Կիթառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիթառ
Կիթառ
Որակավորում

լարային երաժշտական գործիք

Դիապազոն
Range guitar.png
Կից գործիքներ
սիտառ, ջնար
Արտադրողներ
Yamaha, Fender, Gibson, Ibanez, Rickenbacker և այլն
Կիթառ գործիքը Վիքիպահեստում
Իսպանական կիթառ

Կիթառ, լարային երաժշտական գործիք, աշխարհի ամենատարածված գործիքներից մեկը։ Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զարգացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ կիթառը հասել է Հին Հռոմից։ 18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում։ 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրակիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում։

Կիթառը սոլո գործիք է հանդիսանում բլյուզ, ռոք, ֆլամենկո, քանթրի, երբեմն ջազ ոճերում։ Լայնորեն օգտագործվում է, որպես նվագակցող գործիք։

Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ՝ կիթառի վարպետ կամ լյուտյե։ Կիթառր ունի 6 լար՝ մի, լյա, ռե, սոլ, սի և մի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիթառները կարող են բաժանվել երկու մեծ խմբերի` ակուստիկ և էլեկտրո։

Ակուստիկ կիթառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակուստիկ կիթառների խմբի մեջ առկա են մի քանի հատկանշական ենթախմբեր` դասական և ֆլամենկո կիթառներ։ Պողպատե լարային կիթառները, որոնք ներառում են հարթ գլխիկով կամ «ֆոլկ (ժողովրդական)» կիթառները, տասներկու լարային կիթառները և կամարաձև գլխիկով կիթառները։ Ակուստիկ կիթառի խումբը նաև ներառում է ոչ ուժեղ հնչեղությամբ կիթառները՝ ստեղծված տարբեր ձայնասահմաններում նվագելու համար, ինչպիսին է ակուստիկ բաս կիթառը, որն էլ ունի էլեկտրո բաս կիթառին նման հնչողություն։

Վերածննդի և բարոկկո շրջանի կիթառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական սիրերգ (դասական կիթառ)

Վերածննդի և բարոկկո շրջանի կիթառները ժամանակակից դասական և ֆլամենկո կիթառների նրբագեղ նախատիպերն են։ Նրանք առավել փոքր են, ավելի նուրբ կառուցվածքով և ավելի ցածր ձայնարտադրությամբ։ Լարերը միացված են, ինչպես ժամանակակից տասներկու լարային կիթառում, բայց նրանք ունեն միայն չորս կամ հինգ լարեր, ի տարբերություն սովորական վեց լարայինի, որն օգտագործվում է հիմա։ Նրանք ավելի հաճախ օգտագործվում են որպես ռիթմային երաժշտական գործիքներ, քան որպես սոլո գործիքներ և կարող է հաճախ դիտվել այդ կարգավիճակում վաղ երաժշտական ելույթներում։ Վերածննդի և բարոկկո շրջանի կիթառները հեշտությամբ կարելի է տարբերակել, քանզի Վերածննդի շրջանի կիթառները շատ պարզ են, իսկ բարոկկո շրջանի կիթառները` ավելի գեղազարդ, փղոսկրով կամ փայտյա դրվագազարդով գրիֆի և կդեկայի շուրջբոլորը, թղթե կտրվածքով շրջված «հարսանեկան տորթով» փոսի ներսում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիթառի մասերը

Մինչև էլեկտրական կիթառի զարգացումը և սինթետիկ նյութերի օգտագործումը, կիթառը սահմանվում էր որպես գործիք, որն ուներ «երկար, տափակ փայտյա ձայնատախտակ, կողեր և հարթ հետև, հաճախ գոգավոր մասերով»։ [1] Տերմինն օգտագործվում է տարբեր տեսակի լարային գործիքներ նկարագրելու համար, որոնք զարգացել և օգտագործվել են ամբողջ Եվրոպայում սկսած 12-րդ դարից, և ավելի ուշ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։[2] Ժամանակակից լարային գործիքները երկար լարերով գործիքների հետնորդներն են, որոնք մի քանի հազար տարի առաջ կային հնագույն Կենտրոնական Ասիայում և Հնդկաստանում։ Այդ պատճառով, ժամանակակից արևմտյան լարային գործիքները, ինչպես կիթառը, ջութակը, ջնարը և այլն, հեռու կապեր ունեն Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի ժամանակակից գործիքների հետ, այդ թվում տանբուրի, սեթարի և սիթարի։ 3300-ամյա խեթական մի արձանագրությունում, որում երգիչը նվագում է լարային գործիք, լարային գործիքների ամենահին պատկերումն է։[3]

