Ֆլամենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելեն Մայա - հայտնի ֆլամենկո ոճի պարուհի
Ֆլամենկոյի երաժշտություն

Ֆլամենկո (իսպ.՝ Flamenco), իսպանական ժողովրդական երաժշտական պարային ոճ։ Ծագել է Անդալուզիայում։ Ունի երեք բաղկացուցիչ մաս՝ տոկա (երաժշտական ուղեկցություն), կանտա (երգ), բայլա (պար)։ Համապատասխանաբար կատարողներն անվանվում են տոկաոր, կանտաոր և բայլաոր։ Սովորաբար ֆլամենկո պարը և երգը ուղեկցում են կիթառը և պերկուսիան, կաստանյետները, ռիթմիկ ծափը (պալմաս)։ 2010 թվականին նոյեմբերի 16-ին ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտի կարգավիճակ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամենկոն ծագում է մավրիտական երաժշտական մշակույթից։ Այս ոճի վրա մեծապես ազդել է նաև գնչուական երաժշտությունը։ Շատերը համարում են իսպանական գնչուներին այս ոճի հիմնական ու իրական կրողներ։ 15-րդ դարում փլուզվող Բյուզանդիայից գնչուները եկան Իսպանիա, բնակություն հաստատեցին երկրի հարավային մասում՝ Անդալուսիա գավառյում։ Ըստ իրենց սովորույթի՝ նրանք սկսեցին վերցնել ու նոր իմաստ տալ տեղի երաժշտական ավանդույթներին, ինչպիսիք են մավրիտանականը, հրեականը և հենց իսպանականը։ Այս միաձուլման արդյունքում ծնվեց ֆլամենկոն։

Երկար ժամանակ ֆլամենկոն համարվում էր «փակ արվեստ», քանի որ գնչուները ապրում էին մեկուսացված. ֆլամենկոն զարգանում էր նեղ շրջանակներում։ Սակայն XVIII դարի վերջում գնչուների հալածանքները վերջացան, և ֆլամենկոն դուրս եկավ տավերնաների և կանտանտե սրճարանների միջավայրից, դարձավ ազատ։

20-րդ դարի վերջում ֆլամենկոն սկսում է ներծծել կուբական և ջազային երաժշտական ավանդույթները։ Դրանից բացի, դասական բալետի որոշ տարրեր նույնպես ազդեցություն ունեցան ֆլամենկոյի վրա։ Հայտնի ֆլամենկո պարող Խոակին Կորտեսը նորովի մատուցեց այս ոճի պարի հասկացությունը, ազատեց նրան «կանոնավոր ստանդարտից» և ավելացրեց նրա մեջ նոր արտահայտչականություն։

Ֆլամենկոյի ստեղծագործական բնույթը, դժվար ռիթմը և կատարման հատուկ տեխնիկան հաճախ խոչընդոտում են նրա ճշգրիտ գրառմանը։ Դրա համար էլ կիթառահարների, պարողների ու երգիչների մշակույթը սովորաբար փոխանցվում է ուսուցչից աշակերտին։

Ֆլամենկո պարի բաղկացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարուհու (բայլարինա) կերպարի կարևոր տարրն է ավանդական զգեստը, որը կոչվում է «bata de cola»։ Ֆլամենկոյին տիպիկ զգեստը սովորաբար մինչև գետին երկարությամբ, հաճախ բազմագույն՝ պուտավոր կտորից՝ զարդարված բոլորածալերով։ Այս զգեստի նախատիպը դարձել է գնչուների ավանդական հագուկապը։ Պարի անբաժանելի մասն է կազմում զգեստի փեշի հետ նրբագեղ խաղը։ Բայլաորի ավանդական հագուստը մուգ շալվարն է, լայն գոտին և լայն թևքերով սպիտակ վերնաշապիկը։ Երբեմն վերնաշապիկի ծայրերը կապվում են դիմացից գոտկատեղի հատվածում։ Կարճ բաճկոնակ-բոլերոն (չալեկո) երբեմն հագնում են վերնաշապիկի վրայից։

