Ժան Ռասին
Ժան Ռասին ֆր.՝ Jean-Baptiste Racine | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1639[1] |
Ծննդավայր | Լա Ֆերտե Միլոն |
Վախճանվել է | ապրիլի 21, 1699[2][3][4][5][6][7][8][9][10][11][12] (59 տարեկանում) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[13] |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ, հեղինակ, լիբրետիստ և պատմաբան |
Լեզու | լատիներեն և ֆրանսերեն[2] |
Ազգություն | ֆրանսիացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սենտ-Լուիսի լիցեյ |
Ժանրեր | ողբերգություն և կատակերգություն |
Գրական ուղղություններ | կլասիցիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Անդրոմաքե, Ֆեդրա, Աթալիա, La Thébaïde?, Alexandre le Grand?, Les Plaideurs?, Britannicus?, Berenice?, Bajazet?, Mithridate?, Iphigénie? և Esther? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա |
Ամուսին | Catherine de Romanet? |
Զավակներ | Jean-Baptiste Racine? և Լուի Ռասին |
![]() | |
Jean Racine Վիքիպահեստում |
Ժան Բատիստ Ռասին (ֆր.՝ Jean-Baptiste Racine, դեկտեմբերի 21, 1639[1], Լա Ֆերտե Միլոն - ապրիլի 21, 1699[2][3][4][5][6][7][8][9][10][11][12], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[13]), ֆրանսիացի դրամատուրգ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1673)։ Պիեռ Կոռնեյլի և Մոլիերի հետ կազմում է 17-րդ դարի Ֆրանսիայի մեծագույն թատերագիրների եռյակը։
Կենսագրություն և ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Բովեի կոլեժում (1653-1655)։ Այդ տարիներին Ռասինը որոշ ժամանակ գտնվել է յանսենիստների ազդեցության տակ, ապա խզել կապերը, գրել է ներբողներ («Սենի հավերժահարսը», 1660), առնչվել արքունիքի հետ։ Վաղ շրջանի ողբերգություններն են՝ «Թերատիս, կամ Թշնամի եղբայրները» (բեմադրումը և հրատարակումը՝ 1664), «Ալեքսանդր» (1665)։
«Դատամոլներ» (բեմադրումը՝ 1668, հրատարակումը՝ 1669, հայերեն հրատարակումը՝ «Դատասերք», 1863) միակ կատակերգությունում Ռասինը ծաղրել է ֆրանսիական դատարանը։
Ֆրանսիական դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ նոր էջ է բացել Ռասինի «Անդրոմաքե» (բեմադրումը՝ 1667, հրատարակումը՝ 1668) ողբերգությունը։ Ստեղծել է սիրային կրքերի կլասիցիստական ողբերգություն՝ առաջին պլան մղելով բարոյականության հարցը։ Նուրբ և ճշգրիտ պսիխոլոգիզմը բացահայտել է պարտքի և կրքի, սիրո և ատելության միջև տառապող, ներքնապես երկատված անհատի դրաման։ Առավել խոր և բանաստեղծորեն է նկարագրել կնոջ հոգեկան աշխարհը։ Բանաստեղծի ողբերգությունների կառուցվածքը պարզ է ու բնական, ենթարկվում է հերոսների զգացմունքների ներքին տրամաբանությանը։ Դրա շնորհիվ Ռասինի մոտ բնավորություններն ու խոսքը նշանակալի են դառնում հատկապես այն դեպքերում, երբ արտաքին գործողությունները հանգում են գրեթե ոչնչի և հեշտությամբ տեղավորվում են եռամիասնության շրջանակներում։ Այդ կազմակերպված ձևը, միաժամանակ, ծայրահեղորեն հագեցած է իր շրջանակներում մոլեգնող կրքերով, որոնք կուրացնում են մարդուն, դարձնում նրան սեփական կամքին և բանականությանը հակառակ, հանցագործ և բռնակալ, իր անսանձության զոհը։ Ռասինի իդեալական հերոսուհիները, ընդհակառակը, համառորեն դիմագրավում են կույր կրքերն ու կամայականությունները, պատրաստ են ինքնազոհության, որպեսզի պաշտպանեն հավատարմությանը բարոյական պարտքի հանդեպ և փրկեն իրենց հոգեկան մաքրությունը։
