Դաշնամուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշնամուր (այլ կիրառումներ)
Դաշնամուր
Որակավորումstruck string instrument?[1], ստեղնաշարային գործիքներ և տփիկային կիթառ[2]
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ314.122-4-8
Ստեղծման տարեթիվ1720
ՀնարողԲարտոլոմեո Քրիսոֆորի
Ձայնանմուշ

Դաշնամուր կամ ֆորտեպիանո (իտալ.՝ forte - բարձր, piano - ցածր), ակուստիկ, լարային ստեղնաշարային գործիք, որի լարերին հարվածում են մուրճիկներով, որոնք պատված են ավելի փափուկ նյութով (ժամանակակից մուրճերը ծածկված են խիտ բրդյա ֆետրով, որոշ վաղ դաշնամուրների համար օգտագործվել է կաշի)։ Դաշնամուրով նվագում են ստեղնաշարի միջոցով, որը ստեղների (փոքր լծակների) մի շարք է, կատարողը ստեղները սեղմում կամ հարվածում է երկու ձեռքի մատներով, որպեսզի մուրճերը հարվածեն լարերին։

Դաշնամուրը հայտնագործվել է մոտ 1700-ական թվականներին Բարտոլոմեո Քրիստոֆորի կողմից։

Նկարագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պիանո» տերմինը «ֆորտեպիանո» բառի կրճատված ձևն է, իտալական տերմին է, ի հայտ է եկել 1700- ականներին, որն իր հերթին բխում է դաշնամուրի «պիանոֆորտե» clavicembalo col piano e forte (ստեղնային ցիմբալ՝ ցածր և բարձր ձայնով) կամ «ֆորտեպիանո» բառերից։ Իտալական երաժշտական պիանո և ֆորտե տերմինները, համապատասխանաբար նշանակում են «մեղմ» և «ուժգին» ձայն, այս համատեքստում նկատի ունենալով ձայնի տատանումները (այսինքն՝ բարձրաձայն), որն առաջանում է դաշնակահարի հպման կամ ստեղների վրա ճնշման ազդեցությունից. որքան մեծ է ստեղնաշարի վրա ճնշումը, այնքան մեծ է մուրճիկի ուժը, որը հարվածում է լարին, և որքան բարձր է հնչում նոտայի ձայնը, այնքան ուժեղ է հնչեղությունը։ 1700-ականների առաջին ֆորտեպիանոներն ունեին ավելի մեղմ ձայն և ավելի մեծ դինամիկ դիապազոն, քան կլավեսինը։

Դաշնամուրը սովորաբար ունի պաշտպանիչ փայտե կորպուս, որը շրջապատում է ձայնային տախտակը (դեկա) և մետաղական լարեր, որոնք ամրացված են ծանր մետաղական շրջանակի վրա ձիգ լարված վիճակում։ Դաշնամուրի ստեղնաշարի վրա մեկ (կամ մի քանի) ստեղ սեղմելու դեպքում փայտե կամ պլաստմասե մուրճը (սովորաբար ամուր թաղիքե միջադիրով ծածկված) հարվածում է լարին (կամ լարերին)։ Մուրճը ետ է թռչում լարից, և լարը շարունակում է թրթռալ իր ռեզոնանսային հաճախականությամբ։ Այս թրթռումները փոխանցվում են կամրջի միջոցով դեպի ձայնային տախտակ, որն ուժեղացնում է ձայնային էներգիան օդի հետ ավելի արդյունավետ զուգակցելու արդյունքում։

Երբ ստեղնը բաց է թողնվում, խլարարը (դեմփեր) դադարեցնում է լարերի թրթռումը` վերջ տալով ձայնին։ Գործիքի ներքևում գտնվող ոտնակների շնորհիվ հնարավոր է երկարացնել նոտաների հնչելը` մատները ստեղներից հեռացնելուց հետո էլ։ Նոտան ձգող ոտնակը դաշնակահարին հնարավորություն է տալիս նվագել երաժշտական հատվածներ, որոնք այլապես անհնարին կլինեին, օրինակ՝ ներքևի ռեգիստրում հնչեցնել 10 նոտայանոց ակորդ, այնուհետև, մինչ այս ակորդը շարունակում է հնչել կայուն ոտնակով, երկու ձեռքերը տեղափոխել բարձր հաճախականության տիրույթ՝ այս կայուն ակորդի վերևում մեղեդի և արպեջիո նվագելու համար։

