

Մագնիտոգոսկի տուրիստական կենտրոններից է Հարավային Ուրալը։ Տուրիստական մեժ արժեք են իրենցից ներկայացնում երկաթե և պողպատե աշխատավայրերը (զբոսաշրջային արդյունաբերությունը), ռուս ուղղափառ եկեղեցու գահի տեղապահի մահվան և թաղման վայրը, ով մահացել է ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, եզակի ճարտարապետությունը՝ «Ուրալի առաջին խորհրդային քաղաքը», մշակութային հաստատություններ, պատմական և հնագիտական վայրեր, ինչպիսիք են՝ Արկայիմը, Վերնեուրալսկը, Կապովի քարանձավը, Մագնիտնայան, լեռնադահուկային հանգստավայրերը և հանգստյան գոտիները։ Զբոսաշրջիկներին գրավելու համար նկարահավել է քաղաքը ցուցադրող տեսանյութ[7]։

Բնապահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդի աղտոտվածություն՝

Օդը աղտոտվում է արտանետումներ հետևանքով, միջին կոնցենտրացիաներն են՝ ֆորմալդեհիդ-4.4 ՍԹԿ, բենզո(ա) պիրեն-7.2 ՍԹԿ, ազոտի երկօքսիդի- 1.7 ՍԹԿ, կասեցվել հարցերը-2.4 ՍԹկ։

Քաղաքի օդի աղտոտվածության համար կատարվել են 4 անշարժ դիտարկումներ։

Ամսական առավելագույն կոնցետրացիան հասնում է բենզ(ա) պիրեն-24 ՍԹԿ, կասեցման հարցերը-6.6 ՍԹկ, ազոտր երկօքսիդը-3.6 ՍԹԿ, ֆորմալդեհիդը-6.4 ՍԹկ։

Ամենաբարձր համակենտրոնացումներ նկատվել է բարձր նորմաններով՝ կախյալ նյութեր-6.4 անգամ, կապար-4 անգամ, երկաթ-1.9 անգամ, ազոտի երկօքսիդի-8.2 անգամ, և ածխածնի օքսիդը-2 անգամ, ֆենոլային-7.2 անգամ, ծծմբաջրածնային-11 անգամ, ֆորմալդեհիդ-6.4 անգամ, ծծմբի երկօքսիդի-1.3 անգամ։

Ծրագրի հիմնական ներդրումը արտաներում է այդ նյութերը մթնոլորտում, նպաստում է ԲԲԸ «Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանը» (երկաթի օքսիդ-99.5%, բենզ(ա) պիրեն-95.5%, ազոտի երկօքսիդ-94.3%, ֆորմալդեհիդ-100%, կախյալ նյութեր-93%, ածխածնի օքսիդ-99.4%, կապար-82,5%, ֆենոլ-100%, սուլֆիտ-99.6%)։

2013 թվականի հուլիսի 1-ին Ռոսստատը հրապարակել է քաղաքների 60 ցանկ, որոնք ավելի բարենպաստ վիճակում են։ Այդ ցուցակում Մագնիտոգորսկը տասներորդ տեղում է, ըստ արդյունքների 2012 թվականին 255.7 հազար տոննա արտաետում է եղել, Կրասնոյարսկ (233.8 հազար տոննա) և Չելյաբինսկ (233.4 հազար տոննա)[8]։ Հիմնականում դա պայմանավորված է Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանի գործունեությամբ, դա պայմանավորված է նրանով, որ շրջակա միջավայրի քաղաքականությունը առավել կարևոր է համարում Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանը, արդեն 2012 թվականին շրջակա միջավայրի ազդեցությունը նվազում է ամեն տարի[9] :

Վերջին տարիների ընթացում, ակտիվորեն կառուցվում է արդյունաբերական գործարաններ, հատկապես հեռավոր հարավային և արևմտյան շրջաններում։

Քաղաքի խորհրդանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիտոգորսկ քաղաքի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն 1969 թվականի հունիսի 20-ին ընդունել է թիվ 275-Ա որոշումը, որով հաստատվել է Մագնիտոգորսկ քաղաքի զինանշանը, ըստ Նիկոլայ Աբրամովի ծրագրի. «Ֆոնի վրա կարմիր վահանով, զինանշանի ներքև հատվածը օվալաձև է, ընդհանուր տեսքը ուղղանկյուն է, դրոշի վրա պատկերված է մոխրագույն մագնիս, որով ուրվագծված է Մագնիտ լեռը։ Կենտրոնում մագնիսը ցույց է տալիս մի սև ուրվագիծ, որը առաջացել է լեռնային պայթյունների հետևանքով»։

