Ֆրեդի Մերկուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդի Մերկուրի
Freddie Mercury performing in New Haven, CT, November 1977.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն ՖարուքԲուլսարա
Ծնվել է 5 սեպտեմբերի, 1946
Flag of Zanzibar.svg Սթուն Թաուն, Զանզիբար
Երկիր Մեծ Բրիտանիա Լոնդոն, ՄիացյալԹագավորություն
Մահացել է 24 նոյեմբերի, 1991 (45 տարեկանում)
Մեծ Բրիտանիա Քենսինգթոն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Ժանրեր Ռոք, ծանր ռոք, գլամռոք
Մասնագիտություն Երաժիշտ, երգիչ-երգերի հեղինակ, երաժշտականպրոդյուսեր
Գործիքներ կիթառ և դաշնամուր
Գործունեություն 1969–1991
Լեյբլ Columbia Records, Polydor Records, EMI Records, Parlophone, Hollywood Records
Կապված

Քուին, Wreckage/Ibex, Montserrat Caballé

Freddie Mercury signature 2.svg
Ստորագրությունը
Կայք freddiemercury.com
Ստորագրություն
Ստորագրություն

Ֆրեդի Մերկուրի (անգլ. Freddie Mercury, իրական անունը՝ Ֆարրուխ Բուլսարա (ફારોખ બલ્સારા); 5 սեպտեմբերի 1946, Քարային քաղաք, Զանզիբար - 24 նոյեմբերի 1991, Լոնդոն, Մեծ Բրիտանիա) բրիտանական երգիչ փարսական ծագմամբ, երգերի հեղինակ, Queen ռոք-խմբի վոկալիստ: Այնպիսի հիթային երգերի հեղինակ է, ինչպիսիք են «Seven Seas of Rhye», «Killer Queen», «Bohemian Rhapsody», «Somebody to Love», «We Are the Champions», «Crazy Little Thing Called Love» և այլ երգերը: Երաժիշտը նաև սոլո կարիերա ուներ: Ֆրեդի Մերկուրին մահացել է 1991 թվականի նոյեմբերի 24-ին բրոնխային թոքաբորբից, որն առաջացել էր ՁԻԱՀ-ից:

Եղել է «Քուին» ռոք խմբի վոկալիստը: Փաստեր կան, որ նրա ձայնը 4-6 օկտավա էր. նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներից մեկը և ամբողջ երաժշտական աշխարհի ամենամեծ կորուստներից մեկը: Նրա մասին ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին:[1] 2005 թվականին Blender ամսագիրը հարցում անցկացրեց, որի արդյունքում Ֆրեդին 2-րդ տեղը զբաղեցրեց վոկալիստների ցանկում (առաջինը տղամարդկանց մեջ): Allmusic-ը բնութագրեց նրան որպես «մեկը ամենանշանավոր ռոք-երաժիշտներից և երաժշտության պատմության մեջ լավագույն ձայներից մեկի սեփականատեր»: Չլինելով բրիտանացի ըստ Բի-բի-սի-ի` 2002 թ. անցկացրած հարցման` Մերկուրին 100 մեծագույն բրիտանացիների շարքում 58-րդն է[2]:

«Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 18-րդ տեղում:[3]

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն (1946–1964)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդի Մերկուրին Queen-ի հետ 1984 թվականին

Ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 5-ին Զանզիբար կղզում, որը այդ ժամանակ բրիտանական գաղութ էր: Նրա ծնողները ազգությամբ պարս էին իրանցիներ, որոնց դավանանքը զրադաշտականությունն էր: Ֆրեդին 5 տարեկան հասակում մեկնում է Հնդկաստան` կրթություն ստանալու:

1954-1962թթ Բոմբեյից ոչ հեռու Պանչգանի Սբ. Պետրոս դպրոցում, որտեղ երաժշտական կրթություն էր ստանում, երգում էր դպրոցական երգչախմբում: 1958թ-ին դպրոցական իր հինգ ընկերների հետ ձևավորում են դպրոցի "The Hectics" ռոք խումբը , որտեղ Ֆրեդին դաշնակահար էր: 10 տարեկանում դառնում է դպրոցի սեղանի թենիսի չեմպիոն: 12 տարեկանում նա պարգևատրվում է դպրոցի հաղթանշանով որպես բազմակողմանի զարգացած երիտասարդ: Ֆրեդին նաև երաժշտության մոլի երկրպագու էր:

1962-ին ավարտելով դպրոցը' Ֆրեդին վերադառնում է Զանզիբար, իսկ 1964 թվականի Զանզիբարի քաղաքական թոհուբոհերի հետևանքով Բուլսարաները գաղթում են Անգլիա, Լոնդոն:[4] Անգլիա գալով Բուլսարաների ընտանիքը սկզբում բնակվում էր ազգականների տանը, որոնք ապրում էին Ֆելտհեմում, Միդլսեքս կոմսությունում: Հետագայում նրանք սեփական բնակարան գնեցին: Ֆրեդին, որն այդ ժամանակ 18 տարեկան էր, ընդունվեց Այլսվորտ պոլիտեխնիկական դպրոց (1964-1969թթ), որտեղ հիմնականում սովորում էր գեղանկարչություն և դիզայն, քանի որ ցանկանում էր ընդունվել նկարչական քոլեջ:

Սակայն ընտանիքը ֆինանսական խնդիրներ ուներ: Այդ պատճառով Ֆրեդին ստիպված էր աշխատել ու փող վաստակել արձակուրդների ժամանակ: Սկզբում նա աշխատում էր Լոնդոնի Հիտրոու օդանավակայանի մատակարարման բաժնում, հետո՝ Ֆելտհեմի առևտրական պահեստում որպես բեռնիչ: Գործընկերները միշտ ուշադրություն էին դարձնում նրա նուրբ ձեռքերին, որոնք բոլորովին չէին համապատասխանում այդ աշխատանքին: Նրանց հարցերին Ֆրեդին պատասխանում էր, որ ինքը երաժիշտ է և այդտեղ աշխատում է միայն ազատ ժամանակ: Ֆրեդիի հմայքի շնորհիվ մյուս բանվորներն իրենց վրա էին վերցնում աշխատանքի առյուծի բաժինը:

1966 թվականի մայիսի 6-ին գեղանկարչությունից բարձր գնահատականներ ստանալով ավարտեց Այսվոլտի դպրոցը և մասնակցեց Լոնդոնի Իլինգ գեղարվեստական քոլեջի ընդունելության հարցազրույցին, որտեղ սկսեց սովորել գրաֆիկական լուսաբանման բաժնում հենց նույն տարվա աշնանից:

Հաջողության ակնկալիքներով (1964-1970)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտում է Իլինգի արվեստի քոլեջը, ուսանում է վերոնշյալ քոլեջի գրաֆիկական նկարազարդման կուրսում: Շուտով, դրանից հետո, Ֆրեդին լքեց հայրական տունը և բնակություն հաստատեց Կենսինգտոնի վարձու բնակարանում իր ընկեր Քրիս Սմիթի հետ: Կենսինգտոնն այդ ժամանակ Լոնդոնի բոհեմյայի ու արվեստի կենտրոնն էր: Ֆրեդին շատ էր նկարում: Նրա նկարների մեծ մասը զբաղեցնում էր իր երաժշտական կուռքի՝ Ջիմի Հենդրիքսի դիմապատկերները: Իլինգում Ֆրեդին ծանոթացավ և մտերմացավ '''«Smile»''' (Ժպիտ) ռոք խմբի հիմնադիր, մասնագիտությամբ վոկալիստ ու բաս-կիթառահար Թիմ Ստաֆֆելի հետ: Որոշ ժամանակ անց նա Ֆրեդիին հրավիրեց իրենց խմբի փորձերին: Ֆրեդին գնահատում էր '''«Smile»''' խմբի պոտենցիալը, հատկապես կիթառահար Բրայան Մեյի և հարվածային գործիքներ նվագող Ռոջեր Թեյլորի արվեստը: Ֆրեդին ծանոթացավ նաև այլ սկսնակ երաժիշտների հետ, այնպիսիք, ինչպիսիք են Թիմ և Նայջել Ֆոստերները: Քրիս Սմիթը, նրա սենյակային հարևանը, ևս հետաքրքրվում էր երաժշտությամբ: Ֆրեդին ու Քրիսը նվագում էին միասին, փորձելով միահյուսել մի քանի ժանրեր, սակայն բեմում ելույթ չէին ունենում: 1969թվականին նա ընդգրկվում է Ibex –ի խմբի կազմի մեջ, ապա սկսում է երգել, «Sour Milk Sea» խմբում, իսկ 1969 թվականի վերջին Ֆրեդին դառնում է "Sour Milk Sea" խմբի մեներգիչը:[5]