Մեծ թևերով իսպանական շալը ֆլամենկոյի կանացի պարի դասական տարրերից մեկն է. այն մեկ փաթաթվում է պարուհու իրանի շուրջը՝ ընդգծելով կնոջ բարեկազմ կառուցվածքը, մեկ թափվում է ուսերից՝ կազմելով մեծ գեղեցիկ անհանգիստ թռչնի կերպարանք։ Ֆլամենկոյի ևս մեկ դասական տարր է մեծ հովհարը։ Գոյություն ունի կարծրատիպ, որ կաստանիետները ևս ֆլամենկոյի անբաժանելի մասն են։ Սակայն ավելի հաճախ ռիթմը ստեղծվում է կրունկի (սապատեադո), մատների (պիտոս) կամ ծափերի (պալմաս) միջոցով։ Ֆլամենկոյի առավել հաճախ հանդիպող մաքուր ձևերը խուսափում են կաստանիետներ կիրառելուց, քանի որ դրանք սահմանափակում են ձեռքերի կրքոտ և արտահայտիչ խաղը։

Այսօր ֆլամենկոն հատկապես հետաքրքրում է ժամանակակից խորեոգրաֆներին, քանի որ նրանք այս արվեստում տեսնում են ստեղծագործման, պարարվեստի մեջ նորարարությունների ներմուծման հնարավորություն։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամենկոյին բնորոշ է այն ելույթը, որն ուղեկցվում է կիթառի նվագակցությամբ և երգի կատարումով, բաղկացած է տարբեր ոճերի մի շարք բաղադրիչներից։ Յուրաքանչյուր մաս բանաստեղծությունների մի հավաքածու է (copla, tercio կամ letras անվանումով), որոնք միախառնվում են falsetas կոչվող կիթառի միջերգով։ Սովորաբար կիթառահարն էլ կարճ ելույթ է ունենում, որը երգին հաղորդում է տոնայնություն և տեմպ[1]։ Որոշ ոճերում կիթառի միջերգերն ունեն ֆիքսված կառուցվածք։

Ներդաշնակություն (հարմոնիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամենկոյի հարմոնիան նախապատվություն է տալիս երաժշտության եղանակավորությանը (մոդալություն), ինչպես նաև դասական-ռոմանտիկ տոնայնությանը։ Ֆլամենկոյում երկու ամենահայտնի մոդալություններից են՝ ֆրիգիյան պտույտը և գնչուական ելևէջները (գամման) (այլ կերպ ասած՝ «արաբական ելևէջները»)։ Ֆրիգիյան շրջադարձն օրինակ հանդիպում է՝ սոլեարես-ում, մեծ մասամբ բուլերիաս-ում, սիգիրիյաս-ում, տանգոս-ում և տյենտոս-ում, իսկ գնչուական ելևէջները՝ սաետեում։ Ակորդներին բնորոշ է Իսպանիայում այսպես կոչված անդալուզիական կադենցիա, որն իրենից ներկայացնում է ֆրիգիյան պտույտի բնիկ տարատեսակները, օրինակ Am-G-F-E[2]։ Երաժշտական այդպիսի հնչյունները բարձրացնող համակարգի վրա հիմնված հավաքակազմը ֆլամենկոյի գրականության մեջ կոչում են «անդալուզիական», «ֆրիգիյան», կամ «դորիական» տոնայնություն (չի կարելի այն նույնացնել դորիական ու րիգիյան տոնայնությունների հետ միջնադարում կամ անտիկ ժամանակների երաժշտության մեջ)։

Հայտնի կիթառահար ֆլամենկոյիստ Մանոլո Սանլուկարի կարծիքով, այդ տոնայնությունում E ակորդը (մի մաժորը) համարվում է տոնիկա, F (ֆա մաժորը)՝ ունի ներդաշնակություն տվող դոմինանտի ֆունկցիա[3], նույն ժամանակ՝ 'Am (լյա մինորը) և G (սոլ մածոր) սուբդոմինանտների դեր են կատարում և համապատասխանաբար մեդիանտների[4]։ Ըստ մեկ այլ՝ ավելի տարածված տեսակետի՝ լյա մինորը համրվում է տոնիկան, իսկ դոմինատը՝ մի-մաժորային ակորդն է։ Տիպիկ դիսպոզիցիայի հետ կապված ֆլամենկոյի ավելի հզոր է թվում դոմինանտ ակորդը («ուժեղ» նրա պատճառով, որ դրա վրա է ավարտվում երաժշտության ընթացքը, այստեղից էլ հնչյունային համակարգի այլընտրանքային անվանման այս տարբերակը՝ դոմինանտ տոնայնություն։

