Արևմտյան Եվրոպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյանի Եվրոպան ըստ ՄԱԿԳՄԿ 2007 թվականին[1]

Արևմտյան Եվրոպա, տարածաշրջան է, ընդգրկում է Եվրոպա աշխարհամասի արևմտյան հատվածը։ Այսօր այդ տերմինը հաճախ են օգտագործում Եվրամիության և/կամ ՆԱՏՕ-ի անդամների նշման համար։ Արևմտյան Եվրոպայի տարածքը 3.7 միլիոն կմ² է, բնակչությունը մոտավորապես 370 միլիոն մարդ։

Աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է։ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան և Նիդեռլանդները լայն ճակատով ելք ունեն դեպի համաշխարհային օվկիանոս։

Արևմտյան Եվրոպան աչքի չի ընկնում օգտակար հանածոների բազմազանությամբ և պաշարներով։ Համեմատաբար զգալի են քարածխի պաշարները։ Առանձնապես նշանավոր է Ռուրի ածխային ավազանը։ Համեմատաբար քիչ են նավթի պաշարները։ Գազի զգալի պաշարներ կան Նիդեռլանդներում։

Արևմտյան Եվրոպայի երկրներն են՝

Արևմտյան Եվրոպան Եվրոպայի քաղաքական և տնտեսական միջուկն է։ Զբաղեցնում է Եվրոպա աշխարհամասի արևմտյան հատվածը և ընկած է Հյուսիսային ու Միջերկրական ծովերի միջև։ Արևմտյան Եվրոպայի պետությունները կարելի է միավորել հետևյալ երեք խմբերում.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Official information sources on education: Western Europe»։ UNESCO (English)։ IBE.UNESCO.ORG։ հոկտեմբերի 29, 2007։ Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին։ Վերցված է 2009 թ․ ապրիլի 18  (անգլ.)