1993 թվականի տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենից ներկայացնում է մի պատկեր՝ արծաթե դաշտում հեռալդական վահան, հավասարակողմ եռանկյունի սև գույնով, որը խորհրդանիշ է երկաթե հանքաքարի մագնիտային լեռների առաջին վրանի։ Վահանի վերևի մասում սպիտակ ֆոնի վրա արծաթե տառերով «Մագնիտոգորսկ» մակագրությունը։ Վահանի պսակը արծաթե աշտարակի թագն է երեք ատամներով, որը ասում է քաղաքը տարածաշրջանաիյի ենթակայության է (Չելյաբինսկ քաղաքի զինանշանը մի տագ՝ հինգ ատամներով)։ Վահանի ետևի մասում երկու խաչաձև ոսկյա մուրչերեն են երեք գույնի ժապավենորով, միահյուսված խոսում է այն մասին, որ քաղաքը պատկանում է Ռուսաստանին և ապահովում է իր արդյունաբերական պոտենացյալը՝ տնտեսական ուժով։

Մագնիտոգորսկ քաղաքի գերբ, 1993 թվականի տարբերակը

Մագնիտոգորսկ քաղաքի զինանշանը 1993 թվականի տարբերակն է, հեղինակը հաստատվել է զինանշանների մրցակցության արդյունքում-Գալինա Լոգվինենկոյի նախաձեռնությամբ։ Զինանշանը հաստատվել է 1993 թվականի հունիսի 17-ին «Զինանշանի կանոնակարգը»-1993 թվականի հունիսի 15-ին։ Զինանժանը պատկերված է բոլոր պաշտոնական բլանկների և ինքնակառավարման ձևերի, հիմնարկների ևև կազմակերպությունների, քաղաքային գույքի, պաշտոնական բնակարանների, քաղաքի իշխանությունների և շրջակա տարածքների, քաղաքի մուտքի աֆիշներին, հիմնական ճանապարհների, ծրարների, պիտակների արտադրության, դիպլոմերի, հոբելյանական մեդալների, հուշանվերների, քաղաքում արտադրվող մի շարք ապրանքատեսակների վրա և այլն։ Զինանշանի ստանդարտ խորհրդանիշը (հեղինակային տարբերակը) պահվում է քաղաքի տանգարանում։

Ժամանակակից տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիտոգորսկի պատգամավորների խորհուրդը 2003 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցած ժողովում որոշեց փոփոխության ենթարկել զինանշանը, որին պատգամավորների ժողովը տվեց 14 հավանում և արդյունքում զինանծանի արծաթե դաշտը փոխարինվեց սև բուրգի։ Զինանշանի վահանակը կարելի է զարդարել Լենինի շքանշանով պատկերված ժապավենով և Աշխատանքային Կարմիր դրոշով։

Հեղինակների խումբը Գալինա Լոգվինենկոյի զինանշանի գաղափարը տվեց Կոնստանտին Մոնչենկոյի մշակմանը. Գալինա Տունիկը հիմնավորեց սիմվոլիկան։ Զինանշանը Ռուսաստանի Դաշնության պետական ռեգիստրի կողմից ներդրվել է № 1134 թվով։

Մագնիտոգորսկ քաղաքի դրոշը

2011 թվականի ապրլիլ 26-ին Մագնիտոգորսկ քաղաքի ավագանին և պատգամավորները ընդունել են հետևյալ որոշումը՝ «Ուղղանկյուն վահանակի արծաթագույն դաշտի հարաբերակցությունը պետք է լինի 2:3, կենտրոնում սև եռանկյուն, որը վերցրված էր քաղաքի զինանշանի բազայից, եռանկյունը զբաղեցնում է ընդնուր դրոշի 2/3 մասը»։

Փոստային նամականիշ, որը նվիրված է ԽՍՀՄ-ի 25 ամյակին, 1955 թվական

2011 թվականի մայիսի 31-ին Մագնիտոգորսկում կայացած ժողովում, որոշվել է, որ «Մագնիտիկա» երգը Մագնիտոգորսկ քաղաքի հիմն է, երաժշտությունը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Պախմուտովայի, խոսքերը՝ բանաստեղծ Նիկոլայ Դոբրոնրավովի[10]։

