Վոկալ
Վոկալ երաժշտություն, երաժշտության ժանր, որը կատարում է մեկ կամ մի քանի երգիչ, երաժշտական գործիքների նվագակցությամբ կամ առանց դրա, որտեղ հիմնական շեշտը դրված է երգեցողության վրա[1]։ Երաժշտությունը, որը ներգրավվում է երգեցողությունը, բայց նշանակալից կերպով այն չի ներկայացնում, հիմնականում ընդունված է անվանել գործիքային (ինստրումենտալ) երաժշտություն (օրինակ՝ կանանց երգչախումբ, որոնք երգում են առանց բառերի)։ Երաժշտությունը, որում բացի վոկալային գործիքից (մարդու ձայնալարեր) չեն օգտագործվում այլ երաժշտական գործիքներ, անվանվում է կապելլա[2]։
Վոկալ երաժշտությունը երգվող բառերի ամբողջություն է, չնայած կան մի շարք օրինակներ, երբ վոկալ երաժշտության մեջ կատարողը երգում է ոչ լեզվական վանկեր, ձայներ, աղմուկ, կամ որոշ դեպքերում՝ երաժշտական onomatopoeia։ Վոկալ երաժշտությունը հարավում է երաժշտության ամենահին ձևը, քանի որ այն, բացի մարդկային ձայնից, այլ գործիքներ չի պահանջում։ Երաժշտական բոլոր մշակույթները ունեն վոկալ երաժշտության որևէ տեսակ։
Վոկալ երաժշտությունը բաժանվում է մի շարք ժանրերի, որոնցից ամենահիմնականներն են՝ դասական, էստրադային և ժողովրդական ժանրերը։ Դասական երգեցողությունն այս երեքից ամենահինն է և դրանից են սկիզբ առել և այնուհետև առանձնացել մյուս երկու ժանրերը։
Վոկալ երաժշտություն առանց բառերի[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի սովորույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հնդկական դասական երաժշտությունը հիմնված է վոկալային հարուստ ավանդույթների վրա, որտեղ անգամ երաժշտական գործիքներն են գնահատվում մարդկային ձայնին հետևելը, դրան նմանակելու, նույն արտահայտությունը ստեղծելու ունակությամբ։
- Վոկալ իմպրովիզացիաների միջոցով չմշակված տեքստ երգելը թուրքական և միջին Արևելքի երաժշտական մշակույթներում դեռևս համարվում է ամենակարևոր տարրերից։ Այսպիսի երաժշտություն արդեն իսկ գոյություն է ունեցել 13-րդ դարում, ինչպես նաև դեպի Պաղեստին և Երուսաղեմ առաջին խաչակրաց արշավանքների ժամանակներից, հավանաբար 900-ական թվականներից էլ ավելի շուտ։
- Հնագույն Կունգ ցեղի և հարավային Աֆրիկայի կլանների ժամանակակից հետնորդները ևս օգտագործում են երաժշտական նմանատիպ հմտություններ։
- Իմպրովիզացիաների մեկ այլ տեսակ՝ հայտնի thillana անվամբ, հարավային Հնդկաստանի Carnatic երաժշտությանկարևոր մասն է։
- Հասիդական հրեաները օգտագործում են ձայնի իմպրովիզացիայի տեսակ, որը կոչվում է նիգունիմ (nigunim)։ Սա իրենից ներկայացնում է առանց բառերի մեղեդիներ, որոնք հնչում են որպես «բիմ-բիմ-բամ» կամ «այ-յայ-յայ» և հաճախ ուղեկցվում են ռիթմիկ ծափերով և սեղանի վրա թմբկահարելով։
Հիմնական վոկալ միջակայքերը ՝ ներկայացված ստեղնաշարի վրա |
![]() |
Սոպրանո |
![]() |
Կոնտր տենոր կամ Մեցցո-սոպրանո |
![]() |
Կոնտր ալտ |
![]() |
Տենոր |
![]() |
Բարիտոն |
![]() |
Բաս |
Եվրոպական դասական վոկալ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլֆեջիոն յուրաքանչյուր նոտային տալիս է տարբեր վանկեր, ինչպես օրինակ «դո-ռե-մի»։ Նմանատիպ «գործիքների» մեծ պաշար կարելի է գտնել ավանդական հնդկական երաժշտության մեջ։
Ջազ և պոպուլյար (փոփ) երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիփ հոփ երաժշտությունը ունի իրեն հատուկ կատարման ձև, որը հայտնի է որպես բիթբոքսինգ։ Սա իր մեջ ընդգրկում է ռիթմի և հարվածների ստեղծում։
Վոկալ երաժշտություն բառերով[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգերի տեսակների մասին տեղեկությունների համար տ՛ես երգ հոդվածը։
Ընդլայնված տեխնիկա, որը իրենում ընդգրկում է բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիեննայի երկրորդ դպրոցը, հատկապես Ալաբն Բերգը և Արնոլդ Շոենբերգը, ստեղծել են տեխնիկա, որը անվանվում է Sprechstimme, որտեղ երգիչը կիսով չափ խոսում է, կիսով չափ՝ երգում, հիմնականում մոտ աստիճաններ։
Ձայնային մեծ դիապազոն ունեցող կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|