Նոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա նոտայի նշանը։


Նոտան պատկերելու տարրերը՝
1 - պոչ,
2 - ցողուն,
3 - գլխիկ։

Նոտա (լատ.՝ nōta - «նշան»), նշագրման նիշքը, որի միջոցով գրառվում է երաժշտությունը։

Նոտաների ձևափոխությունը և պատկերները, նաև մյուս նշանների հետ համադրումը, թույլ են տալիս բնութագրել երաժշտության բարձրությունը, տևողությունը, ինչպես նաև մյուս ձայների հետ նրանց կատարման հերթականությունը։

Նոտաները յոթն են՝

  1. Դո
  2. Ռե
  3. Մի
  4. Ֆա
  5. Սոլ
  6. Լա
  7. Սի

Նոտաների անունները գործածության մեջ է մտցրել է 11-րդ դարում՝ եկեղեցական Գվիդո դ'Արեցցիոն, օգտվելով Հովհաննես Մկրտիչին ուղղված աղոթքի առաջին վանկերից։ Աղոթքը վերաբերվում է ձայնին, հայերեն թարգմանությամբ՝ «Տուր մեզ մաքուր շուրթեր, Սուրբ Հովհաննես, որպեսզի մենք կարողանանք մեր ձայնի ամբողջ ուժգնությամբ վկայենք քո կատարած հրաշքների մասին»։

Բնօրինակ տեքստը հետևալն է՝

Aquote1.png

UTqueant laxis
REsonare fibris
MIra gestorum
FAmuli tuorum
SOLve polluti
LAbii reatum
Sancte Ioannes

Aquote2.png


Միայն առաջին «Ուտ» նոտան փոխարինվել է ավելի բարեհնչուն «Դո» նոտայով 17-րդ դարում։ Իսկ վերանվանվել է Աստծո Dominus լատիներեն բառի առաջին հնչյուններից, իսկ սի նոտան վերջին երկու բառերի սկզբնատառերով է։
Գվիդո դ'Արեցցիոն նոտայի բարձրության համար օգտագործում էր ձախ ձեռքը։ Յուրաքանչյուր մատի ծայրն ու հոդերը համապատասխանում էին որոշակի հնչյունների։ Դա թույլ էր տալիս, որ ցույց տա երգչախմբին, թե որ նոտան է հարկավոր երգել[1]։ «Նոտա» տերմինը օգտագործվում է մատնանշելու համար ձայնով պայմանավորված նշանը, և վերաբերում է միայն մի գրաֆիկական նշանի։ «Դո ձայնը», դա ընկալվում է լսելով ձայնը կոնկրետ հաճախականությամբ, իսկ «Դո նոտան»՝ նշանն է, որն արտահյայտում է իր բարձրությունն ու երկարությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան երաժշտության, որն օգտագործվել է եվրոպական հատուկ նշանների օգնությամբ, որոնք ստեղծվել են 11-րդ դարի սկզբին Գիվիդո դԱրեցոյի կողմից, որը նշումներ է կատարել նոտաների համար տախտակի վրա։ Հետագայում համակարգն ավելի կատարելագործվեց (ավելացվել է հինդերորդ գիծ, փոխվել է բանալիների ձևը, տեքստը և այլն), և իր ներկայիս ձևով այն գոյություն է ունեցել 17-րդ դարից: Շուրջ 1700 տարի գերմանացի գիտնական և երաժիշտ Անդրեաս Վերկմեյստերը առաջարկել է ստեղծել տասներկու երաժշտական սանդղակ (հավասարաչափ բաշխվածությամբ) և արտադրել դաշնամուր, որը կհամապատասխանի սանղակներին։

Վաղ ժամանակներում մարդիկ երաժշտությունը երաժշտությունը օգտագործելով կարողացել են կրկնել միայն բարձրությունը երաժշտության, այ ոչ ռիթմը, այսպես շարունակվել է մինչև 13-րդ դար։

Ձայնագրման ձևը և նոտան նոտայի տաղտակի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոտայի ձևը, կոչվում է հինգ գծեր, որտեղ գրվում են նոտաները։ Գծերը հաշվում են վերևից ներքև։ Նոտաներն օվալաձև են։ Յուրաքանչյուր նոտա ունի իր տեղը հնգագծի վրա։ Երբեմն օգտագործում են լրացուցիչ գծեր, ընդլայնելով աստիճանը վերև կամ ներքև։ Լրացուցիչ գծերը տարվում են միայն այն երկարությամբ, որ պահանջում է գրել նշանը։ Նոտայի ուղղահայաց դիքը կաղված է նոտայի բարձրությունից։ Յուրաքանչյուր տող ունի իր առանձնահատկությունը (դա ավելի հեշտ է ներկայացնել դաշնամուրի ստեղների վրա)։ Օրինակ, եթե երկրորդ տողի վրա գրեն նոտա, ապա դա կլինի «սոլ» նոտան, առաջին և երկրորդ գծերի միջև գտնվող նոտան «ֆա» նոտան է, առաջին գծի վրայի նոտան «մի» նոտան է և այդպես շարունակ։ Իմանալու համար, թե որ որտեղ է հնչում նոտան պետք է դնել բանալին, այն դրվում է հնգագծի ձաղ մասում (սկզբում), հատուկ ձևով։ Առավել տարածված բանալին, դա սոլի բանալին է («սոլի բանալին» հիշեցնում է «G» լատիներեն տառը), այն գրվում է երկրորդ տողի վրա, և ցույց է տալիս սոլ նոտայի տեղը (առաջին օկտավա)։ Բասի բանալի («Ֆայի բանալի», իր գրելաձևով այն նման է «F» տառին), գրվում է երկրորդ գծի վրա և ցույց է տալիս փոքր օկտավայի «ֆա» նոտայի տեղը։ Սովորաբար երաժշտությունները ձայնագրվում են «սոլի բանալիում»: Կան որոշ նոտաներ որոնք գրվում են գծերից ներքև կամ վերև, օրնակ «դե» նոտան (առաջին օկտավա)։