Մագնիտոգորսկում ագլոմերացիա տարածված է Ագապովսկում, Կարռալինսկում, Վերխնեուրալսկում, Նագայբակսկում, Լիզլիսկում, Չելյաբինսկի շրջանում, ինչպես նաև Աբզելիլովսկում, Բելորեցկում, Ուչալինսկում, Բայմակսկում։ Ըստ փորձագետների ագլոմերացիայի թվաքանակը հասնում է 633,7 հազար մարդու։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 1939 1956 1959 1962 1967 1970 1973 1976 1979 1982 1986 1989 1992 1996 1998
64 100 146 000 284 000 311 101 333 000 357 000 364 209 379 000 393 000 406 074 416 000 425 000 440 321 409 593 411 880 414 897
2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014
441 200 425 300 426 100 427 900 428 200 419 000 418 500 416 000 416 700 413 200 410 500 409 000 409 000 407 775 407 895

Ազգային կազմ

Ըստ 2010 թվականի մարդահամարի՝

Ժողովուրդ Մարդկանց թվաքանակ %-ային թվականաք
ռուսներ 331 595 84,74 %
թաթարներ 20 433 5,22 %
բաշկիրներ 15 172 3,88 %
ուկրաինացիներ 6101 1,56 %
ղազախներ 4130 1,05 %
տաջիկներ 1993 0,51 %
բելառուսներ 1473 0,38 %
հայեր 1216 0,31 %
չուվաշչիներ 1210 0,31 %
ադրբեջանցիներ 1024 0,26 %
ուրիշ ազգություններ 6967 1,78 %
Ընդհանուր թվաքանակը 391 314 100,00
Մագնիտոգորսկ շրջանի ամբողջ բնակչությունը 407 775

Անձինք, որոնց էթնիկական կամ ազգային տվյալները չկան, կազմում են քաղաքի ընդհանուր բնակչության 16.461 մարդ կամ 4.04 %:

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը բաժանվում է վարչական 3 շրջանների՝

Օդային երթևեկությունը իրականացվում է Մագնիտոգորսկի միջազգային օդանավակայանում։

Արտաքին վերգետնյա տրանսպորտ՝

Ներքին մակերևութային տրանսպորտ՝

Ձեռնարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիտոգորսկի սեփական արդյունաբերական ապրանքների առաքումը, աշխատանքային և ծառայությունների ընդհանուր բյուջեն 201 թվականին կազմել է 398.4 միլիարդ ռուբլի (2010 թվականին 244,81 միլիարդ ռուբլի)։

Այդ թվում տնտեսական գործունեության (2010)`

  • մետալուրգիական արտադրության և շինծու մետաղական արտադրանք-216,58
  • մեքենաների և սարքավորումների, էլեկտրական սարքավորումների, տրանսպորտային միջոցների-12,33
  • տարաբնույթ սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի-4,61
  • հանքային արտադրատեսակների արտադրություն-4,17

Կրթական հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն ուսումնական հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մագնիտոգորսկի պետական տեխնիկական համալսարան
Գլինկային անվան Մագնիտոգորսկի պետական համալսարան

Մասնագիտացված հանրակրթական դպրոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային հաստատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակութային պալատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Համերգ ասոցիացիա» Մագնիտոգորսկում
  • Մագնիտոգորսկի երաշժտության տուն
  • Մագնիտոգորսկի երգչախմբի պետական ակադեմիա
  • Մագնիտոգորսկի կրկես
  • Քաղաքն ունի 4 գործող թանգարան
  • Sky Cinema «Հյուրերի տուն» «Կոնտինենտ»

Նոր կինոթատրոն։ Բացվել է 2011 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ունի 3 կինոսրահ, 4 նորագույն 3D տեխնիկայով հագեցած սենյակ։

  • Ջազզ թատրոն

6 կինոսրահ, կինոգիլմերի նախագծումների և ձայնային սարքավորումներով։ Երկու կինոսրահներ թվային և 3D ձևաչափով հագեցած գիլմերի ցուցադրության համար։

  • Ժամանակակից

Լայնֆորմատ կինոթատրոն 600 հոգու համար, մակերեսը 1444 մ²։ Բացվել է 1969 թվականի օգոստոսի 27-ին Խորհրդային կինոյի 50-ամյակի կապակցությամբ։ Երկու անգամ վերակառուցվել է և վերաբացվել է 2012 թվականի մարտի 8-ին։

