Նահանգի տարածքը այսպես է կոչվել դեռ 18-րդ դարում՝ Բրաունշվայգի գերմանական դքսերի հարստության անունով, որին ավելացել է անգլերեն New՝ «նոր» մակդիրը[2]։
Ֆրանսիացի առաջին բնակիչները Նյու Բրանսուիկ են եկել 1604-ին, անգլիացիները՝ 1762-ին։ 1784-ին դարձել է Մեծ Բրիտանիայի առանձին նահանգը (գաղութը)։ 1867-ին մտել է Կանադա դոմինիոնի կազմի մեջ։ Բնակչության 57 %-ը բնակվում է քաղաքներում, 39 % –ը՝ արդյունաբերական և ձկնորսական ավաններում։
Նահանգի պղնձի, նիկելի, կապարի, ցինկի և արծաթի հանքերի հիման վրա Բաթերսթում գործում է լեռնահանքային, մետալուրգիական և քիմիական ձեռնարկությունների խոշոր համալիր։ Զարգացած են թաղանթանյութի–թղթի արտադրությունը, նավթաքիմիական, սննդի, մեքենաշինական, փայտամշակման արդյունաբերությունը։ Կա կոշիկի և շինանյութերի արտադրություն, ձկնորսություն։ Գյուղատնտեսությունն ունի տեղական նշանակություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 317)։