Կլավեսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
N149592 - Cembalo - Johan Broman - foto Sofi Sykfont.jpg
Clavecin français.jpg

Կլավեսին, ստեղնա-լարային կսմիթավոր երաժշտական գործիք։ Դաշնամուրի նախատիպերից է։ Հայտնի է XVI դարից, ծագել է պսալտերիումից (սաղմոսարան)։ Ստեղները սեղմելիս լարերը կսմիթահարվում են թռչունի փետուրներից պատրաստված ձողիկներով (հետագայում՝ կաշվե կնտնտոցով)։ Ձայնը գեղեցիկ է, բայց սակավ երգային։ Սկզբում ունեցել է քառանկյան, XVII դ.՝ եռանկյան տեսք։ Ձայնածավալը 4-5 օկտավա է։ Գոյություն ունեն մի քանի տարատեսակներ (այդ թվում՝ կլավիցիտերիում, որն ունի ուղղաձիգ իրան)։ Կլավեսինային երաժշտության նշանավոր հեղինակներն են Դ. Սկարլատին, Ժ. Ֆ. Ռամոն, Ֆ. Կուպերենը և ուրիշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 476 CC BY-SA icon 80x15.png