Նոտաներ՝ ամբողջից մինչև վաթսունչորսերորդական
Պաուզաներ՝ ամբողջից մինչև վաթսունչորսերորդական

Կան «մաքուր» նոտաներ՝ «դո», «ռե», «մի», «ֆա», «սոլ», «լյա», «սի», բայց կան նաև ածանցավոր նոտաներ «n-դիեզ», «n-դուբլ-դիեզ», «n-բմել» և այլն։ Այս նշանները կարող են լինել յուրաքանչյուր գծի սկզբում, որոնք նշում են, որ նոտան իջած կամ բարձրացած է կես տոնով։

Տակտեր
Տևողություններ՝ ամբողջ= երկու կեսի= չորս քառորդի և այսպես շարունակ

Նոտայի միջի գունը (սև կամ սպիտակ), պոչիկներ և դրոշակներ։ Հիմնականում նոտաները լինում են ամբողջ (կլոր, առանց ներկոլու), նրա կեսը, կես նոտա (սպւտակ պոչիկով), քառորդ (սև, այսինքն ներկած, և պոչիկ), ութերորդ (սև, պոչիկով և մի հատ դրոշակով), տասնվեցերորդական (սև, պոչիկով և երկու դրոշակով), երեսուներկուերորդական (սև, պոչիկով և երեք պոչիկով) և այսպես շարունակ։ Շատ ավելի քիչ են օգտագործվում փոքր տևողություններ ունեցով նոտաները (վաթսունչորսերորդականները, հարյուր քսանութերորդականները), և ավելի մեծ տևողություններ ունեցողները։

Երաժշտության ուժեղ և թույլ մասերն իրարից անջատվում են տակտերով: Դրանք իրարից բաժանվում են տակտի գծերով՝ բարակ ուղղահայաց գիծ է, որն անցնում է բոլոր հինգ գծերով։

Անուններ և նշանակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոտաների անուններ և դիանց պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հետևյալ անուններն ունեն իրենց նշանակությունները (դաշնամուրի սպտակ ստեղների հաջորդականությամբ)՝ Դո, Ռե, Մի, Ֆա, Սոլ, Լյա, Սի։

UT queant laxis
REsonare fibris
MIra gestorum
FAmuli tuorum,
SOLve polluti
LAbii reatum,
Sancte Ioannes.

Նոտաների անունները ներկայացրել է Գվօդո Ադրեցոն։

Նոտաների անունների նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվս մեկ նոտաների նշում՝ այն կարելի է նշել այբբենական կարգով։ Այն նշանակում ենք լատիներեն այբուբենի C-ից մինչև B-ն՝ C, D, E, F, G, A, H, Սա այսպես կոչված գերմանական նշելաձևն է, որտես սի նոտային համապատասխանում է H տառը։ Եվրոպական գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ այն երկրները, որոնց մայրենի լեզուն անգլերենն է, օգտագործում են գերմանական համակարգը։ B տառը կարդում ենք նաև սի-բեմոլ:

Կան նաև նոտաների անգլերեն նշումները, օրինակ սի նոտային համապատասխանում է B տառը (տառերը դասավորվում են հետևյալ կերպ՝ A, B, C, D, E, F, G,)։ Այս համակարգը առավել տարածված է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, մասամբ օգտագործում են Նիդեռլանդներում և Շվեյցարիայում: Հետևաբար անգլերեն գրականությունում օգտագործվում են անգլերեն տառատեսակները։

Եթե նոտային ավելացնում ենք բեմոլ, ապա նրան համապատասխան տառին ավելանում է -es (օրինակ՝ Ces- դո-բեմոլ), իսկ եթե ավելացնում ենք դիեզ՝ -is: Լինում են նաև բացառություններ՝ Aes = As, Ees = Es, իսկ Нes = B (գերմանական համակարգում)։

Գերմանական համակարգ Անգլիական համակարգ
Նոտա (Բեկար) Դիեզ Բեմոլ (Բեկար) Դիեզ Բեմոլ
դո c cis ces C C-sharp C-flat
ռե d dis des D D-sharp D-flat
մի e eis es E E-sharp E-flat
ֆա f fis fes F F-sharp F-flat
սոլ g gis ges G G-sharp G-flat
լյա a ais as A A-sharp A-flat
սի h his b B B-sharp B-flat

Պարզեցված համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա նաև պարզեցված մի եղանակ, որը նախատեսված է մի շարք երաժշտական գործիքների համար։ Այս համակարգով կարող է սովորել ցանկացած անձ (նույնիսկ նրանք ովքեր չունեն երաժշտական կրթություն)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]