Jump to content

Հիպոլիտ և Արիսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոլիտ և Արիսիա
ֆր.՝ Hippolyte et Aricie
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՔնարական ողբերգություն
ԿոմպոզիտորԺան Ֆիլիպ Ռամո
Լիբրետտոյի
հեղինակ
Simon-Joseph Pellegrin?
Սյուժեի աղբյուրԺան Ռասին. «Ֆեդրա» ողբերգություն
Գործողությունների քանակ5 արար և 1 նախերգանք
Ստեղծման տարեթիվ1733
Առաջնախաղի տարեթիվհոկտեմբերի 1, 1733
Առաջնախաղի վայրՓարիզ
Կատալոգի համարRCT 43
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Hippolyte et Aricie Վիքիպահեստում

Հիպողիտոս և Արիսիա (ֆր.՝ Hippolyte et Aricie), ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոյի օպերա նախերգանքով և հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետոն` աբբա Սիմոն Ժոզեֆ Պելեգրինի՝ ըստ Ժան Ռասինի «Ֆեդրա» ողբերգության։

Օպերան ստեղծված է ֆրանսիական երաժշտական ողբերգության (Tragédie en musique) ժանրում։ Ռամոյի առաջին օպերան է, որը նա ստեղծել է 50 տարեկան հասակում։

Օպերայի առաջնախաղը կայացել է 1733 թ. հոկտեմբերի 1-ին Երաժշտության թագավորական ակադեմիայի «Պալե Ռոյալ» թատրոնում (ֆր.՝ Académie Royale de Musique)։ Արժանացել է հանդիսատեսի և երաժշտական քննադատների հակասական ընդունելությանը՝ իր նորարարական երաժշտական լեզվի ու արտահայտչամիջոցների պատճառով։ Ներկայումս համարվում է Ռամոյի լավագույն օպերաներից մեկը՝ դասվելով ֆրանսիական բարոկկո օպերային գլուխգործոցների շարքին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպոլիտ և Արիսիա» հոդվածին։