Ի տարբերություն խողովակային երգեհոնի և կլավեսինի (երկու հիմնական ստեղնաշարային գործիքներ), որոնք լայնորեն օգտագործվում էին դաշնամուրից առաջ, դաշնամուրը թույլ է տալիս ձայնի և հնչերանգի աստիճանականացում՝ կախված այն բանից, թե կատարողը որքան ուժգին կամ մեղմ է սեղմում կամ հարվածում ստեղներին։

Ժամանակակից դաշնամուրների մեծամասնությունն ունի 88 սև և սպիտակ ստեղներ, որոնցից 52 սպիտակը Դո մաժոր սանդղակի նոտաների (Դո, Ռե, Մի, Ֆա, Սոլ, Լյա և Սի) համար և 36 ավելի կարճ սև ստեղներ, որոնք տեղադրված են սպիտակ ստեղների վերևում։ Սա նշանակում է, որ դաշնամուրը կարող է նվագել 88 տարբեր հնչերանգներ (կամ «նոտա»), որոնք ընդգրկում են յոթ օկտավայից մի փոքր ավելի տիրույթ։ Սև ստեղները նախատեսված են «ալտերացիաների» համար (F♯/G♭, G♯/A♭, A♯/B♭, C♯/D♭ և D♯/E♭), որոնք անհրաժեշտ են բոլոր տասներկու ստեղներով նվագելու համար։ Ավելի հազվադեպ, որոշ դաշնամուրներ ունեն լրացուցիչ ստեղներ (որոնք պահանջում են լրացուցիչ լարեր), որոնց օրինակն է Bösendorfer Concert Grand 290 Imperial-ը, որն ունի 97 ստեղնաշար[3][4]։ Նոտաներից շատերն ունեն երեք լար, բացառությամբ բասի, որը լինում է մեկը կամ երկուսը։ Լարերը հնչում են, երբ ստեղները սեղմում կամ հարվածում են, և խլացնում են կափույրները, երբ ձեռքերը բարձրացնում են ստեղնաշարից։

Չնայած ակուստիկ դաշնամուրն ունի լարեր, այն սովորաբար դասակարգվում է որպես հարվածային գործիք, այլ ոչ թե որպես լարային գործիք, քանի որ լարերին հարվածում են, ոչ թե կսմիթահարում (ինչպես կլավիկորդը, կլավեսինը կամ սպինետը` կլավեսինի փոքր տեսակը)։ Հորնբոսթել- Զակսի գործիքների դասակարգման, դաշնամուրները համարվում են քորդոֆոններ։

Դաշնամուրի երկու հիմնական տեսակ կա՝ ռոյալ և ուղղաձիգ դաշնամուր։ Ռոյալն ավելի լավ ձայն ունի և նվագարկիչին տալիս է ստեղների ավելի ճշգրիտ կառավարում, և, հետևաբար, ֆինանսական և տարածքային հնարավորության դեպքում նախընտրելի է ռոյալը։ Այն օգտագործվում է հանրային ելույթների ժամանակ հմուտ դասական մենակատարների, կամերային երաժշտության և արվեստի երգերի համար, ինչպես նաև հաճախ օգտագործվում է ջազային և փոփ համերգների ժամանակ։ Ուղղահձիգ դաշնամուրը, որը ավելի կոմպակտ է և ավելի էժան, ամենատարածված տեսակն է, քանի որ այն տներում օգտագործելու համար ավելի հարմար չափ է, թե՛ երաժշտության, թե՛ կատարման համար։

