Ժան Ֆիլիպ Ռամո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռամո (այլ կիրառումներ)
Ժան Ֆիլիպ Ռամո
Attribué à Joseph Aved, Portrait de Jean-Philippe Rameau (vers 1728) - 001.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է սեպտեմբերի 25, 1683({{padleft:1683|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:25|2|0}})[1]
Դիժոն[1]
Երկիր Royal Standard of the King of France.svg Ֆրանսիայի թագավորություն
Մահացել է սեպտեմբերի 12, 1764({{padleft:1764|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2] (80 տարեկանում)
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]
Ժանրեր օպերա
Մասնագիտություն կոմպոզիտոր, պարուսույց, երաժշտագետ և երաժշտություն տեսաբան
Գործիքներ Երգեհոն
Անդամակցություն Académie des Sciences, Arts et Belles-Lettres de Dijon

Ժան Ֆիլիպ Ռամո (սեպտեմբերի 25, 1683({{padleft:1683|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:25|2|0}})[1], Դիժոն[1] - սեպտեմբերի 12, 1764({{padleft:1764|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:12|2|0}})[1][2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1]), բարոկկո դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի երգահան և երաժշտագետ, հաջորդել է Ժան-Բատիստ Լյուլիին ֆրանսական օպերայի բնագավառում, հայտնի է նաև կլավեսինի համար գրված իր ստեղծագործություններով։

Զարգացրել է ֆրանիսական օպերայի ոճը՝ ստեղծելով այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ «Հիպոլիտ և Արիսիա» (Hippolyte et Aricie, 1733), «Կաստոր և Պոլուքս» (Castor et Pollux, 1737), «Դարդանուս» (Dardanus, 1739) քնարերգական ողբերգություններ-օպերաները, «Պլատեա» կոմիկական օպերան, «Նրբակիրթ Հնդկաստաններ» օպերա-բալետը (Les Indes galantes, 1735), որոնք այսօր էլ մեծ հաջողությամբ բեմադրվում են Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների օպերային թատրոններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]