Ցիմբալ, լարավոր հարվածային նվագարան։ Ունի փայտե սեղանաձև տափակ իրան՝ վերևի դեկայի վրա ձգված լարերով։ Ձայնն արտաբերվում է 2–5 մետաղյա լարերին 2 փայտիկներով հարվածելու միջոցով։ Ցիմբալը հնագույն նվագարան է։ Արևմտյան Եվրոպայում հայտնի է 18-րդ դարից, առավել տարածում է գտել Հունգարիայում, Սլովակիայում։ Ցիմբալին մոտ են մոլդովական ցամբալը, հայկական սանթուրը, վրացական սանթուրին, ուզբեկական չանգը։ 19-րդ դարի վերջին կատարելագործված խրոմատիկ ցիմբալները կազմում են ընտանիք, կիրառվում են ժողովրդական գործիքների նվագախմբերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։