1800-ական թվականներին դարաշրջանի երաժշտական նոր միտումներից էր ռոմանտիկ երաժշտության ազդարարվող նորարարությունները, ինչպիսիք են շերտագիծը (որը թույլ էր տալիս տողերի ավելի մեծ լարվածություն) և կրկնակի նոտաները մեծ դաշնամուրներին տվեցին ավելի հզոր ձայն, ավելի երկար և հարուստ տոնով։ 19-րդ դարում ընտանիքի դաշնամուրը նույնքան տարածում է ունեցել, որքան քսաներորդ դարում ռադիոն կամ ֆոնոգրաֆը․ երբ տասնիններորդ դարում ընտանիքները ցանկանում էին լսել նոր լույս տեսած երաժշտական պիես կամ սիմֆոնիա, նրանք կարող էին լսել այն, եթե անդամներից մեկը կարողանում է դաշնամուր նվագել։ Տասնիներորդ դարում ի հայտ եկան բավականին շատ երաժշտական ստեղծագործություններ դաշնամուրով կատարման համար, որպեսզի երաժշտասերները կարողանան լսել և նվագել հայտնի պիեսները հենց իրենց տներում։ Դաշնամուրը լայն կիրառում ունեցավ դասական, ջազային, ավանդական և ժամանակակից երաժշտության համար մենակատար և անսամբլի կատարումներով, երգացանկով, երաժշտական կոմպոզիցիայով, երգացանկով և փորձերով։ Թեև դաշնամուրը շատ ծանր երաժշտական գործիք է, դրանով իսկ ոչ շարժական և թանկ (համեմատած մնացած լայն տարածում ունեցող երաժշտական գործիքների, ինչպիսիք են ակուստիկ կիթառը), նրա երաժշտական բազմակողմանիությունը (այսինքն, լայն տարածում ունենալը, մինչև 10 նոտա նվագելու հնարավորությունը, երկու և ավելի անկախ նոտաների ավելի մեղմ ու ավելի բարձր ձայնը միաժամանակ)։ Մեծ թվով երաժիշտներ և երաժշտության սիրահարներ փորձում են նվագել և տարածել այն ավելի հանրային վայրերում, ինչպես օրինակ դպրոցներում՝ դարձնելով այն աևմտյան աշխարհի ամենապրակտիկ երաժշտական գործիքը։ Տեխնոլոգիական առաջընթացին ընդառաջ մշակվել են ուժեղացված էլեկտրական դաշնամուրներ (1929), էլեկտրոնային դաշնամուրներ (1970-ականներ) և թվային դաշնամուրներ (1980-ականներ)։ Էլեկտրական դաշնամուրը հայտնի գործիք դարձավ 1960-1970-ական թվականներին ջազ, ֆանկ և ռոք երաժշտության հետ մեկտեղ։

Ժամանակակից ակուստիկ դաշնամուրները ունեն երկու հիմնական կոնֆիգուրացիա, մեծ դաշնամուր և ուղղահայաց դաշնամուր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ձևը։ Գոյություն ունեն նաև մասնագիտացված և նորարարական դաշնամուրներ, էլեկտրա-մեխանիկական նմուշների վրա հիմնված էլեկտրական դաշնամուրներ, էլեկտրոնային դաշնամուրներ, որոնք սինթեզում են դաշնամուրի ձայնային տոները, օգտագործելով ակուստիկ դաշնամուրի հնչյունների համար օսլիլատորներ և թվային նմուշներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնամուր (լատին․՝ pianoforte, անգլ.՝ piano), ստեղներ, դասավորված հորիզոնական դիրքով (ռոյալ) կամ ուղղահայաց (դաշնամուր)։ Ձայնի վրա մեծ ազդեցություն ունի կառուցվածքը, 18-րդ դարում ենթարկվել է մեծ փոփոխության։ Դաշնամուրը բաղկացած է ակուստիկ սարքերից (ռեզոնանսային դեկա, լարային «հագուստ»)։

Հորինված դաշնամուր անունը դրել է իտալացի կլավեսինահար Բարտոլոմեո Քրիստոֆորը (1655-1732 թթ.), 1698 թվականից նա աշխատել է ստեղծել կլավեսինի համար մեխանիզմ (պաշտոնական տարեթիվ՝17091711 թվականին մեխանիզմն արդեն մանրամասն նկարագրված էր իտալական «Giornale dei letterati d’Italia» ամսագրում։ Այդ գործիքն սկզբում անվանել են «gravicembalo col piano e forte» (փափուկ և բարձր ձայնի կլավեսին), ապա պիանոֆորտե, և հետո միայն դաշնամուր։ Բ. Քրիստոֆորը ժամանակակից դաշնամուրի մեխանիզմում դրել է միայն մուրճիկները, դեմպֆերը և այլն։ Քրիստաֆորի գյուտը միայն սկիզբն էր զարգացման ամերիկական ձևի։ Այլ մեխանիզմներ մշակել են Մարիսուսը Ֆրանսիայից (1716 թ.) և Շերյոտերը Գերմանիայից (1717-1721 թթ.)։

