A Night at the Opera

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A Night at the Opera
Queen-ի
ստուդիական ալբոմ
ԹողարկվածՆոյեմբերի 21, 1975
Ձայնագրվածօգոստոս-նոյեմբեր 1975
Ժանրռոք, progressive rock
Տևողություն2651 վայրկյան
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլEMI, Parlophone
ՊրոդյուսերՔուին, Ռոյ Թոմաս Բեյքեր
Queen-ի ալբոմների ժամանակագրություն
Sheer Heart Attack
(1974)
A Night at the Opera
(1975)
A Day at the Races
(1976)
Սինգլներ A Night at the Opera  ալբոմից
  1. «Bohemian Rhapsody»
    Թողարկվել է՝ Հոկտեմբեր 31, 1975
  2. «You're My Best Friend»
    Թողարկվել է՝ Մայիս 18, 1976

A Night at the Opera, անգլիական լեգենդար Քուին խմբի 4-րդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1975 թվականի նոյեմբերի 21-ին։ Ալբոմը մեծ ճանաչում է բերել խմբին։ Այն ամբողջ աշխարհում վաճառվել է շուրջ 17 միլիոն օրինակով, որից 3 միլիոնը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ալբոմն զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում և 4-րդ հորիզոնականը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այն նաև խմբի առաջին պլատինե ալբոմն է ԱՄՆ-ում։ Rolling Stone ամսագիրը ալբոմը ընդգրկել է ալբոմն իր Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ-ի ցանկի 230-րդ հորիզոնականում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Queen֊ը նոյեմբերի վերջին սկսեց իր եվրոպական ճանապարհորդությունը՝ գնալով Սկանդինավիա, Բելգիա, Գերմանիա և Իսպանիա։ Բոլոր երկրներում համերգի տոմսերն վերջանում էին վայրկենական, իսկ Sheer Heart Attack նոր ալբոմը չարտերում զբաղեցրել էր մեծ հորիզոնականներ։ Դեկտեմբերին խումբը վերադարձավ Մեծ Բրիտանիա և հանդես եկավ ամանորյա «’45» շոուին՝ «Գրանադա» հեռուստակայանով։ Դրանից հետո՝ դեկտեմբերին, երաժիշտներն հանդիպեցին իրավաբան Ջիմ Բիչին, ով կոնսուլտացիա անցակցրեց նրանց հետ բիզնեսի հարցում՝ «Թրայդենտի» հետ եռակի համաձայնագրից հրաժարվելու խնդրանքով։ Դրա պատճառները եղել են ծիծաղելի գումարները՝ այդ ֆիրմայից։ Sheer Heart Attack֊ի հաջողությունից հետո նրանց օգուտը աճեց 20 ֆունտից մինչև 60 ֆունտ շաբաթում, սակայն կրիտիկական ընդունելությունը՝ Led Zeppelin խմբի ֆոնի վրա շատ մեղմ էր։ 1975 թվականի փետրվարի 5֊ին Queen֊ը սկսեց ճանապարհորդությունը Ամերիկայում։

Այդ ժամանակ երբ Անգլիայում կամաց֊կամաց տարվում էին գործարքային բանակցություններ, խումբը կարճատև դադար տվեց, հանգստանալով Հավայան կղզիներում, իրենց առաջին ճապոնական ճանապարհորդությունից առաջ։ Երբ Queen֊ը հասավ Տոկիո՝ սկսելու համար իր 11 համերգներն, իրենց սինգլն ու ալբոմն չարտերում զբաղեցնում էին առաջին հորիզոնականը։ Առաջին համերգը կարող էր լինել ողբերբություն, քանի որ երկրպագուներն սլացան դեպի բեմ, սակայն Մերկուրիին հաջողվեց հանգստացնել նրանց։ Երբ խումբը վերադարձավ Անգլիա, նրանց շնորհվեց Այվորա Նովելոյի ամենամյա մրցանակ՝ «Killer Queen» երգի համար, և երաժիշտներն սկսեցին պատրաստվել իրենց հաջորդ ալբոմին։

Օգոստոսին Queen֊ը վաճառեց իր պայմանագիրը «Թրայդենտի» հետ (դա, իհարկե, չկատարվեց առանց տհաճությունների)։ Վերջապես ալբոմը հասավ այն աստիճանին, որ բավարարեց խմբի պահանջները։ Դրանում ներառվեց այնպիսի կոմպոզիցիա, որ երաժշտություն սիրողների մեծ մասի կարծիքով «Bohemian Rhapsody»֊ը ամենահանճարեղ գործերից էր։ Այդ կոմպոզիցիայի ձայնագրման վրա ծախսվել էր վեց շաբաթ։ Այն պարունակում էր 180 ձայնային և մեծ թվով կիթարային հատվածներ։ «Bohemian Rhapsody»֊ն ներառվել է «Սրբերի օր» սինգլի մեջ (հոկտեմբերի 31)։ Այդ երգի «կնքահայրն» է Քենի Էվերեթը։ Ամբողջ խումբը վախենում էր այդ կոմպոզիցիան սինգլի մեջ ներառվելու համար, քանի որ դրա երկարությունը (6 րոպե) կարող է լինել զրոյական գործ։ Խումբը ներկայացրեց Էֆերեթին երգի փորձնական տարբերակը՝ խոստում ստանալով, որ տվյալ տարբերակը չի հայտնվի եթերում և, հույս ունենալով, որ այն կլսվի ռադիոյով։ Այդ շաբաթվա հանգստյան օրերին ռադիոյով երգը լսվեց 14 անգամ, որի հետևանքով երկուշաբթի օրը բոլոր թերթերը հայտնվեցին երկրպագուների ձեռքին։ Երկու շաբաթ անց «Bohemian Rhapsody»֊ին գրավեց առաջին հորիզոնականը՝ դառնալով այդ տարվա ամենաճանաչված երգը (Միայն Անգլիայում վաճառվել է շուրջ 1 000 000 սկավառակ)։

