Փայտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փայտի մշակված մակերես

Փայտ, չոր բնափայտ, օգտագործվում է որպես շինանյութ, թղթի արդյունաբերության հումք, վառելանյութ և այլ նպատակներով։ Արվեստում կիրառվում է հնագույն ժամանակներից՝ ճարտարապետության, քանդակագործության մեջ, դեկորատիվ-կիրառական, հատկապես ժողովրդական, արվեստում (կահ-կարասու քանդակազարդում, երանգավորում, զարդանախշում, ընդելուզում և այլն, շենքերի ճակատների և ինտերիերի փայտե մասերի քանդակազարդում, հղկված, նախշավոր տախտակներով պատերի երեսապատում և այլն), ինչպես և փայտագրության մեջ, դաջարվեստում՝ տպակաղապարներ պատրաստելիս։

Փայտի գուներանգների հարստությունը, մակատեսքի բազմազանությունը հնարավորություն են ընձեռում կերտվածքներն օժտելու դեկորատիվ էֆեկտներով, իսկ մշակման համեմատաբար դյուրինությունը նպաստում է արվեստագետի մտահղացումների անմիջական մարմնավորմանը։[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Կանադայի Նյու Բրանսուիկ նահանգում կատարված հայտնագործության ժամանակ պարզ դարձան ամենավաղ հայտնի բույսերը, որոնցից այսօր փայտ ենք ստանում։

Մարդիկ հազարամյակներ շարունակ փայտը օգտագործել են և որպես վառելիք, և որպես շինանյութ, ինչպես նաև թղթի ստեղծման ժամանակ։

Փայտի օգտագործումը ընդլայնվել է շինարարության մեջ պողպատի և բրոնզի ավելացման շնորհիվ։

Փայտի նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը բնափայտն օգտագործում է հազարամյակներ շարունակ՝ տարբեր նպատակներով, առաջին հերթին որպես վառելիք, ինչպես նաև որպես շինանյութ։ Օգտագործվել է գործիքների, զենքերի, կահույքի, թառի, թղթի և կացարանների պատրաստման համար։

Ծառերի շատ տեսակների բնում աճման ընթացքում՝ ջերմաստիճանի և խոնավության սեզոնային տատանումների պատճառով առաջանում են տարեկան օղակներ։ Դենդրոքրոնոլոգիայի մեթոդներով ծառերի կտրվածքի ուսումնասիրությունը թույլ է տալիս ճշգրիտ որոշել ծառի աճման ճշգրիտ վայրը, այն ծառը, որից ստացել են այս կամ այն կահույքը կամ կառույցը։ Տարեկան օղակների միջև եղած հեռավորության տարեկան փոփոխությունների ուսումնասիրությունը և նրանցում տարբեր տարրերի իզոտոպերի առկայությունը թույլ է տալիս պատկերացում կազմել հնագույն ժամանակներում կլիմայի և մթնոլորտի վիճակի մասին[1]։

Վառելափայտի վաճառք Գեղարքունիքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Briffa K. և այլք: (2008)։ «Trends in recent temperature and radial tree growth spanning 2000 years across northwest Eurasia»։ Philosophical Transactions of the Royal Society B: Biological Sciences 363 (1501): 2271–2284։ PMC 2606779։ PMID 18048299։ doi:10.1098/rstb.2007.2199 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։