1750-ական թվականներից Լոնդոնում, Իոհան Քրիստոֆ Ցումպեն (1735-1800 թթ.) սկսել է նվագել քառանկյուն դաշնամուրի վրա, դրանից հետո պահպանվել է Քրիստոֆի մեխանիզմը, բայց փոփոխոթյունների ենթարկված։

1760-ական թվականներին դաշնամուրը լայն տարածում ուներ Եվրոպայում և Ռուսաստանում։

1762 թվականին է գրվել առաջին դաշնամուրային ստեղծագործությունը (Լուդովիկո Ջուսթինիի սոնատ)։ Այսուհետ կոմպոզիտորները սկսեցին ստեղծագործել դաշնամուրով, այլ ոչ կլավեսինով, և 45 տարի անց եկան Հայդնի ու Մոցարտի ժամանակները։

Ժամանակակից դիապազոնի դաշնամուր՝ 7 ⅓ օկտավա (88 ստեղն)

Դաշնամուրի մեխանիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնամուրի վրա գրեթե չեն օգտագործվում ծայրերում գտնվող երկու օկտավաները։

Ոտնակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից դաշնամուրն ունի երկու կամ երեք ոտնակ (երբեմն չորս[5])։ Ավելի վաղ ոտնակներին փոխարինում էին շարժական լծակ, դաշնակահարը պետք է ներս հրեր ծնկներով։

Դաշնամուր լարելու գործիքներ

Աջ ոտնակ, (շատ հաճախ այն անվանում են «պեդալ», քանի որ ամենից հաճախ օգտագործվող ոտնակն է)։ Աջ ոտնակն օգտագործվում է երկու նպատակով՝ ստեղծագործությունն կատարելու անընդհատ հաջորդականությամբ, առանց ընդհատումների (legato), որն անհնար է անել միայն տեխնիկապես, մատերի օգնությամբ, ոտնակը հարստացնում է նաև ձայնը։ Գոյություն ունի երկու եղանակ ոտնակն օգտագործելու համար, երբ սեղմում ենք ոտնակին հետո նոր ստեղներին (այն պետք է շարունակ պահել) և ուշացաշ պեդալը, երբ սեղմում ենք ոտնակին, ստեղներին սեղմելուց հետո։

Ձախ ոտնակ, այն օգտագործվում է ձայնն ավելի մեղմացնելու համար։ Այս ոտնակն ավելի քիչ է օգտագործվում, քան աջ ոտնակը։ Նոտան դարձնում է ավելի una corda, ոտնակի հանման դեպքում ձայնը դառնում է՝ tre corde կամ tutte le corde: Բացի ձայնի թուլացնելուց, օգտագործելով ձախ ոտնակը նվագի ժամանակ ձայնն ավելի կմեղմանա, ձայնը դարձնելով ավելի ջերմ և խուլ։

Միջակ ոտնակ (կամ երրորդ ոտնակ, քանի որ այն պատմականորեն երրորդն է), այս ոտնակի օգնում է քիչ ձգել երաժշտությունը, բարձրացման դեպքում։ Այսօր այս ոտնակը և մեծ մասամբ դաշնամուրների վրա կա, և չկա։ Այս ոտնակն երբեմն օգտագործում են ձայնն կեղծելու համար։

Դաշնամուրի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Steinway(չաշխատող հղում) ընկերության մեծ դաշնամուրը Սպիտակ տանը

Մեծ դաշնամուրների շրջանակն ստեղները հորիզոնական դիրքով են դասավորված ստեղնաշարի ստեղների հետ, որը թույլ է տալիս պահպանել հավասարակշռություն և հանգստի վիճակ։ Գոյություն ունեն դաշնամուրի տարբեր չափեր։ Առանձնացվում է ամենամեծ դաշնամուրը (2,2-ից 3 մետր) հյուրասենյակում դրվողի հետ կամ բուդդայականի (1,7-2,2 մետր), և ամենափոքրը՝ մանկական (մոտ 1.5 մետր)[6]։