Բացի այդ քաղաքն ունի մի շարք կինոթատրոններ, որոնց գործունեությունը դադարեցվել է՝

  • Մագնիս

Քանդվել է։

  • Գորկու անվան կինոթատրոն

Գտնվում է կոմերիտմիության 16 փողոցում։ Ներկայումս չի գործում։ Գեղեցիկ շենք է, որը նախագծված է ստալինյան ոճով։ Այժմ վերականգնվել է և հանվել է վաճառքի։ Վերականգնման աշխատանքները չեն ավարտվել, և շենքին կից թատերական այգին վատ վիճակում է։ Ներկայումս տարածքում կառուցվել է մի տաճար՝ «Չար սրտերը փափկեցնող»։

  • Տուն

Ներկայումս որպես կինոթատրոն գործելու փոխարեն, գործում է որպես մթերային խանութ։

  • Կոմերիտմիության

Այս կինոթատրոնը բացվել է 1954 թվականի օգոստոսի 28-ին[13]։ 2013 թվականին կինոթատրոնի շենքը վերականգնվում է և շենքում բացվում է առևտրի կենտրոն[14]։ Նախկին շենքը պատսպարել է հազարավոր մարդկանց ռմբակոծության ժամանակ[15]։

Քաղաքի առաջին սպորտը համարվում է հոկեյը։ Քաղաքի առաջին հոկեյի հավաքականը ստեղծվել է 1949 թվականին, խումբը ձևավորվել է ֆիզիկական կրթության քոլջին ուսանողներով։ Մակ տարի անց, եղել են մի քանի հավաքականներ, այդ թվում «Մետալուրգը», որը հետագայում դարձել է Ռուսաստանում և Եվրոպայում կայացած բազմաթիվ առաջնություւների չեմպիոն։

Խորհրդային տարիներին մեծ հաջողությունների է հասել Մագնիտոգորսկի ֆուտբոլի հավաքականը։ 1974 թվականին «Մետալուրգ» գուտբոլային ակումբը հաղթել է ՌՍՖՍՀ-ում։ Բայց հիմա Մագնիոտոգորսկի ֆուտբոլը գտնվում է անկման շրջանում, հիմնականում կայուն ֆինանսավորման բացակալության պատճառով։

Քաղաքում եղել է բասկետբոլային ակումբ՝ «Մետալուրգ-համալսարան»ը, որը խաղացել է Ռուսաստանի սուպեր լիգայում։ Մագնիտոգորսկի սպորտային թիմերն են`

Սպորտային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջրաշխարհ «Հրաշքների ջրվեժ»
  • Ռամադանի անվան սպորտի պալատ
  • Սպորտային համալիր ՄՄԿ
  • Սառցե պալատ «Արենա-Մետալուրգ»
  • Թիավարման բազա №2
  • Սպորտային դպրոց № 4
  • Թիավարման բազա «Մետալուրգ-Մագնիտոգորսկ»
  • Դահուկասպորի կենտրոն ՄՄԿ
  • Աթլետիկայի սպորտային ակումբ «Մետալուրգ-Մագնիտոգորսկ»
  • «Կենտրոնական» մարզադաշտ
  • «ՖՕԿ» «Ումնկա» փակ սահադաշտ
  • «Ջիու-Ջիստու և Կոբուդո»
  • Ավիացիայի-սպորտային ակումբ
  • Հրաձգության ակումբ «Ալֆա»
  • Զբոսաշրջիկների քաղաքային ակումբ
  • «Ֆուտբոլային ակումբ Մագնիտոգորսկ»
  • «Էկոլոգիական այգի» Մագնիոտոգորսկ քաղաքում
  • Սպորտային դպրոց № 3 ` ակրոբատիկա, սեղանի թենիս, վոլեյբոլ

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիտոգորսկի ԶԼՄ-ներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մագնիտոգորսկի աշխատող» թերթ
  • «Մագնիտոգորսկի մետալ» թերթ
  • «Տելեսեմ» ամսագիր
  • «Դեննիցա» թերթ
  • «Արևմուտք-արևելյան դածինք» ամսագիր
  • «Մագնիտոգորսկի երկխոսություն» թերթ
  • «Ռուսական տուն» թերթ
  • «Ավելի լավ գործարք» ամսագիր
  • «Magcity74.ru» լրատվական քաղաքականություն, քաղաքի պորտալ
  • «Ուրալի բաց թերթ» շաբաթական գովազդային և տեղեկատվական ազատ հրատարակություն
  • «մ’Արտել» բիզնես թերթ
  • «Քո ֆորումը» թերթ
  • «Տելեվիչոկ» թերթ
  • «Վերստով. Ինֆորմացիա» Մագնիտոգորսկի տեղեկատվական գործակալություն[16]
  • «Մագնիտոգորսկի աֆիշա»[17]
  • «Առաջին Մագնիոտոգորսկ» տեղեկատվության պորտալ[18]
  • Կայք՝ սոցալիական և քաղաքական, Մագնիտոգորսկում[19]
  • «ДиалогПресс» տեղեկատվական պորտալ[20]
  • «Կարգադրիչ» ամսագիր