Իսկ երբ 1970թ. Թիմ Շտաֆելը որոշում է հեռանալ «Smile»-ից, և Ֆրեդին միանում է նրանց որպես ոկալիստ՝ գլխավոր երգիչ: Ֆրեդին խումբը վերանվանում է «Queen», ինչպես նաև փոխում է իր ազգանունը՝ դարձնելով այն Մերկուրի: Ֆրեդին եղել է «Queen» խմբի առաջին երգի հեղինակը "Seven Seas of Rhye", որը ներխուժում է բրիտանական փոփ երաժշտության հիթ շքերթներ:

1974թ. առաջին մեծ հիթը "Killer Queen" երգն էր: 1975թ. գրում է Queen խմբի ամենահայտնի երգը, "Bohemian Rhapsody", որը "A Night At The Opera"[6] ալբոմի մեջ ներառվելով 9 շաբաթ շարունակ գլխավորում էր հիթ շքերթները և հռչակվեց հազարամյակի լավագույն երգ[7]:

1987 թվականին նա հանդիպում է Մոնսերատ Կաբալյեի հետ՝ երգչուհուն հանձնելով 2 կամ 4 երգերից բաղկացած ձայնապնակ: Իսպանական օպերայի դիվան հավանում է այդ երգերը և նույնիսկ դրանցից մեկը կատարում Լոնդոնի "Covent Garden" օպերայում:

1988թ. հոկտեմբերի 8-ին Ֆրեդի Մերկուրին վերջին անգամ է բեմ բարձրանում: Այդ ժամանակ նա արդեն վարակվել էր ՁԻԱՀ-ով' չնայած չէր ցանկանում, որ մարդիկ իմանային այդ մասին: Նա հայտարարում է հիվանդության մասին իր մահվանից մեկ օր առաջ: Հիվանդ լինելով հանդերձ՝ Ֆրեդին շարունակում էր երգեր գրել և ձայնագրել և նույնիսկ մասնակցել տեսահոլովակների նկարահանումներին: Շատերի կարծիքով «Ես կարծես թե խելագարվում եմ»՝ "I'm Going Slightly Mad" տեսահոլովակը նրա գլուխգործոցն է: Ֆրեդին հանդես է եկել նաև անհատական կարիերայով` թողարկելով երկու ձայնասկավառակ և մի քանի սինգլ:

1991 թվականի նոյեմբերի 24-ին երեկոյան ժամը 7-ին Ֆրեդին մահացավ Լոնդոնում գտնվող իր տանը՝ 45 տարեկան հասակում` ՁԻԱՀ-ից առաջացած բրոնխիալ թոքաբորբից:[8]

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդի Մերկուրի-ի արձանը Մոնտրեքսում

Մերի Օստինի հետ նրանք ծանոթացան 1970թ. Լոնդոնում: 19-ամյա աղջիկը այդ ժամանակ աշխատում էր մի մոդայիկ խանութում որպես վաճառողուհի, որտեղից հաճախ օգտվում էին տեղի ճանաչվածները. մասնավորապես, նաև 24-ամյա Ֆրեդին, որը որպես կանոն ընտրում էր էքստրավագանտ հագուստ և զարդեր: Բազմակի փորձերից հետո, որը տևեց վեց ամիս, Ֆրեդիին հաջողվում է մտերմանալ աղջկա հետ:

Նրանք համեստ տուն վարձեցին և նկարչական քոլեջը նոր ավարտած Ֆրեդին գումար վաստակելու համար շուկայում մի կրպակ բացեց, որտեղ վաճառում էր իր նկարները և տարբեր հնոտիներ: Նրանք այնքան քիչ գումար ունեին, որ հազիվ կարողացան վարագույրներ գնել, իսկ խոհանոցն ու լոգասենյակը հարևանների հետ համատեղ էին օգտագործում:

Ազատ ժամանակ Ֆրեդին երգում էր «Queen» խմբում: 1972թ., խումբը պայմանագիր կնքեց Էմի ձայնագրման ստուդիայի հետ, թողարկվեց առաջին ալբոմը: Խումբը ուղևորվեց համերգային շրջագայության Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Լյուքսեմբուրգ: Ֆրեդին այնքան գումար վաստակեց, որ Մերիի հետ տեղափոխվեցին առանձին բնակարան: Նրանց սիրավեպը յոթ տարի տևեց: Այդ տարիների ընթացքում նա մեծ ճանաչում ստացավ, մեծ հոնորարներ էր վաստակում, նրա կատարումները հիթ-շքերթներն էին գլխավորում: Նա հսկայական տուն գնեց Լոնդոնի կենտրոնում, սկսեց կատուներ պահել և ավելի շատ ժամանակ անցկացնում էր կատուների հետ, քան Մերիի: Կամ հյուրախաղերում էր, կամ էլ ընկերների հետ երեկույթների էր գնում: Իրենց հարաբերությունները փրկելու համար Մերին առաջարկեց երեխա ունենալ: Ֆրեդին անակնկալի գալով բարկացավ: Նա չէր պատկերացնում, թե ինքը ի՞նչ հայր կարող էր լինել: Նա իրեն արդարացնելու համար, Մերիին մեղադրեց դրամաշորթության մեջ և ասաց. «Բացի իմ ծնողներից և իմ կատուներից ոչ մեկ ինձնից այլևս գումար չի ստանա: Ես գիտեմ, բոլորին միայն իմ փողերն են հետաքրքրում»: Այսպես բարկացած դուրս գալով տնից, մի քանի օր անլուր անհետացավ: Մի օր Մերիին զանգեց և մեծ դժվարությամբ խոստովանեց, որ ինքը չի կարող լավ հայր լինել, քանի որ ինքը հոմոսեքսուալիստ է: Մերին հեռացավ, բայց նրանք մինչև Մերկուրիի կյանքի վերջին օրը մնացին լավ ընկերներ[9]:

Թաղման սցենարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվանից առաջ, մի քանի շաբաթ շարունակ Մերկուրին գրում էր իր թաղման սցենարը: Դա պետք է շոու լիներ: Թաղումը եղավ պարսերին հատուկ՝ հին զրադաշտական ծիսակարգով: Նրա դագաղը ծածկել էին սպիտակ մետաքսով, վրան կարմիր վարդ էր դրված: Հոգևորականները հոգեհանգստի աղոթք էին կարդում հին պարսերեն լեզվով: Իսպանական օպերայի գերաստղ Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ հնչում էր արիա Ջուզեպպե Վերդիի Տրուբադուր օպերայից:

Մարմինը դիակիզեցին: Ըստ կտակի, միայն Մերի Օստինը պետք է իմանա, թե որտեղ է թաղված նրա փոշին:

78 միլիոն դոլլար գնահատվեց նրա կարողությունը, չհաշված անշարժ գույքը: Իր կարողության կեսը, անշարժ գույքը և ձայնասկավառակների վաճառքից առաջացած եկամուտը կտակեց Մերի Օստինին, իսկ մյուս կեսը՝ ծնողներին և քրոջը:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mr. Bad Guy (1985)
  • Barcelona (Մոնսերատ Կաբալյեի հետ, 1988)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են