Համեմատաբար երկար դաշնամուրները ունեն ավելի մեծ, հարուստ հնչյուններ և նոտաների աններդաշնակություն։ Աններդաշնակությունն այն աստիճանի է, որ մասնիկների հաճախականությունը ուղիղ հարաբերական է ձայնային կտրուկ հաճախականությունների բազմապատկմանը։ Սա հատկապես արտահայտվում է դաշնամուրի լարային զգալի նրբությամբ․ հարվածային լարը սկսում է նրբորեն թրթռալ, ոչ թե դադարում է, այլ մի կետից տեղափոխվում է դեպի կենտրոն (կամ ավելի ճկուն մասը)։ Մասամբ հնչեղության ժամանակ, անցումը կտրուկ է տեղի ունենում։ Համեմատաբար կարճ և խորը նոտաների միջև (այսինքն, փոքրիկ դաշնամուրները կարճ ձայնային սանդղակով) ավելի շատ աններդաշնակություն կա։ Որքան մեծ է աններդաշնակությունը, այնքան ավելի ականջը ընկալում է որպես ձայնային կոշտություն։

Դաշնամուրի նոտաների աններդաշնակությունը պահանջում է, որ համեմատաբար բարձր օկտավաները ձգվեն կամ շեղվեն ավելի ցածր օկտավայի համապատասխան, որպեսզի ստացվի տեսականորեն ճիշտ օկտավա։ Եթե առանձին օկտավաները հնչում են, բայց օկտավանները չեն ձգվում, ապա այս դեպքում կրկնակի և հատկապես եռակի օկտավաները անընդունելիորեն նեղանում են։ Փոքր դաշնամուրի օկտավաների ձգումը համապատասխանում է իրեն հատուկ աններդաշնակության մակարդակին, որը բոլոր գործիքների միջամտական հարաբերություններում ստեղծում է անհավասարակշռություն։

Ուղղահայաց (ուղղանկյունի)[խմբագրել | խմբագրել կոդը]

(չաշխատող հղում)August Förster ընկերության ուղղահայաց դաշնամուր

Ուղղահայաց դաշնամուրները ավելի կոմպակտ են, քանի որ շրջանակն ու նոտաները ուղղահայաց են դասավորված։ Ուղղահայաց դաշնամուրները սովորաբար ավելի թանկ են, քան մեծ դաշնամուրները։ Ուղղահայաց դաշնամուրները լայնորեն կիրառվում են եկեղեցիներում, համայնքային կենտրոններում, դպրոցներում, կոնսերվատորիաներում և բուհերի երաժշտական ծրագրերում որպես փորձի և պրակտիկ օգտագործման գործիքներ, ինչպես նաև մեծ տարածում ունեն սովորական բնակարաններում։ Դաշնամուրի մուրճերը դասավորվում են հորիզոնական դիրքով և վերադառնում իրենց հանգստի վիճակները, ինչը հաճախ ենթարկվում է դեգրադացման։ Յուրահատուկ ստեղներով հագեցած դաշնամուրները երբեմն կոչվում են ուղղահայաց մեծ դաշնամուրներ։ Որոշ հեղինակներ ժամանակակից դաշնամուրները դասակարգում են ըստ իրենց բարձրության և բարձրությունը տեղադրելու համար անհրաժեշտ գործողության փոփոխությունների։

Մասնագիտացված[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնամուր 1920 թվական (Steinway)