Ժամանակակից կիթառ բառը և իր նախորդները դասական ժամանակներից սկսած դասվում էին լարայինների շարքին, և հենց դա էլ հանգեցնում է խառնաշփոթության։ Անգլերեն՝ guitar, գերմաներեն՝ Gitarre և ֆրանսերեն՝ guitare բառերը փոխառված էին իսպաներեն՝ guitarra-ից, որը գալիս է անդալուզիական արաբերեն قيثارة (քիթարա) բառից,[4] որն էլ փոխառված է լատիներեն cithara-ից, և որն էլ իր հերթին գալիս է հին հունարեն κιθάρα (քիթարա) բառից։

«Կիթառ» տերմինը ծագում է լատիներեն cithara բառից, բայց ժամանակակից guitar-ը չի համարվում ռոմանական երաժշտական գործիք։

Լատինական կիթառն ունեցել է ընդամնեը մեկ ձայնային անցք և ավելի երկարավուն լարատեղ: 14-րդ դարում «մավրիտանական» և «լատինական» կոչվող երաժշտական լարային գործիքներին փոխարինելու եկան կիթառները։ Վիուելան (անգլ.՝ vihuela) կամ «viola da mano» (իտալերեն) 15-րդ դարի երաժշտական գործիք է, որն իր ձևով նման է կիթառին։ Այն բարոկկո կիթառի զարգացման հիմնական գործոնն է։ Վիուելան սովորաբար ուներ վեց լար և կառուցվածքով հիշեցնում էր ջնար (քառորդ լարային չափով), իսկ ձևով` կիթառ, չնայած վաղ շրջանի գործիքն ուներ ավելի կարճ իրան։ Իր չափսերով գերազանցում էր նույնիսկ չորս լարանի ժամանակակից կիթառին։

Մինչ 16-րդ դարը վիուելան արդեն ստացել էր այժմյան կիթառի հիմնական տեսքը` կորաձև կաղապարով, լարատեղով, սակայան, այն ավելի մեծ էր քան ժամանակակից չորս լարանի կիթառը։ Վիուելաի հանրաճանաչությունը Իտալիայում և Իսպանիայում երկար չի տևում, քանի որ այն համընկնում Եվրոպայի այլ տարածաշրջաններում հեղինակություն վայելող ջնարի հետ։ Նրանով կատարվող վերջին հրատարակված ստեղծագործությունը լույս է տեսել 1576 թվականին։

Մինչդեռ հինգ լարանի բարոկկո կիթառը, որը 16-րդ դարի կեսերից սկսեցին կիրառել Իսպանիայում, հանրաճանաչություն վայելեց հատկապես Իսպանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում 16-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի կեսերը։ Պորտուգալիայում «վիոլա» բառը փոխարինվեց կիթառով, քանի որ կիթառը նշանակում էր «Պորտուգալական կիթառ», որն իր հերթին հանդիսանում էր սիտրենի տարատեսակներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մայքլ Կաշա (Օգոստոս, 1968) «Նոր հայացք դեպի դասական կիթառի պատմությունը»
  2. Ուեյդ Գրահամ «Դասական կիթառի հակիրճ պատմություն», Mel Publications, 2001
  3. Մայքլ Կաշա (Օգոստոս, 1968) «Նոր հայացք դեպի դասական կիթառի պատմությունը», Օգոստոս, 1968, էջ 3-12
  4. Farmer, Henry George (1988), Historical facts for the Arabian Musical Influence, Ayer Publishing, p. 137, ISBN 0-405-08496-X 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]