Կաստոր և Պոլուքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաստոր և Պոլուքս
ֆր.՝ Castor et Pollux
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրքնարական ողբերգություն
ԿոմպոզիտորԺան Ֆիլիպ Ռամո
Կատալոգի համարRCT 32
Հրատարակման տարեթիվ18-րդ դար

«Կաստոր և Պոլուքս» (ֆր.՝ Castor et Pollux), ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոյի օպերա («քնարերգական ողբերգություն» (ֆր.՝ tragédie lyrique կամ ֆր.՝ tragédie en musique)) հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն՝ Պիեր Ժոզեֆ (Ժենտիլ) Բերնարի (ֆր.՝ Pierre-Joseph-Justin Bernard կամ ֆր.՝ Gentil-Bernard)։ Առաջին անգամ ներկայացվել է 1737 թ. հոկտեմբերի 24-ին Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայի թատրոնում (ֆր.՝ Académie royale de musique

1754 թ. բեմադրվել է օպերայի վերամշակված տարբերակը։

Օպերայի սյուժեն հիմնված է հունական առասպելի վրա։

«Կաստոր և Պոլուքս» օպերան համարվում է Ռամոյի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս բեմադրվում և ձայնագրվում է։