19-րդ դարում ի հայտ եկավ խաղալիք դաշնամուրը, որն ընդհանուր առմամբ օգտագործում է կլոր մետաղական ձողեր,բայց ոչ թե երաժշտության այլ ձայնի համար։ 1863 թ․-ին Հենրի Ֆորնեուքսը հնարեց դաշնամուրը, որը նվագում են դաշնամուրի ռուլետից։ Այս դաշնամուրը, ձայնագրությունը տեղափոխում է թղթի վրա և նվագարկիչ դաշնամուրը օդի ճնշման միջոցով վերարտադրում է կատարումը։ Անաղմուկ դաշնամուրը ակուստիկ դաշնամուր է, որը հնարավորություն ունի լռեցնել նոտաները՝ փոխարինելով մուրճը բարով։ Դրանք նախատեսված են անհատական լուռ պրակտիկայի համար։ 1801 թվականին Էդվարդ Ռայլի կողմից ի հայտ եկավ շարժական դաշնամուրը։ Այն հազվագյուտ գործիք է, որը ստեղնաշարի տակ դրվող լծակ ունի․ ստեղները տեղափոխվում է նոտաների համեմատ, և այսպես դաշնակահարը կարողանում է նվագել սովորական բանալին, մինչ երաժշտությունը հնչում է այլ բանալիով։

Փոքր դաշնամուրը գործիք է, որը արտոնագրվել է Եվասթաֆ ընկերության Բրասթեդ եղբայրների կողմից 1934 թ․-ին[7]։ Այս գործիքի ձայնասկավառակի տակ բանալիներ են տեղադրված, որտեղ մետաղական երկար ձողերը քաշելով լծակներին թույլ են տալիս,որ մուրճերը հարվածեն նոտաներին։

20-21-րդ դարերում ժամանակակից երաժշտության մեջ ներկայացվեց դաշնամուրի մի նոր տեսակ, որոնց ներսում կային ձայնային օբյեկտներ, որոնց մեխանիզմը հնարավոր էր փոխել այլ եղանակով։ Այս պատրաստի դաշնամուրների համար փոփոխությունները սահմանված էին, օրինակ՝ դաշնակահարը կարող էր ստեղների արանքում դնել թուղթ, ռետին, մետաղական պտուտակներ և այլն։ Դրանք սեղմում են ստեղները կամ փոխում իրենց տեմբրը։ Կլավիկորդի հնչյունը կարելի է ստանալ սահեցնելով փոքր մետաղական կոճակները մուրճիկի վրայով։ Ավելացնելով ջարդիչը բասի տողերի միջև ստեղծում է մռայլ, բարձր ձայն, որը նման է կրկնվող բասի։ Մետաղական պտուտակները դաշնամուրին տալիս է հրաշք ձայն, քանի որ դրանք թրթռում են ստեղների տակ։

1954 թվականին Ֆրանկֆուրտում գարնանային տոնավաճառում գերմանական մի ընկերություն ցուցադրեց մետաղալարով դաշնամուր, որը վաճառվեց 238 դոլարով[8]։ Հաղորդալարերը փոխարինվել են տարբեր համաձուլվածքների մետաղական բլոկներով, որոնք կրկնօրինակում են ստանդարտ լարերը։ Նմանատիպ հասկացությունը օգտագործվում է էլեկտրական ակուստիկ Ռոդես դաշնամուրում։

Էլեկտրական, էլեկտրոնային և թվային[խմբագրել | խմբագրել կոդը]

(չաշխատող հղում)Wurlitzerընկերության 210 էլեկտրական դաշնամուր

Առաջին էլեկտրական դաշնամուրները երևան են եկել 1920-ականներին, օգտագործվում էին մագնիսական ձայնարկղով, բարձրախոսով։ Էլեկտրական դաշնամուրները ավելի արդիական դարձան փոփ և ռոք երաժշտության մեջ 1960-1970-ականներին, այդ ժամանակաշրջանում էր, որ ՖԵնդեր Ռոդեսը օգտագործում էր էլեկտրա- մագնիսական ձայնարկղեր, որոնք նման էին էլեկտրական կիթառի։ Արդյունքում էլեկտրական, նույն ազդանշանը կարող է ընդլայնվել ձայնարկղի ստեղնաշարի կամ էլեկտրոնային եղանակով տեղաշարժվող կարևոր մասնիկների հետ։ Էլեկտրական դաշնամուրները հազվադեպ են օգտագործվում դասական երաժշտության մեջ, հանդիպում են դպրոցներում, որտեղ վերջիններս համարվում են ոչ հիմնական պրակտիկա ու էժան գործիք։ Այնուամենայնիվ, էլեկտրական դաշնամուրները, մասնավորապես Ֆենդեր Ռոդեսը, պահանջված գործիք դարձավ 1970-ականներին ֆանկ և ջազ երաժշտության միաձուլման, և որոշ դեպքում էլ ռոք երաժշտության բնագավառում։

