Megadeth

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Megadeth
Megadeth Sonisphere 2010.jpg
Մեգադեթը Sonisphere Festival-ին 2010-ին
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ժանրերհևի մետալ, Թռեշ մետալ, Սփիդ մետալ, Ծանր ռոք
Գործունեություն1983-2002
2004-մեր օրեր
ԼեյբլCombat Records, Capitol Records, Sanctuary Records, Roadrunner Records, Tradecraft
Պարգևներ
Կայքmegadeth.com
Անդամներ
Դեյվ Մասթեյն
Դևիդ Էլլեֆսոն
Շոն Դրովեր
Քրիս Բրոդերիկ
Նախկին անդամներ
Քռեգ Հենդեվիդտ

Դիջոն Կառուտերս Լի Ռաուշ Քերրի Քինգ Գար Սեմուելսոն Քրիս Փոլանդ Չակ Բելեր Ջեֆֆ Յանգ Նիկ Մենցա Մարտի Ֆրիդման Ջիմմի Դեգրասսո Էլ Պիտերլի Ջեյմս Նաքդոնաու Գլեն Դրովեր

Ջեյմ Լոմենցու
Commons-logo.svg Megadeth Վիքիպահեստում

Մեգադեթ (անգլ.՝ Megadeth), ամերիկյան թռեշ-մետալ խումբ է, Կալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքից, կազմված 1983 թ.-ին։ Խումբը հիմնադրվել է կիթառահար և վոկալիստ Դեյվ Մասթեյնի և բաս-կիթառահար Դևիդ Էլլեֆսոնի կողմից, այն բանից հետո, երբ Դեյվ Մասթեյնը հեռացված էր Metallica խմբից։ Այդ ժամանակից ի վեր խումբը թողարկել է 14 Ստուդիական ալբոմ։ Խումբը առևտրականորեն ամենահաջող թռեշ-մետալ խմբերից մեկն է, վաճառելով ավելի քան 38 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհով, հաշված «Գրեմմի»-ին առաջադրված բազմա-պլատինային ալբոմ Countdown to Extinction։ Միայն ԱՄՆ-ում Մեգադեթը ստացել է հինգ պլատինային, յոթ ոսկե ալբոմ և ութ «Գրեմմի» պարգևի առաջադրություն, որպես ամենալավ հևի մետալ ժանրի երաժշտության կատարող։ Խումբը քանդվեց 2002 թվականին նրանից հետո, երբ Մասթեյնը ծանր վնասեց իր ճառագայթային նյարդայնությունը, բայց անցնելով ֆիզոթերապիան, 2004 թվականին Մասթեյնը վերականգնեց խումբը, որը նույն տարում բաց թողեց The System Has Failed ալբոմը, որը Billboard հանրաճանաչ ալբոմների հիթ-շքերթում սկսեց 18 տեղը։

30 տարվա ակտիվ գործունեության ժամանակ Մեգադեթում մասնակցել է 20 երաժիշտ, և միայն Դեյվ Մասթեյնն է մնում խմբի լիդեր առաջին կազմից և հիմնական երգ գրող։ Մեգադեթը Metallica Slayer և Anthrax խմբերի հետ միասին անվանում են Թռեշ-մետալի «Մեծ Քառյակ»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ Տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի ամռանը՝ մի քանի ամիս անց նրանից հետո, երբ Դեյվ Մասթեյնին հեռացրեցին Metallica-ից՝ ալկոհոլի, թմրանյութերի և ուրիշ երաժիշտների հետ կոնֆլիկտների պատճառով, նա բասիստ Դևիդ Էլլեֆսոնի, կիթառահար Քռեգ Հենդեվիդտի և թմբկահար Դիջոն Կառուտերսի հետ ստեղծեց Մեգադեթը։ Հետո Մասթեյնը ասեց «Metallica-ից հեռացվելուց հետո այն ինչ ես հիշում եմ դա արյան ծարավն էր։ Նրանց արյան։ Ես ուզում էի նվագել ավելի արագ և ավելի ծանր երաժշտություն, քան նրանք»։ Մասթեյնը շարժվելով վրեժի ցանկությամբ, ավելացրեց իր երաժշտության մեջ արագություն և հզորություն, օրինակ՝ «Mechanix» , որը մետալլիկան կատարում էր ավելի դանդաղ տեմպով։ 1983 թվականի վերջում Քռեգ Հենդեվիդտը լքեց խումբը և ստեղծեց իր սեփական խումբը՝ Kublai Khan, իսկ Կառուտերսին փոխարինեց Լի Ռաուշը։ 1984 թվականի սկզբում Մեգադեթը ստեղծեց դեմո երեք երքից («Last Rites/Loved to Death», «Skull Beneath the Skin» и «Mechanix»), որի կազմում էին Մասթեյնը, Էլլեֆսոնը և Ռաուշը։ Նույնպես Մեգադեթին որպես երկրորդ կիթառահար միացավ Քերրի Քինգը(հայտնի Slayer-ով, որը հանդես էր ունենում խմբի հետ համերգներին, երբ նրան որոնում էին մշտական փոխարինող։ Մի քանի ելույթից հետո 1984 թվականին Լի Ռաուշին փոխարինեց թմբկահար Գար Սեմուելսոնը։ Շնորհիվ երեք ցուցադրական երգերին խմբին հաջողվեց պայմանագիր կնքել անկախ Նյու-Յորքական Combat Records ռեկորդային ընկերության հետ, իսկ դեկտեմբերին խմբում հայտնվեց երկրորդ կիթառահար Քրիս Փոլանդը՝ Գարի ընկերը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիբյուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսսիոն երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ժամանակային սանդղակ[խմբագրել | խմբագրել կոդը]