Դեյվ Մասթեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյվ Մասթեյն
Dave Mustaine at Priest Fest.jpg
Դեյվ Մասթեյնը համերիգի ժամանակ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունDavid Scott Mustaine
Նաև հայտնի է որպեսDave Mustaine
Ծնվել էսեպտեմբերի 13 1961(53 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լա Մեսա
ԵրկիրՔալիֆորնիա
ԺանրերԹրեշ-մետալ Հևի-մետալ
Մասնագիտություներաժիշտ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ, կիթառ
Գործունեություն1981 – մեր օրեր
ԼեյբլTradecraft, Universal Music
ԱնդամակցությունMegadeth
ԿապվածMegadeth, Metallica
Կայքmegadeth.com
Dave Mustaine Վիքիպահեստում

Դեվիդ (Դեյվ) Սքոթ Մասթեյն (անգլերեն David Scott Mustaine; սեպտեմբերի 13 1961, Լա Մեսա,Քալիֆորնիա ,ԱՄՆ)։ Ամերիկացի Կիթառիստ-վիրտուոզ, վոկալիստ, երգերի հեղինակ։ Թռեշ-մետալ խումբ Մեգադեթ խմբի հիմնադիրն։ Մինչ այդ նվագել է նաև Metallica խմբում։ Guitar World ամսագիրը ներառել է Դեյվ Մասթեյնին 100 լավագույն կիթառահարներ շարքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվը ծնվել է Լա Մեսա քաղաքում։ Նրա հայրը՝ Ջո Մասթեյնը ունի իռլանդական, իսկ մայրը՝ Էմիլի Մասթեյնը՝ հրեական ծագում։ Բոլոր 4 երեխաներից Դեյվը միակ տղան էր և ամենափոքրը։ Ծնողները ամուսնալուծվեցին, երբ տղան 4 տարեկան էր, նա մեծացավ առանց հոր։ Քանի որ Ջո Մասթեյնը շարունակում էր անհանգստացնել ընտանիքին, նրանք ստիպված էին անընդհատ տեղից տեղ տեղափոխվել։ Դեյվն ու իր քույր Դեբբին որոշ մխիթարանք գտան այնպիսի երաժիշտների երաժշտության մեջ, ինչպիսին էին Cat Stevens,Elton John-ը։ Քանի որ տանը միայն Էմիլին էր աշխատում, երեխաները վատ էին հագնվում, որի պատճառով Դեյվին հաճախ ծաղրում էին հարևան երեխաները։ 1969 թվականի աշնանը մայրը գումար հավաքեց և որդու համար կիթառ գնեց, բայց այս վաղ վարժությունները չբացահայտեցին նրա տաղանդը։ 15 տարեկանում Դեյվը զբաղվում էր թմրանյութեր վաճառքով, նա իր գումարով բնակարան վարձեց։ Նրա հաճախորդուհիներից մեկը հաճախ գումար չէր ունենում թմրանյութ գնելու, ուստի հաճախ վճարում էր այնպիսի խմբերի սկավառակներով, ինչպիսիք են AC/DC, Motörhead, Judas Priest խմբերը։ 1978 թվականի գարնանը նա թողնում է դպրոցը և իրեն նվիրում էլեկտրոկիթառին։