Jump to content

Ժան-Կլոդ Վան Դամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Կլոդ Վան Դամ
ֆրանսերեն՝ Jean-Claude Van Damme
Ծնվել էհոկտեմբերի 18, 1960(1960-10-18)[1][2][3] (65 տարեկան)
ԾննդավայրԲերխեմ-Սենտ-Ագատ/Սինտ-Ագատա-Բերխեմ, Բրյուսել-մայրաքաղաք
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտությունմարտարվեստի վարպետ և դերասան
Ծնողներհայր՝ Էժեն Վան Վարենբերգ, մայր՝ Էլիանա Վան Վարենբերգ
Ամուսին(ներ)Գլեդիս Փորթյուգես
Երեխա(ներ)Քրիստոֆեր Վան Վարենբերգ և Բիանկա Բրի
Պարգևներ և մրցանակներ
Թագի շքանշանի ասպետ
jcvdworld.com

Ժան-Կլոդ Կամիլ Ֆրանսուա վան Վարենբերգ (ֆրանսերեն՝ Jean-Claude Camille François Van Varenberg, հոկտեմբերի 18, 1960(1960-10-18)[1][2][3], Բերխեմ-Սենտ-Ագատ/Սինտ-Ագատա-Բերխեմ, Բրյուսել-մայրաքաղաք), առավել հայտնի որպես Ժան-Կլոդ վան Դամ (Jean-Claude Van Damme), բելգիացի կինոդերասան և մարտարվեստի վարպետ՝ հայտնի իր էքշըն ժանրի մարտաֆիլմերով, որոնցից առավել նշանավորներից են համարվում «Արյունալի սպորտ» (1988 թ.), «Քիքբռնցքամարտիկը» (1989 թ.), «Կրկնակի հարվածը» (1991 թ.), «Ունիվերսալ զինվորը» (1992 թ.), «Դժվար թիրախը» (1993 թ.), «Ժամանակի ոստիկանը» (1994 թ.), «ԺԿՎԴ» (2008 թ.) և այլ ֆիլմեր։

Անձնական Կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Դամը ծնվել է Սինթ-Ագաթա Բերքեմում, որն հանդիսանում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի համայնքներից մեկը՝ Յուջին և Էլիաննա Վան Վարենբերգների ընտանիքներում։ Հայրը մասնագիտությամբ հաշվապահ էր և ուներ ծաղկի խանութ։ Նա սկսեց մարտարվեստով զբաղվել տասը տարեկան հասակում, հայրը նրան ներգրավեց շոտոկան կարատեյի դպրոցում։ Վան Դամի մարտարվեստային ոճերն են՝ քիքբռնցքամարտ, շոտոկան, թայ բոքս և թեքվանդո։ Ի վերջո Վան Դամը վաստակեց սև գոտին կարատեով զբաղվելիս։ Նա սկսեց քաշեր բարձրացնել՝ մարմնի կազմվածքը լավացնելու համար։ Այդ եղավ պատճառը, որ նա ստացավ Միսթր Բելգիա բոդիբիլդինգային տիտղոսը։ 16 տարեկան հասակում նա սկսեց զբաղվել բալետով, որը շարունակեց մինչև 5 տարի։ Ըստ Վան Դամի.«Բալետը արվեստ է, սակայն ամենաբարդ սպորտի տեսակներից մեկն է, եթե կարողանաս գոյատևել բալետի մարմնամարզությունների ժամանակ, ապա կկարողանաս գոյատևել ցանկացած այլ սպորտաձևերի պարապմունքներում»։ Ֆրանսախոս աշխարհում Վան Դամն հայտնի է իր պատկերավոր աֆորիզմներով, որոնք նա օգտագործում է տարբեր թեմաների շրջանակներում (անձնական կեցություն, շրջակա միջավայր և այլն)։ Դրանցից ամենահայտնի ու ամենաշատ մեջբերվածն է նրա ՝ ֆրանսիական հեռուստատեսություններից մեկում տված հարցազրույցում անընդհատ անգլերեն aware (իրազեկ, տեղյակ) բառի օգտագործումը, որով նա կարծում է, որ իրազեկությունը հաջողության հասնելու բանալին է։

Ամուսնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Դամն ամուսնացած եղել է 5 անգամ, ընդ որում՝ բոդիբիլդեր Գլեդիս Փորթյուգեսի հետ 2 անգամ։ Նա երեք երեխաների հայր է՝ Քրիստոֆեր (ծնվ.՝ 1987 թ.), Բիանկա (ծնվ.՝ 1990 թ.) և Նիքոլաս (ծնվ.՝ 1995 թ.)։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարինՎերնագիրըԴերըՆշումներ
1984 թ.ՃեղքելովՀետին պլանում պարող մարդըՆշված չէ տիտրերում
Ընդմիշտ ՄոնակոԿառատեիստը
Կորչելով գործողության մեջՎարորդՈրպես կասկադյոր
1986Չնահանջե՜լ, Չհանձնվե՜լ Իվան Կռուշենսկի
1988Արյունալի սպորտՖրենք Դյուքսգրող, մարտական տեսարանների բեմադրիչ
Սև արծիվԱնդրեյ
1989ԿիբօրգԳիբսոն Ռիկենբաքեր
ՔիքբռնցքամարտիկըՔուրթ Սլոունսցենարիստ
1990Մահվան դատավճիռԼյուից Բերք
Առյուծի սիրտըԼիոն Գոլտիերմարտական տեսարանների բեմադրիչ
1991Կրկնակի հարվածԱլեքս Վագներ/Չադ Վագներկրկնակի դեր

MTV Movie Awards-ի նոմինանտ «ամենացանկալի տղամարդ» անվանակարգում

1992Ունիվերսալ զինվորըԼյուք Դյուվեուա/GR44
1993Էքշընի վերջին հերոսըինքըէպիզոդիկ
Դժվար թիրախՉանս ԲուդրոMTV Movie Awards-ի ամենացանկալի տղամարդ անվանակարգի հաղթող
Առանց փախչելու տեղիՍեմ ԳիլլենMTV Movie Awards-ի ամենացանկալի տղամարդ անվանակարգի հաղթող
Կիբօրգ 2։ Ապակե ստվերԳիբսոն ՌիկենբաքերԱրխիվային կադրեր
1994փողոցային կռվողըԳիլլՀիմնված է համանուն համակարգչային խաղի վրա
Ժամանակին ոստիկանըՄաքս Ուոքերկրկնակի դեր
Քիքբռնցքամարտիկը 4Քուրտ ՍլոունԱրխիվային կադրեր, Նշված չէ տիտրերում
1995հանկարծակի մահԴարեն Մաքքորդ
1996Առավելագույն ռիսկԱլեն Մորեյ/Միխայիլ Սուվերովկրկնակի դերակատարում
Արկածներ որոնելիսՔրիստոֆեր Դյուբուաառաջին անգամ որպես ռեժիսոր և սցենարիստ
1997Դաբլ թիմՋեք ՔուինGolden Raspberry Award վատագույն էկրանային զույգ անվանակարգում (Դենիս Ռոդմանի հետ)
1998ԼեգիոներըԱլան Լաֆիեր (Ալան Դյուշան)ֆիլմի պրոդյուսեր
ԲախյունՄարկուս Ռեյ
1999Ունիվերսալ զինվորը։ ՎերադարձԼյուք ԴյուվեուաՆաև ֆիլմի պրոդյուսերը
ԻնվեռնոԷդդի ԼոմաքսԱյլ անվանում՝ «անապատի տապ»
2001ԿարգուկանոնՌուդի Քֆմեյեր/Շառլ դը Վալյանկրկնակի դերակատարում
ՌեպլիկանտըԷդվարդ «Լապտեր» Գարոտ/ռեպլիկանտկրկնակի դերակատարում
2002ԴավաճանվածԺակ Կրիստոֆ
2003ԴժոխքումԿայլ Լեբլանկ
2004Մահից հետոԲեն Արչեր
ՆառկոԺանի ուրվականը Լենիի միջոցով
2006Ծանր կորպուսըՖիլիպ Սավաժ
Երկրորդը խմբումՍեմ Քինան
ՔննությունըՉարլզ
2007Մինչև մահԷնթընի Սթոու
2008հովվաշունը։ Սահմանի ժամապահըԺակ
ԺԿՎԴԺԿՎԴ

2008։ Տորոնտոյի կինոքննադատների մրցանակաբաշխության անվանակարգ «լավագույն դերասան»

2009։ Chlotrudis Awards-ի առաջադրում «լավագույն դերասան» անվանակարգում

2009Ունիվերսալ զինվորը։ ՌեգեներացիաԼյուք Դյուվեուա
2011Ռժեվսկին ընդդեմ ՆապոլեոնիԻնքըԹողարկումը Ռուսաստանում և Ուկրաինայում
մարդասպանության խաղերՎինսենթ Բրազիլսահմանափակ թողարկում ԱՄՆ-ում
Քունգ ֆու Պանդա 2[4]Ուսուցիչ Քրոքձայնը
Beur sur la villeԳնդապետ Մերոդեռ նկարահանվում է, Theatrical release in France
Արծվի ուղին[5]ՖրենչիՊրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ
2012Վիշապի աչքեր[6]Ժան-Լուի Տյանո
Ունիվերսալ զինվորը։ Նոր չափումԼյուկ Դյուվուադեռ նկարահանվում է
Վիշապի աչքեր 2[7]Ժան-Լուի ՏյանոՀայտարարված է
Անզսպելիները 2
Մսագործը[8]Սամսոն Գաուլդեռ նկարահանվում է
2013Չ.Թ.Օ.Ջորջդեռ նկարահանվում է
Մոտեցող թշնամիներըդեռ նկարահանվում է
Վիշապի աչքեր 2Ժան-Լուի Տյանոդեռ նկարահանվում է

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարինՎերնագիրըՍերիանԴերը
1996Ընկերները"Սուպերգավաթից հետո"Ինքը
2004Լաս Վեգաս"Մեռիր արագ, մեռիր կատաղի կերպով"Ինքը
2009Ռոբոտ Հավը"Մորիսը բռնվել էր"Ինքը, Ռիեթ Բատլեր, Դրակուլա
2011Ժան-Կլոդ Վան Դամ։ Փակ դռների հետևում1-ին սերիա (8-րդ էպիզոդ)Ինքը

Տեսահոլովակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգ Կատարող
Body Count's In The House Body Count
Time Won't Let Me The Smithereens
Straight To My Feet MC Hammer և Դեյոն Սանդերս
Something There Չագի և Ասկա
"Crush 'Em" Megadeth
Kiss My Eyes Բոբ Սինքլար
"Ya Lyublyu Ego" Իրինա Բիլիկ և Օլգա Գորբաչովա

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. ↑ «Յեոն և Վան Դամը միանում են հնչյունավորելու «Քունգ Ֆու պանդայի» սիկվելը». comingsoon.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  5. ↑ «Ժան-Կլոդ Վան Դամի պաշտոնական կայքը». Jeanclaudevandamme.be. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  6. ↑ «Վան Դամը կխաղախ Ջոն Սիլվերի «Վիշապի աչքերում»». «Էնթերթեյնմենթ վիքլի». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  7. ↑ Հարցազրույց Ժ. Կ. Վան Դամի հետ 16-06-2011 (Ֆլեմիշ)
  8. ↑ The Butcher(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Կլոդ Վան Դամ» հոդվածին։