Մագնիտոգորսկի ռադիոընկերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 67,70 ԵՎՐՈՊԱ Պլյուս/Յոթ երկինք - դադարեցրել է հեռարձակումը
  • 71,81 Ռուսական ռադիո/Հարավային Ուրալի ռադիո
  • 98.50 Սպուտնիկ FM (Ասկարովո) (միայն Մագնետ լեռան տարածքում և քաղաքի արևմտյան ծայրամասում)
  • 98,90 Յուլդաշ (Ասկարովո) (միայն մագնետ լեռան տարածքում և քաղաքի արևմտյան ծայրամասում)
  • 100.10 Հումոր FM
  • 100.50 Ռադիո Շանսոն
  • 101.00 Արծաթե անձրեւ
  • 102,50 Մայրցամաքային ռոդիո
  • 103,00 DFM Մագնիտոգորսկի ռադիոկենտրոն
  • 103,60 Հիթ FM
  • 104,20 Ռուսական ռադիո
  • 104,70 Ավտոռադիո
  • 105,20 Love Radio
  • 106,00 Եվրոպա պլյուս
  • 106.50 Փարոս
  • 107,80 Ռետրո FM(ռադիո տղաների համար)

Մագնիտոգորսկի հեռուստաընկերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մագնիտոգորսկ քաղաքը հաճախ նաև կոչվում է Մագնիտկոյ։ Նույն անունով հանդես են գալիս Մագնիտոգորսկի երկաթի և պողպատի գործարան։ Հոկեյի հավաքականը կոչվում է «Մետալուրգ», իսկ թերթը կոչվում է «Մագնիտոգորսկի աշխատող»։
  • Մագնիտոգոսկ անունով թաղամասեր կան հետևյալ քաղաքներում՝ Աստանայում, Աստրախանում, Վորոնեժում, Վլադիվոստոկում, Վոլգոգրադում, Գրոզնիում, Դնեպրոպետրովսկում, Դոնեցկում, Կազանում, Կալինինգրադում, Կարագանդում, Կիևում, Մոսկվայում, Կրասնոյարսկում, Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Օդեսայում, Օրենբուրգում, Պերմում, Դոնի Ռոստովում, Սամարայում, Պետերբուրգում, Սոչիում, Տոմսկում, Տյումենսկում, Խարկովում։
  • Իսկ արտերկրում Մագնիտոգորսկ անունով փողոցներ կան Պրահայում, Չեխիայի Հանրապետությունում։
  • Մագնիտոգորսկը քույր քաղաք ունի Բրանդենբուրգի մարզում (Գերմանիա)։
  • Ռուսաստանի մայրաքաղաքների պաշտոնական ցուցակում Մագնիտոգորսկ հանդես է գալիս որպես «Ռուսաստանի մետալուրգիական մայրաքաղաք»։
  • Մագնիտոգորսկը 4-րդ խիտ բնակրեցված քաղաքն է (Տոլյատտի, Նաբերեժնիե Չելնի, Նովոկուզնեցկա) Ռուսաստանի տարածաշրջանային կենտրոն չլինելով։
  • Մագնիտոգորսկը մեկն է այն տասներկու քաղաքներից, որը գտնվում է աշխարհի երկու մասերում (այսինքն և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում)։ Ուրալ գետը Մագնիտոգորսկը բաժանում է երկու մասի։ Եվրոպայի և Ասիայի միջև սահմանային գետ է ճանաչվում Ուրալ գետը, ձախ ափը Ասիայում է, իսկ աջը՝ Եվրոպայում։
  • Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Մագնիտոգորսկի մետաղագործական կոմբինատը աշտարակներ քանդելու համար պատրաստել է JS-2-ը և Т-34-85-ը, ինչպես նաև արտադրվել է զրահներ և այլ ռազմական արտադրանքներ։ Ըստ վիճակագրության ամեն երկրորդ բաքը, ամեն երրորդ վահանակը և ամեն չորրորդ քարթրիջների պատրաստվել է Մագնիտոգորսկի պողպատից։
  • Ռուսաստանի տրամվայների լավագույն տասնյակում Մագնիտոգորսկը տրամվայը զբաղեցնում է 8-րդ տեղը, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի տրամվայներից հետո։ Ունի 72 կմ երկարություն [1] Արխիվացված 2014-10-06 Wayback Machine:
  • 1995 թվականից մինչև 2008 թվականը քաղաքում տեղի էին ունենում լեգենդար ռոք փառատոն «Արտ Պլատֆորմ», որը դարձավ Մագնիտոգորսկ քաղաքի քարտի կոչումը 1990-2000 թվականներին և իրենց փառատոնով գրավեցին ամբողջ գալակտիկան, այժմ փառատոններին մասնակցողներից ստեղծվել է ռոք խումբ։
  • 1988 թվականին Մագնիտոգորսկ քաղաքում եղի ունեցավ Ինֆորմատիկան ԱՄՆ-ի կյանքում ցուցահանդեսը։