Ալբոմը վաճառքի է հանվել նոյեմբերի 21֊ին և վայրկենական գրավել է առաջին հորիզոնականը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Death on Two Legs (Dedicated to…)»  Ֆրեդի Մերկուրի 3:43
2. «Lazing on a Sunday Afternoon»  Մերկուրի 1:08
3. «I'm in Love with My Car»  Ռոջեր Թեյլոր 3:05
4. «You're My Best Friend»  Ջոն Դիկոն 2:50
5. «'39»  Բրայան Մեյ 3:25
6. «Sweet Lady»  Մեյ 4:01
7. «Seaside Rendezvous»  Մերկուրի 2:13
2 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «The Prophet's Song»  Մեյ 8:17
2. «Love of My Life»  Մերկուրի 3:38
3. «Good Company»  Մեյ 3:26
4. «Bohemian Rhapsody»  Մերկուրի 5:55
5. «God Save the Queen» (գործիքավորում)Մեյ 1:11

Ալբոմի տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «You’re My Best Friend» - Ջոն դաշնամուր է նվագում, իսկ Ֆրեդին երգում է։ Մեկը այն հանգիտ տեսահոլովակներից՝ Դիկոնի ռոմանտիկ երգի հիման վրա։
  2. «Love of My Life» - Տեսահոլովակը պատրաստվել է կիթարով, ոչ թե ալբոմային տարբերակով։ Տեսահոլովակը նկարվել է 1979 թվականին և իրենից ներկայացնում է համերգային կատարում։
  3. «Bohemian Rhapsody» - Հաշվի չառնելով, որ այդ երգը արդեն գլխացավանք էր դարձել խմբի բոլոր անդամների գլխին, այն շատ մեծ հանրաճանաչություն բերեց։

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականին Blind Guardian խումբը կոչեց իր ալբոմը A Night at the Opera՝ Queen խմբի պատվին։
  • Ալբոմը գրավել է 230֊րդ հորիզոնականը Rolling Stone ամսագրի 500 մեծագույն ալբոմների ցանկում։
  • Շուրջ 10 միլիոն սկավառակ է վաճառվել ամբողջ աշխարհում։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Վայր Հավաստացում Վաճառքի քանակը
Ավստրիա Ավստրիա #9 Ոսկի 30 000
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն #1 Պլատինե 1 200 000
Կանադա Կանադա - Պլատինե 500 000
Նիդերլանդներ Նիդերլանդներ #1 Պլատինե 700 000
Նորվեգիա Նորվեգիա #4 - -
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ #4 3x Պլատինե 3 600 000
Շվեյցարիա Շվեյցարիա #10 - 50 000
Ճապոնիա Ճապոնիա #9 - 250 000

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

տարի անվանում հորիզոնական
1975 «Bohemian Rhapsody» / «I’m in Love with My Car» #1 (UK), #9 (US)
1976 «You’re My Best Friend» / «’39» #7 (UK), #16 (US)

Չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

դեկտեմբերի 13, 1975 թվական, Հորիզոնականը չարտերում
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
Հորիզոնականը 2 2 1 1 2 1 1 2 4 7 6 11 10 11 13 17 26 21 37 47 39 33 42 45
Հորիզոնականը չարտերում
Շաբաթ 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45
Հորիզոնականը 47 38 46 35 26 25 23 25 22 38 39 39 39 50 44 43
Հունվարի 22, 1977 թվական, Հորիզոնականը չարտերում
Շաբաթ 01 02
Հորիզոնականը 40 53
24 սեպտեմբերի, 1984 թվական, Հորիզոնականը չարտերում
Շաբաթ 01 02 03
Հորիզոնականը 85 100

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard 200 դեկտեմբերի 27, 1975 թվական
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
Հորիզոնականը 116 67 57 48 39 35 28 26 24 23 21 11 9 8 7 6 4 4 4 13 14 14 16 18 18
Billboard 200
Շաբաթ 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47
Հորիզոնականը 19 29 29 37 43 66 66 64 66 28 28 38 41 72 69 76 100 100 126 126 124 166
Billboard 200 Հունվարի 22, 1977 թվական
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09
Հորիզոնականը 162 151 125 122 119 119 180 180 180

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]