Օկտավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օկտավա (լատ.՝ octāva՝ «ութերորդ»), երաժշտական ինտերվալ, որտեղ հնչյունների հաճախությունների միջև հարաբերակցությունը կազմում է 1-ը 2-ի (այսինքն՝ վերին հնչյունի հաճախությունը երկու անգամ մեծ է ստորինից)։ Սուբյեկտիվորեն ականջի համար օկտավան ընդունվում է որպես հաստատուն, բազային երաժշտական ինտերվալ։ Օկտավային վերաբերող երկու վերջին հնչյունները միմյանց շատ նման են ընդունվում, չնայած որ պարզորոշ կերպով տարբերվում են բարձրության վրա։

Օկտավայի ինտերվալը ընդգրկում է դիատոնիկ հնչյունաշարի ութ աստիճան, օրինակ՝ «դո»-ից մինչև հաջորդ «դո» կամ «ռե»-ից մինչև հաջորդ «ռե» և այլն։ Օկտավան նշանակվում է 8 թվով։

Օկտավան ունի երեք տարատեսակ.

  • Մաքուր օկտավա, ութ աստիճան և վեց տոն պարունակող ինտերվալ, երկու տարբեր բարձրության հնչյունների հասարակ հարաբերակցություն, որոնց տարածման հաճախությունը հարաբերում են երկուսը մեկին, այսինքն՝ վերին հնչյունը ունի տարածման երկու անգամ մեծ հաճախություն, քան ստորին հնչյունը։ Նշանակվում է մ. 8։
  • Փոքրացրած օկտավա, ութ աստիճան և հինգուկես տոն պարունակող ինտերվալ, նշանակվում է՝ փոքր. 8։
  • Մեծացրած օկտավա, ութ աստիճան և վեցուկես տոն պարունակող ինտերվալ, նշանակվում է՝ մեծ. 8։

«Օկտավա» եզրով անվանում են նաև.

  • դիատոնիկ հնչյունաշարի ութերորդ հնչյունը,
  • հավասարաչափ տեմպերացված համակարգի մասը, որը ներառում է տարբեր բարձրության տասներկու հնչյուն՝ «դո» նոտայից մինչև «սի» նոտան ներառյալ։ Երաժշտության մեծ օգտագործվող հաճախությունների ողջ տարածությունը բաժանված է այսպիսով յոթ ամբողջական և երկու կիսատ օկտավաների, որոնք կոչվում են. սուբկոնտրօկտավա, կոնտրօկտավա, մեծ օկտավա, փոքր օկտավա, և մեկից մինչև հինգ օկտավաներ։
  • տղամարդու ամենացածր ձայնի՝ բասի տարատեսակ (բասա պրոֆունդո), որի դիապազոնը սկսվում է A1 հնչյունից (կոնտրօկտավայի «լյա», առանձին երգիչների մոտ՝ ավելի ցածր)։

Հնչողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(աուդիո)
C-C
Օգնություն
(աուդիո)
C-C
Օգնություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օկտավա // Բորքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, 1890—1907։