Թուղթ (նյութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Թուղթ (այլ կիրառումներ)
Թղթի պատրաստումը հին եղանակով

Թուղթ, մշակված և միsimonմյանց միահյուսված բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ, թելերը միմյանց կապվում են կառչման մակերևույթային ուժերով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ Լունը Չինաստանում ( 2-րդ դար): 6-ից 8-րդ դարերում Միջին Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում թուղթ էր արտադրվում: Եվրոպայում երևան է եկել 11- 12-րդ դարերում: Հայաստանում թուղթը օգտագործվել է 8 - 9-րդ դարերից: Թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը 10-րդ դարի է:

Թղթե էջ առաջին հայտնի տպագիր գրքից 868 թ. Չինաստան

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 105 թ. - Ցայ Լունը հայտնաբերեց թղթի պատրաստման եղանակը բամբակից Չինաստանում:
  • 600 թ. - Թուղթը մուտք գործեց Կորեա:
  • 625 թ. - Թուղթը մուտք գործեց Ճապոնիա
  • 751 թ. - Թալասյան ճակատամարտ - չինացի ռազմագերիների միջոցով թուղթը հայտնվեց Արևմուտքի երկրներում:
  • 1238 թ. - Իսպանիայում թղթի արտադրության համար սկսեցին ոգտագործել հողմաղացներ:
  • 1770 թ. (մոտավոր) - Անգլիացի թղթի գործարանատեր Ջորջ Վատման ավագը մտցրեց թղթի արտադրման նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստանալ առանց ցանցի հետքերի թուղթ:
  • 1799 թ. - Հայտնագործվեց թղթի պատրաստման մեքենան Լուի Նիկոլյա Ռոբերի կողմից
  • 1803 թ. - Մեծ Բրիտանիայում թղթի պատրաստման մեքենայի տեղադրումը Բրայեն Դոնկինի կողմից:
  • 1806 թ. - Հայտնագործվեց պատճենահանման թուղթը:
  • 1827 թ. - Թղթի պատրաստման մեքենաները հայտնվեցին ԱՄՆ- ում
  • 1856 թ. - Հայտնագործվեց գոֆրե ստվարաթուղթը:
  • 1857 թ. - Հայտնագործվեց փայտանյութից թուղթ ստանալու եղանակը

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթի ֆորմատները

Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը և փայտազանգվածը: Այն բաղկացած է մի շարք պրոցեսներից՝ թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմիական և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրում և խառնում, սոսնձում, զանգվածի լցում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթթոցում:

Թղթի հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խզման երկարությունը
  • Կոտրման ունակությունը
  • Սեղմելիությունը
  • Ոլորելիությունը
  • Խոնավությունը
  • Ճերմակությունը

Թղթի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է թղթի մոտ 600 տեսակ: Հիմնականում բաժանվում է 11 կարգի՝ տպագրական, գրելու, գծագրական- նկարչական, էլեկտրամեկուսիչ, գլանակի, ներծծող, ապարատների համար (հեռագրական, ծակաժապավեն), լուսանկարչական, փաթեթավորման, պատճենահանման, արդյունաբերական-տեխնիկական:

Խոշորագույն թուղթ արտադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճապոներեն թուղթ բառը նշանակում է նաև աստվածություն:
  • A4 ֆորմատի թուղթը հնարավոր չէ ծալել 7-ից ավել անգամ:
  • Զուգարանի թուղթը հայտնի է դեռևս 14-րդ դարից: 1857 թ. Նյու Յորքում Ջոզեֆ Ս Գայետտին կազմակերպել է զուգարանի թղթի արտադրությունը: Ներկայիս տեսքը այն ստացել է 1884 թվականին:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]