  • 1990 թվականի աշնանը երկաթե վարագույր, «Իրար ձեռք սեղմել օվկիանոսից» ծրագրի մշակությանի ու կրթական փոխանակումներ տեղի ունեցան Միացյալ Նահանգի Նյու Ջերսի քաղաքի և Մագնիտոգոսկի փորձագետների միջև։
  • Ամեն տարի մայիսի կեսերին Մագնիոտոգրսկում տեղի է ունենում ազատ արվեստների «Ъ» փառատոնը, այն այգում, որտեղ նւավորվել են մետալուրգիական արվեստները, ինչպիսիք են երաժշտությունը, գեղանկարչությունը, լուսանկարչությունը և կարճամետրաժ ֆիլմերը։ Փառատոնի կարգախոսն է՝ Vita brevis, ars longa[21]:
  • Մագնիտոգորսկում են տեղի ունեցել «Դժոխքում» ֆիլմի գործողությունները, ֆիլմի թրիերը տեղի է ունեցել 2003 թվականին, գլխավոր դերում նկարահանվել է Ժան-Կլոդ Վան Դամը։
  • Մագնիտոգորսկն ունի Զելենտսովա անունով 7 կմ երկարություն ունեցող փողոց, որտեղ մինչև 21-րդ դարի սկիզբ (մոտ 70 տարի) պաշտոնապես տեղակայված չէր ոչ մի շենք[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Вести.ru
  2. Асфандияров А. 3.]] Тарханы Тасимовы – рудопромышленники // Башкирские тарханы : книга. — ISSN http://komartky.ru/ru/history/print:page,1,57-tarxany-tasimovy-rudopromyshlenniki.html.
  3. ЦГАДА, ф.248, оп.3, кн.143, л.8.
  4. Твердышевы, Иван Борисович и Яков Борисович
  5. «Численность постоянного населения Челябинской области на 01.01.2013 года» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  6. «РАСТИТЕЛЬНЫЙ МИР МАГНИТОГОРСКА И ЕГО ОКРЕСТНОСТЕЙ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  7. Ролик о туристической привлекательности города
  8. Самые экологически грязные города России на 2013 год
  9. Природоохранная деятельность ММК
  10. Магнитогорские депутаты утвердили гимн города / Местных авторов обошли Пахмутова и Добронравов :: Last24Info
  11. «В 2013 году Магнитогорский государственный университет был реорганизован и присоединен к МГТУ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  12. «Объединил в себе Магнитогорский торгово-экономический техникум, Магнитогорский строительный колледж, Магнитогорский государственный профессионально-педагогический колледж, Магнитогорский индустриальный колледж им. Н.И Макарова». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  13. «В бывшем кинотеатре "Комсомолец" скоро откроется торговый центр». Магнитогорский Общественно-политический Центр. 21 августа 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  14. «Преобразился за короткий срок! Бывший кинотеатр «Комсомолец» возрождается в новом качестве». Верстов.Инфо. 23 августа 2013 года. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  15. «Будут ли переделывать бомбоубежища Магнитогорска?». Верстов.Инфо. 8 января 2012. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  16. Магнитогорское информационное агентство «Верстов. Инфо»
  17. «Афиша Магнитогорск». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  18. «информационный портал «Первый Магнитогорский»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
  19. сайт Общественно-политического центра г. Магнитогорска
  20. информационный портал «ДиалогПресс»
  21. В Магнитогорске прошёл фестиваль свободного искусства «Ъ» Արխիվացված 2015-02-16 Wayback Machine // Uralpress.ru
  22. «ТОП-20 самых необычных улиц мира». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնիտոգորսկ» հոդվածին։