Նվագակցություն գործիքի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնամուրը օգտագործվում է երաժշտության մեջ բազմաթիվ առաջադրանքների համար։ Դրա վրա կատարում են մենակատարներ, հնչում են կոնցերտներ դաշնամուրի և նվագախմբի համար։ Հաճախ դաշնակահարը հանդես է գալիս որպես այլ գործիքների նվագակցող, ինչպիսիք են ջութակը, թավջութակը, դոմրան, փողային գործիքները (ինչպես պղնձե, այնպես նաև փայտե)։ Դաշնամուր նվագելը երկար տարիների պրակտիկա, ուշադրություն և նվիրում պահանջող գործունեություն է։ Ինչպես ցանկացած այլ երաժշտական գործիք, դաշնամուրի վրա կարելի է նվագել ինչպես նոտաների, այնպես և լսողությամբ կամ իմպրովիզացվել։ Եռյակների կառուցվածքի և դաշնամուրի ստեղնաշարի վրա դրանց «վերցնելու» իմացությունը (ինչպես նաև ցանկացած այլ ստեղնաշարային գործիք) օգտակար է ցանկացած երաժշտի համար[9]։ Ակորդների ուսումնասիրությունը բարելավում է ստեղնաշարի ընկալումը, տեսողությունը կարդալու հմտությունները, հիշողությունը և, հետևաբար, իմպրովիզացիայի և երաժշտություն ստեղծելու կարողությունը։ Երաժշտական տերմինների և ակորդների լավ իմացությունը կօգնի սկսնակներին սովորել ավելի արագ դաշնամուր նվագել և մեծացնել դաշնամուրին տիրապետելու իրենց ներուժը[10]։ Ակորդները դասակարգվում են հետևյալ դասակարգերի՝ ըստ ձայնի բնույթի կամ միջակայքի (մեծ և փոքր եռյակներ), ըստ հիմնական հնչերանգի (հիմնականը այն է, որում տոնիկը համընկնում է ներքևի նոտայի հետ), դիրքը առանցքային (անկայուն և կայուն) և երաժշտական համակարգում (քրոմատիկ և դիատոնիկ)։ Ըստ հնչերանգների քանակի՝ ակորդները բաժանվում են եռահնչյունություն, սեպտակորդներ, նոնակորդներ, ունդեցիմակորդների և տերցդեցիմակորդների[11]։

Կատարողականություն գործիքով[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնամուր կարող են օգտագործել և որպես մենակատար, և որպես նվագախմբի գերծիք (օրինակ՝ կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար)։ Դաշնամուրով կատարոլու համար պահանջվում է՝ լավ տեխնիկա, կենտրոնացում։

20-րդ դարի նշանավոր դաշնակահարներից են՝ Սերգեյ Ռախմանինովը, Իոսիֆ Գոֆմանը, Էմիլ Գիլելսը, Վլադիմիր Հորովիցը, Սվյատոսլավ Ռիխտերը, Արթուր Ռուբինշտեյնը, Գլեն Գուլդը և այլք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ソーシャルデザイン学科 九. 芸. https://megalodon.jp/2019-0227-1629-53/art.kyusan-u.ac.jp/OpenSquareJP/index.php?Music/InstrumentsKyushu Sangyo University.
  2. Consortium M. Revision of the Hornbostel-Sachs Classification of Musical Instruments by the MIMO Consortium
  3. «Model 290 Imperial». web.archive.org. 2013 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Imposant: Der Bösendorfer Konzertflügel 290 Imperial». Home (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  5. «Feurich — Четвёртая педаль — Денис де ля Рошефордье». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. Different Piano Types: Concert Grand
  7. «History of the Eavestaff Pianette Minipiano». Piano-tuners.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  8. "Wireless Piano Exhibited in Germany." Popular Mechanics, April 1954, p. 115, bottom of page.
  9. «EASY PIANO CHORDS FOR BEGINNERS». fineartsmatter.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «Piano chords for beginners: all basics explained in detail». skoove.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «Piano Chords – How to Build Them». piano-keyboard-guide.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 285