Կիթառահարներն օգտագործում են ապպլիկատուրայի երկու հիմնական անդալուզիական կադենցիա՝ «por arriba» («վերևում») և «por medio» («մեջտեղում»)։ Վերադաշնակման (տրանսպոզիցիա) համար լայնորեն օգտագործվում է կապոդաստրը (ռուս. каподастр)։ «por arriba» տարբերակը (առանց կապոդաստր նվագելու) համապատասխանում է Am-G-F-E ակորդների հաջորդականությունը, «por medio» տարիներակի համար՝ Dm-C-B-A: Ժամանակակից կիթառահարները, օրինակ Ռայմոն Մոնտոյան սկսեցին օգտագործել անդալուզիակն կապոդաստորի նաև այլ տարբերակներ։ Այսպիսով Մոնտոյան սկսեց օգտագործել՝ Hm-A-G-F#-ը՝ տարանտի համար, Em-D-C-H-ը՝ գռանաինի և C#m-H-A-G#-ը՝ միների համար։ Մոնտոյան ստեղծեց նար սոլոյի համար առանձին ժանր՝ ронденья-ը կանդենցիայի հետ միասին, F#m-E-D-C#-ը, որոնք կատարվում էին սկոնդատուրայի հետ (վեցերորդ նոտա՝ ռե, երրորդ,, ֆա դիեզ)։ Այս տարբերակները՝ կոնստրուկտիվ համալրող էլեմենտներ են, որ ակորդային նոտաներում, ինչը դարձավ յուրահատուկ հարմոնիա ֆլամենկոյում։

Ֆլամենկոյի մի քանի ոճեր օգտագործում են մաժորային հարմոնիկ տոնայնություններ, դրանք են՝ կանտինյա և ալեգրիա, գուախիրա, մի քանիսը՝ բուլերիա և տոնա, ինչպես նաև՝ կաբալե (տարատեսակներից՝ սիգիրիյի)։ Համաշխարհային տոնայնությունը ասոցացվում է՝ ֆառռուկայի, միլոնգոյի, տանգոյի և բուլերիայի մի քանի ձևերի հետ։

Ընդհանուր դեպքում, ավանդական ձևերի՝ մաժորային և մինորային տոնայնությունների մեջ օգտագործումը, սահմանափակվում է երկակորդային (տոնիկա-դոմինանտ) կամ եռակորդային (տոնիկա-սուբոդինամիտ-դոմինանտ) հաջորդականությունների ներդաշնակ նվագելով։ Չնայած դրան արդի կիթառահարները փորձի մեջ մտցրեցին՝ ակորդների տեղակալման (Chord substitution), տեղափոխվող ակորդների, ինչպես նաև մոդուլյացիայի գաղափարները։ Տանդագիոն և նրանով ստեղծված ձևորը դարձան նաև մալագենյան, տարանտան և կարտախեներան։ Դրանք օգտագործում են երկու տոնայնություն՝ ֆիթառային հատվածը նվագվում է ֆինգիրյան տոնայնությամբ, երբ երգի ձայնույթը ներկայանում է մաժորով՝ վերջում նույնպես ֆինգիրյանի անցումով[5]։

Ոճերի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամենկոյի երգա-պարողական ոճերը (կամ ժանրերը, Արևմուտքում հայտնի են «սթայլներ») իսպանական ավանդական բառով կոչվում են Պալո՝ (palo, мн. ч. palos — պալոս, էթնիկությունը հայտնի չէ, մոտավոր նշանակում է՝ համագույն խաղաթուղթ)։ Այդ ժանրերը, ոճերը իրարից տարբերվում են ռիթմային պաատկերներով, ակորդներով, մելոդիայի կլիշեով՝ ֆրազաներով և մոտիվներով, ստրոֆիկայով։

Ֆլամենկոյի հայտնի արտիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտեք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Manuel, Peter (2006). Tenzer, Michael (ed.). Analytical Studies in World Music. New York: Oxford University Press. էջ 98.
  2. Manuel, Peter (2006). Tenzer, Michael (ed.). Analytical Studies in World Music. New York: Oxford University Press. էջ 96.
  3. Դոմինանտություն
  4. EL COMPROMISO Y LA GENEROSIDAD DE MANOLO SANLÚCAR(իսպ.)
  5. Rossy, Hipólito Teoría del Cante Jondo, CREDSA, Barcelona, 1998. ISBN 84-7056-354-8 (First edition: 1966), p. 92