Քաղաքական բնույթի «Բրիտանիկուս» (բեմադրումը՝ 1669, հրատարակումը՝ 1670, հայերեն հրատարակումը՝ 1869) ողբերգությունում քննադատված է բացարձակ միապետությունն ու բռնակալությունը։ Ինքնահրաժարման ռասինյան իդեալը առավել ցայտուն է մարմնավորված «Բերենիկե» (բեմադրումը՝ 1670, հրատարակումը՝ 1671) ողբերգությունում։ Իսկ հետագա «Բայազետ» (բեմադրումը և հրատարակումը՝ 1672), «Միհրդատ» (բեմադրումը և հրատարակումը՝ 1673, հայերեն հրատարակումը՝ 1869), «Իֆիգենիան Ավլիսում» (բեմադրումը՝ 1674, հրատարակումը՝ 1675, հայերեն հրատարակումը՝ 1869) ողբերգությունները Ռասինը նորից կառուցել է միապետական բռնակալության և նրա զոհերի կոնֆլիկտների հիման վրա։
«Փեդրա» (բեմադրումը և հրատարակումը՝ 1677, հայերեն հրատարակումը՝ 1861) ողբերգությունում նա մեծ ուժով բացահայտել է բարձր բարոյականության տեր կնոջ կերպարը, որը դժվարին պայքար է մղում իրեն հաղթող հանցագործ կրքի դեմ։ Դա կապված է նորից յանսենիզմին անդրադառնալու հետ։ Ռասինը մեղադրվեց անբարոյականության մեջ, տապալվեցին նրա «Փեդրայի» առաջին բեմադրությունները։ Ռասինն իր կապերը խզեց թատրոնի և գրական աշխարհի հետ։
12 տարվա ընդմիջումից հետո միայն նորից անդրադարձավ դրամատուրգիային («Եսթեր», բեմադրումը և հրատարակումը՝ 1689, հայերեն հրատարակումը՝ 1914)։ Կրոնաքաղաքական դրամայի նոր ժանրը ավելի պարզորոշ ձևավորվեց Աստվածաշնչի թեմաներով գրված «Գոթողիա» (բեմադրումը՝ 1690, հրատարակումը՝ 1691, հայերեն հրատարակումը՝ 1834) ողբերգությունում, որտեղ արդի հասարակական կյանքի բովանդակությունն ամբողջությամբ դուրս է մղել սիրո թեման։
Ռասինի գրական գործունեությունն ավարտվում է «Հոգևոր երգեր» (1694) և «Պոր Ռոյալի հակիրճ պատմությունը» (հրատարակումը՝ 1742) գործերով։
Կլասիցիզմի խոշորագույն բանաստեղծ Ռասինը մեծ ազդեցություն է գործել այդ գրական ուղղության բոլոր ներկայացուցիչների վրա։
Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1663 - «Մուսաների փառքը» (ֆր.՝ La Renommée aux Muses)
- 1664 - «Թերատիս, կամ Թշնամի եղբայրները» (ֆր.՝ La thebaïde, ou les frères ennemis)
- 1665 - «Ալեքսանդր Մեծ» (ֆր.՝ Alexandre le grand)
- 1667 - Անդրոմաքե
- 1668 - «Հայցամոլներ» ֆր.՝ Les Plaideurs
- 1669 - Բրիտանիկ
- 1670 - Բերենիկե
- 1672 - «Բայազետ» ֆր.՝ Bajazet
- 1673 - «Միհրդատ» ֆր.՝ Mithridate
- 1674 - Իփիգենիա
- 1677 - Փեդրա
- 1689 - Եսթեր ֆր.՝ Esther
- 1691 - Աթալիա ֆր.՝ Athalie
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://encyklopedia.pwn.pl/haslo/Racine-Jean-Baptiste;3965185.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Jean Racine — 1834.
- ↑ 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 7,0 7,1 7,2 Nationalencyklopedin — 1999.
- ↑ 8,0 8,1 8,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 9,0 9,1 9,2 International Music Score Library Project — 2006.
- ↑ 10,0 10,1 10,2 Discogs — 2000.
- ↑ 11,0 11,1 11,2 Babelio
- ↑ 12,0 12,1 12,2 Store norske leksikon — 1978.
- ↑ 13,0 13,1 13,2 Расин Жан // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |